Հարաբերությունների գծով փորձագետ, դոկտոր Օլիվիա Լին ներկայացրել է 2025թ. յոթ սեքսուալ միտումները։
MailOnline-ի հետ զրույցում նա նշել է, որ «հորիզոնում երեւում են որոշ հետաքրքիր եւ անսպասելի սեքսուալ միտումներ, եւ թվում է, թե 2025-ը շատ այլասերված տարի է լինելու»:
Դոկտոր Լիի որոշ կանխատեսումներ հիմնված են արհեստական բանականության տարածման վրա, ներառյալ AI սեքստինգը եւ AI սեքս-տիկնիկները:
Փորձագետը կանխատեսում է, որ մարդիկ այս տարի այլասերվածության ավելի շատ հակում կունենան։ «Freak Matching»-ը, երբ մարդիկ հանդիպում են այն մարդկանց հետ, որոնք կիսում են իրենց տարօրինակությունները, ներառյալ սեռական նախասիրությունները, կդառնա հանրաճանաչ միտում»,- ասել է նա: «Օրինակ, եթե դուք գտնում եք, որ ոտքերը էրոտիկ են կամ սիրում եք սեքս-տիկնիկներ, ապա գալիք տարում, հավանաբար, առաջնահերթ կլինի նույն կրքով զուգընկեր գտնելը»:
Ինտիմություն՝ հիմնված արհեստական բանականության վրա
Քանի որ ԱԲ-ն ավելի ու ավելի է թափանցում մեր առօրյա կյանք, դոկտոր Լին կանխատեսում է, որ շատ մարդիկ կսկսեն հարաբերություններ հաստատել արհեստական բանականությամբ աշխատող ուղեկիցների հետ:
«ԱԲ հիմքով աշխատող սեքստինգը օգտագործում է խոր ուսուցման համակարգեր, որոնք ընդօրինակում են մարդկային էրոտիկ խոսակցությունները»,- բացատրել է նա: «Օգտագործելով բնական լեզվի մշակման տեխնոլոգիան՝ այս չաթ-բոտերը կարող են հասկանալ ձեր տոնը, ոճը, ցանկությունները եւ մատուցել անհավատալի ռեալիզմ: Սա կլինի հիմնական միտումը 2025-ին, եւ շատ մարդիկ նախընտրում են սեքստինգի այս արդյունավետ տարբերակի հուսալիությունը, հատկապես, եթե նրանք զբաղված երիտասարդ մասնագետներ են, որոնք առաջնահերթ են համարում արագ արձագանքները»:
Սեքս-տիկնիկների էվոլյուցիան
ԱԲ-ի շնորհիվ սեքս-տիկնիկները դանդաղ, բայց հաստատապես դառնում են լիարժեք ինտերակտիվ ուղեկիցներ: «[Դա] թույլ կտա տիկնիկներին արձագանքել օգտատիրոջ տրամադրությանը, հետաքրքրություններին եւ հուզական կարիքներին: Նրանք կկարողանան հիշել խոսակցությունները, գրանցել ձեր նախասիրությունները, ցույց տալ հույզեր եւ շատ ավելին՝ ստեղծել անհավանական իրատեսական փորձ, որը նախկինում երբեք չի եղել»:
Սեքսուալ բարեկեցության հանրայնացումը
Սեքսուալ բարեկեցությունը կդառնա ավելի կարգավորված այս տարի։
«Քանի որ սեռական առողջությունը դառնում է ավելի նորմալ, ավելի շատ մարդիկ ինտիմ ապրանքներն ու ծառայությունները կդիտարկեն որպես ինքնասպասարկման, էմոցիոնալ բարեկեցության եւ առողջ հետաքրքրասիրության գործիքներ»,- ասել է նա:
Հարաբերությունների ոչ ավանդական կառույցներ
Այս տարի, դոկտոր Լիի խոսքով, ավելի շատ բացություն կլինի հարաբերությունների ոչ ավանդական կառույցների հանդեպ։
«Սկսած վիրտուալ իրականության եւ արհեստական բանականության օգտագործմամբ հեռահար հարաբերություններից մինչեւ ինտերակտիվ տիկնիկներ ունեցող պոլիամորային ընտանիքներ՝ այս տեխնոլոգիաները կխթանեն համաձայնության, սահմանների եւ հաղորդակցության մասին խոսակցությունները»,- ասել է նա:
Սոլո-պոլիամորիա
Թեեւ պոլիամորիան միաժամանակ մեկից ավելի ռոմանտիկ կամ սեռական զուգընկերներ ունենալու պրակտիկա է, դոկտոր Լին կանխատեսում է, որ այս տարի մենք կտեսնենք սոլո-պոլիամորիայի աճ: «Դա մեկից ավելի զուգընկերներ կամ հարաբերություններ ունենալու պրակտիկա է, բայց ժխտում է պոլիկուլների կամ հարաբերությունների այլ խմբերի հասկացությունը, որոնք կենտրոնանում են բազմաթիվ մարդկանց վրա»,- բացատրել է նա: «Փոխարենը, սոլո-պոլիամորականները կենտրոնանում են միայն իրենց զուգընկերության վրա. նրանք չեն կենակցում եւ սերունդ չեն վերարտադրում, այլ առաջնահերթությունը տալիս են սեփական անկախությանը»։
Սեքսուալ թափանցիկություն
Դոկտոր Լիի խոսքով՝ սեքսուալ թափանցիկությունը կկազմի 2025-ի «մեծ մասը»։
«Այն աշխարհում, որտեղ թուլանում են տաբուները, որոնք կապված են այլասերվածությունների եւ ֆետիշների հետ, մենք հպարտություն ենք հայտնաբերում մեր տարօրինակություններում եւ չենք վախենում ներկայացնել դրանք: Ինչո՞ւ միանգամից գործի չանցնել»:
Որակ քանակի փոխարեն
Վերջապես, դոկտոր Լին կանխատեսում է, որ 2025թ. շատերը կընտրեն որակը քանակի փոխարեն: «Խուսափելով պատահական հանդիպումներից՝ մեզանից շատերը կձգտեն կառուցել երկարաժամկետ, բովանդակալից կապեր. ծանոթությունների ժամանակ, դուրս գալով արտաքին տեսքի շրջանակից, փնտրեք սեր եւ ոչ միայն ցանկություն»,- ասել է նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 10 հոկտեմբերի
Մեգան Մարքլը ցանկանում է փախչել արքայազն Հարրիից. լրատվամիջոցները հայտնում են, որ զույգի ամուսնությունը փլուզման եզրին է18:20, 10 հոկտեմբերի
Իտալիայում գողացել են 4 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ 30 հազար շիշ էլիտար գինի՝ երկրի պատմության մեջ ամենամեծամասշտաբ գինու գողությունը17:33, 10 հոկտեմբերի
Կարո՞ղ է, արդյոք, սխտորը օգնել գրավել կնոջը․ գիտնականներն ուսումնասիրել են սննդի ազդեցությունը ժամադրությունների վրա17:00, 10 հոկտեմբերի

16:30, 10 հոկտեմբերի
Մալդիվներում գտնվող մասնավոր կղզին վաճառքի է հանվել 72 միլիոն դոլարով․ վճարումը հնարավոր է կատարել կրիպտոարժույթուվ15:24, 10 հոկտեմբերի
«Երես առած ժառանգորդուհի»․ Դոնալդ Թրամփի թոռնուհուն քննադատել են շքեղ բնակարանի և 531 դոլար արժողությամբ կոսմետիկայի համար14:14, 10 հոկտեմբերի
Մեգան Ֆոքսը գործարկել է OnlyFans-ի իր սեփական անալոգը. բաժանորդագրությունը արժե ամսական 20 դոլար13:33, 10 հոկտեմբերի
Արքայազն Հարրին 100,000 դոլար է ստացել դեպրեսիայի և արքայադուստր Դիանայի մահվան մասին բացահայտումների համար12:30, 10 հոկտեմբերի

12:17, 10 հոկտեմբերի
«Զոհը, որին դուր է գալիս հետապնդումը». Թրամփի զարմուհին խոսել է նրա և երիտասարդ օգնականի տարօրինակ հարաբերությունների մասին11:22, 10 հոկտեմբերի
«Նա դա ընդունեց որպես երեխայի մահ». Իլոն Մասկի նախկին կինը խոսել է այն մասին, թե ինչպես է նա արձագանքել, երբ դուստրը տրանսգենդեր է10:30, 10 հոկտեմբերի
Ամալ Քլունին առաջ է անցնում թրենդներից. շքեղ Gucci զգեստը դարձավ նրա կերպարի հիմնական շեշտադրումը