Լեհուհի Ալեքսանդրա Կասպերեկը հասկացել է, որ երբեմն մարդկանց պարզապես գրկախառնություններ են անհրաժեշտ, եւ դա վերածել է բիզնեսի։ Նա գրկախառնությունների պրոֆեսիոնալ սրահ է հիմնել, որն այնքան հանրահայտ է դարձել, որ միայնակ հաճախորդների համար, ովքեր մարդկային շփում են փնտրում, հերթեր են գոյացել։
«Ես չէի սպասում, որ այդքան շատ ցանկացողներ կլինեն»,- ասել է Կասպերեկը Jam Press-ին։
Ania Od Przytulania գրկախառնությունների կենտրոնը բացել է իր դռները ընդամենը երկու տարի առաջ, բայց դրանից հետո բռնկուն աճ է ապրել՝ հատկապես 40-60 տարեկան մարդկանց շրջանում: Նրա մշտական հաճախորդների խումբը սովորաբար գալիս է շաբաթը մեկ անգամ մեկ ժամ տեւողությամբ գրկախառնվելու համար, ինչն օգնում է ազատվել միայնությունից եւ այլ խնդիրներից:
«Բարձր պահանջարկի պատճառով նշանակումները պետք է կատարվեն մի քանի օր առաջ»,- ասել է Կասպերեկը: «Ես սիրում եմ նոր մարտահրավերներ եւ փորձառություններ, ես սիրում եմ նոր բան ստեղծել»: Գրկախառնության կենտրոնը գործում է որպես G կարգի հասարակաց տուն, որտեղ վաճառվում են գրկախառնություններ սեքսի փոխարեն: Սեանսները սկսվում են ձեռքսեղմումով, ծանոթություններով եւ, ինչպես եւ սպասվում էր, ողջույնի գրկախառնումով «արջուկի» դիրքում, հայտնել է Daily Mail-ը։
«Ներկայանալուց հետո հաճախորդին հարցնում եմ նրա առողջական վիճակի մասին, արդյոք նա կոկորդի ցավ ունի, քիթը հոսում է, թե արդյոք նա [նա] ալկոհոլի կամ այլ հոգեներգործուն նյութերի ազդեցության տակ է»,- նշել է Ալեքսանդրան։- Հետո ես թույլ եմ տալիս հաճախորդին կարդալ գրկախառնության կանոնները»:
Դրանցում, ի թիվս այլ կանոնների, նշվում են, որ «սեքսուալ սահմանների հատումը» կհանգեցնի սեանսի անհապաղ դադարեցման:
Այնուհետեւ հաճախորդը ցնցուղ է ընդունում եւ փոխում է հագուստը տրամադրված խալաթով, սեանսին պատրաստվելու համար: Գրկախառնությունների ժամանակ, որոնք արժեն մեկ ժամը մոտ 37 դոլար կամ մոտ 72 դոլար երկուսի համար, Կասպերեկը ոչ միայն գրկում է հաճախորդներին, այլեւ նրանց հետ անցկացնում է «պրոֆեսիոնալ քոուչինգ սեանսներ»:
«Հաճախորդներն ինձ պատմում են իրենց խնդիրների, նաեւ խոսելու հաճելի փորձառությունների մասին. նրանք ցանկանում են իրենց կարեւոր եւ նշանակալից զգալ»,- ասում է նա:
Սեանսը տեղի է ունենում «արքայական» գրկախառնության սենյակում՝ «փափկամազ, բուրավետ բարձերով եւ վերմակներով», աղմկոտ բուխարիով եւ հիդրոմասաժի ցնցուղով, ինչպես նաեւ շքեղ լոգարանով: Հյուրերին առաջարկվում են քաղցր հյուրասիրություն, սուրճ, թեյ, տաք շոկոլադ կամ մեկ բաժակ շամպայն:
Գրկախառնության վարպետի խոսքով՝ շատ հաճախորդներ մարդիկ են, ովքեր «հուզական տրավմա, մտերմության վախ եւ երբեմն սեռական մտերմություն են ապրել», եւ նրանք «ըմբռնման ու աջակցության» կարիք ունեն։
Բազմաթիվ հետազոտություններ կան, որոնք աջակցում են գրկախառնությունների բուժիչ ուժին, որոնք ներառում են արյան ճնշման իջեցում եւ օգնում են նվազեցնել սթրեսի հորմոն կորտիզոլը:
«Գրկախառնությունների պրոֆեսիոնալ թերապեւտ» Միսի Ռոբինսոնն ասում է, որ ունի հաճախորդների մշտական ցուցակ, որոնք վճարում են մինչեւ 1 300 դոլար իր հետ գրկառանվելու արտոնության համար, որը, նրա կարծիքով, կապ չունի սեքսի հետ:
Կասպերեկն ամփոփում է հպման թերապիայի առավելությունները հետեւյալ կերպ. «Պատշաճ խրախուսման դեպքում անհանգստության եւ տագնապի զգացողություններն անհետանում են, եւ կյանքը կրկին դառնում է գեղեցիկ եւ անվտանգ»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո