2024-ը լի էր տարաբնույթ իրադարձություններով, որոնք ձեւավորեցին մեր քաղաքի տրամադրությունը։ Փառատոններ, պրեմիերաներ ու հետաքրքիր մարդիկ, որոնք չվրիպեցին NEWS.am STYLE-ի սրատես ֆոտոխցիկից։
Առաջարկում ենք վերհիշել տարվա ամենահիշարժան իրադարձությունները, որոնք ֆիքսել ենք մենք։
«Բարի օր»․ պրեմիերա
Փետրվարի 29-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ Գրիգոր Գասպարյանի եւ Արման Սարգսյանի «Բարի օր» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի գլխավոր հերոսը Մհեր Մխիթարյանի սքեթչերից հայտնի տաքսիստ Հենդոն է, որին կատակերգությունում եւս մարմնավորում էր դերասանը։ Ֆիլմի պրեմիերայից առաջ Կինոմոսկվայի բակում կայացավ կարմիր գորգի արարողությունը։


«Անահիտ» մրցանակաբաշխություն
Ապրիլի 16-ին Dvin Music Hall-ում անցկացվեց Հայկական ազգային կինոակադեմիայի 4-րդ «Անահիտ» մրցանակաբաշխությունը, որի շրջանակում պարգեւատրվեցին նախորդ երկու տարիների լավագույնները:


Երեւանի գինու օրեր
«Yerevan Wine Days» փառատոնը ոչ միայն հայկական գինիները համտեսելու, այլեւ ինքնադրսեւորվելու հնարավորություն է։ Այս տարի այն անցկացվեց հունիսին։


Արա Մալիկյանի մենահամերգը Երեւանում
Լիբանանահայ ջութակահար Արա Մալիկյանը կրկին իր անհավանական էներգիան տարածեց Երեւանում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 3-ին տեղի ունեցավ Իսպանիայում բնակվող մեր աշխարհահռչակ հայրենակցի եւ նրա խմբի՝ արդեն երկրորդ համերգը:


«Ոսկե ծիրան»
Երեւանում հուլիսի 7-ին 21-րդ անգամ մեկնարկեց ամենասպասված կինոտոնը՝ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը։ Այս տարի փառատոնի բացումը կայացավ ոչ ավանդական «կարմիր գորգով»․ հյուրերը քայլեցին արվեստագետ Դավիդ Քոչունցի դիզայնի հիման վրա տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած գորգերի վրայով, որոնք կազմում են «Տեղորոշում» («Point of Reference») հավաքածուն։ Փառատոնի գլխավոր հյուրը հոլիվուդյան հայտնի դերասան Քեւին Սփեյսին էր, որը հայտնի է մի շարք հոլիվուդյան ֆիլմերից, այդ թվում House of Cards կուլտային սերիալից։ Բացման արարողությանը ներկա էր նաեւ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը, որը ինչպես եւ Սփեյսին, արժանացավ «Փարաջանովյան թալլեր» գլխավոր մրցանակին։




Հելոուինը Երեւանում
Ով ասես որ չի եղել Երևանի կենտրոնում: Այստեղ են եղել Շրեկը, վամպիրները, քնքուշ վհուկները, կախարդները, հնարավոր բոլոր սուպերհերոսները, իսկ ոմանք անգամ Շոն Դիդդի Կոմբսի շուրջ սկանդալին ակնարկ անող հանդերձներով էին:

ReAnimania անիմացիոն ֆիլմերի փառատոնը
Երևանում աշունը հանկարծակի սկսվեց. ցուրտ թարմ օդը կտրուկ իր տեղը զիջում է կանացի օծանելիքի խեղդող խառնուրդին: Կինոյի տան նեղ ճեմասրահում մոտ հիսուն մարդ է հավաքված, բոլորը ողջունում են միմյանց և ուրախ քննարկում վերջին նորությունները։ Մայրաքաղաքում այսպես մեկնարկեց «ՌեԱնիմանիա» հայկական անիմացիոն ֆիլմերի ամենամյա միջազգային փառատոնը։


«Նոր տարվա կինո»-ի պրեմիերան
Ժպիտ, հույզեր, արցունքներ․ հենց այսպիսի էմոցիաներ թողեց հանդիսատեսի աչքերում ու սրտերում ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինոն», որի պրեմիերան կայացավ նոյեմբերի 20-ին, Կինոմոսկվայում։


Նախորդ տարի NEWS.am STYLE-ը ֆոտոշարքերով ներկայացրեց մի շարք հայտնիների՝
Աստղիկ Սաֆարյան

Անի Լուպե

Րաֆֆի Գալստյան

Ռուզաննա Մանուչարյան

Օլյա Հակոբյան

Եղավ նաեւ ֆուրորային ֆոտոշարք՝ հոլիվուդյան աստղ Լեոնարդո դի Կապրիոյի նմանակի՝ Ալեքսանդր Յասենի հետ։

Համաշխարհային աստղերից Հայաստանում ելույթ ունեցան ամերիկացի երգիչ Ջեյսոբ Դերուլոն եւ բրիտանացի աստղ Քրեյգ Դեւիդը։
Посмотреть эту публикацию в Instagram
Տարին, իհարկե, եզրափակեցինք հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման կախարդական արարողությամբ։
2025-ին սպասեք մեր նոր լուսաբանումներին։
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի եւ Նաստյա Շեւչենկոյի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ