Հնարավոր է՝ մեր ծնողները դեռ կհիշեն աղվեսի պոչով զարդարված մեքենաները Այո, այո…
Սա նույնպես հին հայկական ավանդույթ է. իսկական հայկական ավանդույթներին պետք է պարտադիր աղվեսի պոչ լիներ:

Դրա դերում հանդես էր գալիս փեսայի տոհմից ամենաաշխույժ երիտասարդը: Հարսանիքի աղվեսի պարտականություն էր հարսի ընտանիքի հավաբնից հավ գողանալն ու փեսայի գալուստն ավետելը, իսկ հետո նա առաջինը պետք է փեսայի մորն ասեր հարսի գալու լուրը: Իսկ երիտասարդությունը պետք է ամեն կերպ խոչընդոտեր այս լուրերը հաղորդելուն:

Մեր հարսանիքին, ամենայն հավանականությամբ, մեզ կբերեն քողը, կոշիկներն ու ձեռնոցը: Իսկ նախկինում փեսայի բարեկամները քավորի գլխավորությամբ գալիս էին հարսի տուն, մերկացնում նրան ու հետո սկսում հագցնել: Այդ կարեւորագույն գործը վստահում էին ամենաերիտասարդ կնոջը, ում առաջնեկը տղա էր: Ահա թե ինչպես էր ամեն ինչ ծրագրվում: Հագցնելու արարողության ընթացքում եւս մեկ կարեւոր արարողություն կար. հարսնացուի սանրվածքը փոխարինում էին երկու հյուսքով: Վերնիսաժում քայլելիս հիմա էլ կարելի է տեսնել, որ ժողովրդական տիկնիկները երկու հյուսք ունեն, որոնք կանացիություն ու հասունություն են խորհրդանշում:

Առանձին իրադարձություն կարելի է համարել եկեղեցական արարողությունը: Օդ կրակելը, երգն ու պարը, իսկ ամենակարեւորը՝ որեւէ մեկին չէր թույլատրվում անցնել հարսի եւ փեսայի մեջտեղով: Եվ ահա նրանք եկեղեցում են…
Քահանան եկեղեցական արարողությունն անցկացնելիս փեսայի եւ հարսի պարանոցին, ճակատին ու ձեռքերին կանաչ եւ կարմիր հյուսված թելեր էր կապում (երբեմն՝ խաչով զարդարված), իսկ թելերի ծայրն ամրացնում էր մեղրամոմով: Պսակը հանելու արարողությունը տեղի էր ունենում 3 կամ 7 օր հետո: Քահանան ինքն էր գալիս նորապսակների տուն, նրանք ծնկի էին իջնում, գլուխ գլխի տալիս եւ աղոթում: Միաժամանակ հանում էին կարմիր ու կանաչ թելերը, հարսանեկան ծառի մրգերն ու քաղցրավենիքը: Եվ միայն այս ամենից հետո հարսն ու փեսան իրավունք ունեին ամուսնական անկողին մտնել:

Կռվի թեման նույնպես արդիական էր, իհարկե՝ կատակով կռվի մասին է խոսքը: Օրինակ` փեսայի հայրն ու մայրը կռիվ էին բեմադրում, որտեղ անպայման պետք է կինը հաղթեր: Եվ բոլոր հյուրերը սկսում էին ծիծաղել, երգել եւ ուրախանալ՝ կարծելով, որ առավել զվարճալի բան չկա, քան կռվի մեջ ամուսնուն հաղթած կինը: Ինչպես նկատեցինք՝ երգերն ուղեկցում են հայկական գրեթե բոլոր ավանդույթները, նույնիսկ երգեր էին հնարում այն մասին, թե հարսն ինչպես պետք է տնային գործերում օգնի սկեսուրին ու երբեմն ինչպես պետք է ծեծի նրան: Եվ նորից բոլորը ծիծաղում եւ ուրախանում էին: Հարսանիքը բավական լուրջ էր անցնում, այդ պատճառով արարողությունն ընդմիջել դիմակահանդեսային փոքրիկ ներկայացումներով:

Կատակը կատակ, բայց ուտել է պետք: Հյուրասիրության հարցերին հատկապես լուրջ էին վերաբերվում: Սկզբում ընտրում էին մեծահասակներին, ովքեր հյուրասիրություն կազմակերպելու մեծ փորձ ունեին, որպեսզի կարողանային հաշվարկել, թե ինչից որքան է պետք: Հետո փեսացուի ընտանիքը հարսնացուի ընտանիքին ուղարկում էր այն ամենը, ինչ անհրաժեշտ էր միջոցառմանը պատրաստվելու համար (ի դեպ, ոչ միայն հարսանիքի, այլեւ նշանադրության ժամանակ): Ինչպես եւ մեր օրերում, թամադան ու երաժիշտները բարձր էին պահում հարսանիքի հյուրերի տրամադրությունը:

Քանի որ նախկինում ԴՆԹ հետազոտություն գոյություն չուներ, համոզմունքը, որ առաջնեկը նրանց հետնորդն է, վկայում էր միայն կուսության ինստիտուտը: Այդ պատճառով էլ դեռեւս հին ժամանակներից հարսնացուի կուսությանը մեծ կարեւորություն էին տալիս: Նախկինում հարսանեկան առաջին գիշերը դռան մոտ կանգնում էր հարսնացուի ամուսնացած ընկերուհին կամ խոհարարուհի, ով բոլորին առաջինն էր հայտնում ուրախ լուրն ու փոխարենը նվերներ ստանում: Եվ միայն խորհրդային տարիներին առաջացավ «կարմիր խնձորի» ավանդույթը: Ի դեպ, եթե առանց դրա հնարավոր չէ, ապա պետք է հարսանիքի համար գեղեցիկ թեմա հնարել՝ կարմիր գույնի տարրերով: Կարծում եմ՝ վատ միտք չէ:
Ահա այսպիսի հետաքրքիր արարողություններով լի են եղել հայկական հարսանիքները: Իհարկե, ժամանակակից աշխարհում բոլոր ավանդույթները պահպանել չի ստացվի, սակայն կարծում եմ, որ դրանցից որոշները կարելի է օգտագործել, թեկուզ հանուն բազմազանության:
Ամադա
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:31, 6 հոկտեմբերի
«Գոյ» թատրոնը վերադառնում է նոր պրեմիերայով՝ «Խելագարը» ներկայացմամբ17:06, 6 հոկտեմբերի
Աղաս Մանուկյանը՝ «Բարի Գալուստի» մասին․ առաջին պրոդյուսերական փորձը, Հունաստանում նկարահանումներն ու չնկարահանվելու որոշումը16:27, 6 հոկտեմբերի
The Ordinary-ն ներկայացրել նոր աչքի կրեմ Lacto-PDRN-ով. փայլուն աչքեր ընդամենը մեկ քսումից հետո15:36, 6 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը 3 մլն դոլար է ներդրել իր դստեր՝ Հարփերի գեղեցկության ապրանքանիշում. 15-ամյա ժառանգորդուհին պատրաստվում է իր բիզնես դեբյուտին15:15, 6 հոկտեմբերի
Քայլի Ջենները կմարմնավորի սպանված հարսնացուին Hulu-ի նոր թրիլերում. Քիմ Քարդաշյանը սերիալ է նկարահանում14:47, 6 հոկտեմբերի
Le Labo-ն ներկայացրել է բետոնե դիֆուզոր՝ բուրմունք, լույս և արդյունաբերական շքեղություն14:23, 6 հոկտեմբերի
Գնված 30 դոլարով, վաճառված 1.3 միլիոն դոլարով. մոռացված նկարը դարձել է աճուրդի սենսացիա13:38, 6 հոկտեմբերի
Եթե Երևանի պատմության թանգարանը ապագայում չարժանանա սեփական շքեղ շինության, թող սա լինի գոնե վերջին հանգրվանը13:22, 6 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է «սիրո» դդումները. Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն անմահացել են Հելոուինի համար12:50, 6 հոկտեմբերի
Նոր կադրեր «Մոնթե» ֆիլմի նկարահանումից12:40, 6 հոկտեմբերի
Դակոտա Ջոնսոնը վերածվել է համարձակ Playboy Bunny-ի. կորսետ, գուլպաներ և ծխախոտ՝ գայթակղիչ նոր կերպարով12:17, 6 հոկտեմբերի
Պաուլինա Պորիզկովան ցուցադրել է իր «սուպերմոդելային փորիկը» առանց ֆիլտրերի և պատասխանել քննադատներին