Ի՞նչ կլինի, եթե այս տարի հրաժարվենք ստանդարտ որոշումներից եւ ընտրենք մերձավորների համար նվերներ, որոնք իսկապես կզարմացնեն։ Այնպիսիները, որոնք կպահպանեն վարպետների ձեռքերի ջերմությունը, կպատմեն իրենց փոքրիկ պատմությունները եւ կկրեն հայկական ոգու տարր։ Այս ընտրանքում մենք հավաքել ենք իրեր տեղի բրենդներից, որոնցից յուրաքանչյուրը պարզապես իր չէ, այլ իր գործի հանդեպ սիրո խորհրդանիշ եւ հասարակ բանից առանձնահատուկը ստեղծելու հմտություն։
Գաղափարներ յուրաքանչյուրի համար. լինեն պրակտիկ իրեր տան համար, բնական խնամքի պարագաներ, թե կրեատիվ խեցեղեն։
Tsekh. կրեատիվ բոլորի համար, ովքեր արտասովոր բաներ են սիրում
Եթե ստանդարտ նվերները ձանձրալի՞ են թվում, Tsekh-ի խեցեղենը հիանալի տարբերակ է։ Նրանց իրերը տարբերվում են համարձակ դիզայնով եւ վառ հույզեր են առաջացնում։

Օրինակ, կիսանդրու տեսքով բաժակը պարզապես սպասք չէ, այլ արվեստի տարր։ Կամ շուրթերի տեսքով տակդիրը, որը վառ շեշտ կլինի ինտերիերում։ Եթե ձեր ընկերը տարված է արվեստով կամ հավաքում է ոչ ստանդարտ իրեր, նման նվերը հաստատ կտպավորի նրան։
Prime Casual Wear. հայկական մոտիվներ հնարքներով
Եթե նվեր եք փնտրում մի մարդու համար, որը գնահատում է սիմվոլիզմը եւ ինքնատիպությունը, ուշադրություն դարձրեք Prime Casual Wear-ի հագուստին։ Դիզայններից մեկը նվիրված է Վիկտոր Համբարձումյանին՝ հանրահռչակ աստղագետին, որը հսկայական ավանդ է ներդրել աստղային ուսումնասիրություններում։ Ոգեշնչման աղբյուր են հանդիսացել աստղային քարտեզները եւ հայտնագործությունները՝ կապված աստղային խմբերի հետ, որոնք նա հետազոտել է։

Նման նվերը հարմար կլինի գիտության, տիեզերքի սիրահարների եւ նրանց համար, ովքեր ցանկանում են իրենց անհատականությունն արտահայտել ամենօրյա իրերի միջոցով։ Դիզայնը միաժամանակ պարզ է եւ խոր, ինչն այն հիանալի տարբերակ է դարձնում նրանց համար, ովքեր սիրում են գաղափարով լի հագուստ կրել։
KERPAZ. ավանդույթի խորհրդանշանները տոնական սեղանին
Եթե փնտրում եք նվեր, որը կմիավորի ժամանակակից ոճը եւ ավանդույթը, ուշադրություն դարձրեք KERPAZ-ի կոլեկիցոն ափսեներին։ Յուրաքանչյուր իր լի է սիմվոլիզմով եւ պատմությամբ, ինչպես, օրինակ, «Հույս» ափսեն զարդանախշերով, որոնք ոգեշնչված են Արեւմտյան Հայաստանի քաղաքների դեկորատիվ արվեստի նմուշներով։

Այս ափսեն պարզապես դեկորի տարր չէ, այլ փոքրիկ կապ հայկական ժառանգության հետ, որը օրգանապես ներգրվում է ժամանակակից ինտերիերում։
Bnatur: մարմնի եւ լոգանքի բնական խնամք
Bnatur-ի հավաքածուն ներառում է մաշկի խնամքի պարագաներ, որոնք հարմար են ձեր զգայուն մաշկին։ Սա կատարյալ որոշում է նրանց համար, ովքեր ընտրում են բնական բաադրիչները։ Դրանք ներառում են մաքրող կաթ, խոնավեցնող դիմակ եւ բնական օճառ։

Այդ ամենը փաթեթավորված է գեղեցիկ տուփով, ինչը նվերը դարձնում է ոչ միայն օգտակար, այլեւ գեղեցիկ։ Նվերը տեղին կլինի ինչպես մտերիմ մարդու, այնպես էլ գործընկերոջ կամ ընկերոջ համար։
Art Ceramic. մանրուքների հարմարավետություն
Art Ceramic-ի խեցե բաժակը իսկական կախարդանք է։ Առաջին հայացքից այն պարզ տեսք ունի, բայց ներսում ձեզ անակնկալ է սպասվում՝ ձնեմարդու արձանիկ, ինչն այն առանձնահատուկ եւ հիշարժան է դարձնում։ Այս նվերը կգնահատեն հարմարավետ ձմեռային գիշերների սիրահարները։ Բաժակը հարմար է նրանց համար, ովքեր պաշտում են սիրելի դետալները։
Artuyt. արվեստ, որը կարելի է կրել
Artuyt-ը ստեղծում է ոչ թե պարզապես աքսեսուարներ, այլ արվեստի իսկական գործեր, որոնք հայկական մշակույթը ներառում են նորաձեւության աշխարհ։ Նրանց գլխաշորերի վրա վերապրում են լեգենդները, պատմությունը եւ ժառանգությունը։ Վառ օրինակներից մեկը Անահիտ աստվածուհու պատկերով գլխաշորն է, որի դեմքը կապված է հարուստ հայկական առասպելաբանության հետ։

Այս դիզայնն առանձնահատուկ է դարձնում այն փաստը, որ այս տարի Անահիտի քանդակը վերադարձել է Հայաստան Բրիտանական թանգարանից։ Նման գլխաշորը ոչ միայն ոճային աքսեսուար է, այլ սերունդների կապի խորհրդանշան, հարգանք մշակույթին եւ նրա վերածնունդին։ Այս նվերը նրանց համար է, ովքեր գնահատում են արվեստը եւ սիրում պատմություն ունեցող իրեր։
ArtLand. սանրեր՝ վինտաժային էլեգանտությամբ
ArtLand-ի սանրերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ արվեստի փոքրիկ գործեր։ Յուրաքանչյուր սանր ձեռագործ է, ռետրո-դեկոր եւ էլեգանտ տարրեր։

Այս նվերը կշոյի աչքը եւ կդառնա ոճային լրացում ամենօրյա կյանքում։ Որպես նվեր այն հարմար է էսթետիկայի եւ վինտաժի սիրահարներին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:09, 31 հոկտեմբերի
Թրամփի ինքնագրով շոկոլադ և Սպիտակ տան վրայով թռչող ինքնաթիռ․ ինչով զարմացրեց Սպիտակ տան Հելոուինը09:00, 31 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել