«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Այտուցներ, խամրածություն, ցան. ինչպե՞ս վերակենդանացնել մաշկը տոներից հետո

14:13, 19 հունվարի

Տոներն ավարտվեցին, զվարճանքը մնաց հետեւում, բայց մաշկը ակնհայտորեն հոգնած է: Անքուն գիշերներ, քաղցրավենիքներ, դիմահարդարում մինչեւ առավոտ՝ այս ամենը դեմքի վրա այնքան էլ լավ ազդեցություն չի ունենում։ Եթե նայեք հայելու մեջ եւ տեսնեք խամրած մաշկ, այտուցներ կամ ցաներ, խուճապի մի մատնվեք: Կոսմետոլոգ Արմինե Աղաջանյանի հետ միասին կպարզենք, թե ինչպես վերականգնել մաշկի փայլն ու առողջությունը։

Ինչո՞ւ է մաշկը հոգնում

Անկեղծ ասենք. տոները մինի-մարաթոն են մեր մաշկի համար։ Հասցնել ամեն ինչ, կատարյալ տեսք ունենալ, վայելել հյուրասիրությունները եւ չմտածել դրա հետեւանքների մասին: Արդյո՞ւնքը։ Ջրազրկված մաշկ, խցանված ծակոտիներ եւ զգացողություն, որ դեմքդ պարզապես բղավում է՝ «Օգնիր»: Բայց լավ նորությունն այն է, որ մաշկը վերականգնելն այնքան էլ դժվար չէ: Ընդամենը մի փոքր ուշադրություն եւ պատշաճ խնամք է պահանջվում:

Սկսենք մաքրումից

Առաջին բանը, որ պետք է անել, մաշկը թարմացնելն ու մաքրելն է։ Մոռացեք կոշտ օճառների եւ ալկոհոլի վրա հիմնված լոսյոնների մասին. ձեր մաշկը հենց հիմա կարիք ունի որոշ խնամքի: Ավելի լավ է միցելյար ջուր կամ հիդրոֆիլային յուղ վերցնել՝ դիմահարդարման մնացորդները հեռացնելու համար։ Այնուհետեւ լվացեք դեմքը փափուկ փրփուրով, որպեսզի հեռացնեք աղտոտվածությունը: Եթե ձեր մաշկը խամրած է թվում, ավելացրեք ֆերմենտային պիլինգ: Այն նրբորեն կհեռացնի մաշկի մահացած բջիջները եւ կթարմացնի ձեր դեմքը։

«Բայց եթե մաշկը գրգռված է, ավելի լավ է հետաձգել պիլինգը։ Ձեր գլխավոր խնդիրը չվնասելն է»,-ընդգծում է Արմինեն։

Մաշկը սնուցենք խոնավությամբ

Տոներից հետո մաշկը տառապում է ջրազրկումից։ Մենք նրան վերադարձնում ենք խոնավություն եւ առաձգականություն: Գիալուրոնաթթվի շիճուկը ձեր լավագույն ընկերն է: Կիրառեք այն առավոտյան եւ երեկոյան, որպեսզի մաշկը խոնավ եւ ձիգ պահեք:

Չմոռանանք դիմակների մասին. վերցրեք ալոեի հոյւսվածքների քսուք, վարունգով կամ պանտենոլով: Դա հոգնած մաշկի համար նման է մի բաժակ ջրի: Ինչ վերաբերում է ջրին. խմեք ջուր, քանի որ ներքին խոնավացումը պակաս կարեւոր չէ արտաքին խոնավացումից:

Ինչպե՞ս հեռացնել այտուցները

Այտուցները երկար երեկոներից հետո հաճախակի «հյուրեր են»։ Բայց դրանք էլ կարելի է արագ հաղթահարել։

- Դեմքի թեթեւ մերսում. վերցրեք ռոլեր կամ մատների օգնությամբ նրբորեն մշակեք դիմագծերը դեմքի կենտրոնից մինչեւ քունքերը: Սա կօգնի վերացնել այտուցը եւ բարելավել արյան շրջանառությունը:

- Աչքերի տակի բծերը. սառեցնող էֆեկտով գելային միջոցները հիանալի են աչքերի տակի պարկերը հեռացնելու համար:

- Սառույց. ձեր դեմքը մերսեք սառույցի խորանարդիկներով, որոնք պարունակում են երիցուկ կամ կանաչ թեյ: Սա ոչ միայն թարմացնում, այլեւ նեղացնում է ծակոտիները։

Վերցնում ենք բորբոքումները

Քաղցրավենիքը, քնի պակասը եւ սթրեսը հաճախ ցան են առաջացնում։ Գործում ենք արագ եւ զգույշ.

- Կիրառեք սալիցիլաթթվով կամ թեյի ծառի մզվածքով մերսում:
- Խուսափեք ծանր տոնալ միջոցներից՝ խնդիրը չսրելու համար։
- Կավե դիմակները կօգնեն խոր մաքրել ծակոտիները, բայց չեն չորացնի մաշկը։

Վերադառնանք փայլին

Դեմքի խամրած գույնը, թերեւս, տոների ամենատհաճ հետեւանքն է։ Մաշկի թարմությունը վերականգնելու համար ձեր խնամքին ավելացրեք վիտամին C։ Վիտամին C պարունակող շիճուկները եւ քսուքները փայլեցնում են մաշկը եւ հարթ երանգ հաղորդում: Հակաօքսիդանտ գիշերային դիմակները գործում են՝ մինչ դուք քնած եք, օգնելով մաշկի վերականգնմանը:
Եթե զգում եք, որ տնային խնամքը չի օգնում, դիմեք կոսմետոլոգի։ Տոներից հետո հատկապես օգտակար են.

- Ուլտրաձայնային մաքրումը. մեղմորեն մաքրում է ծակոտիները եւ բարելավում մաշկի կառուցվածքը:

- Բիոռեվիտալիզացիան. հագեցնում է մաշկը խոնավությամբ եւ վերականգնում առաձգականությունը:

- Դեմքի մերսումը կթուլացնի լարվածությունը եւ կբարելավի արյան շրջանառությունը։

Եվ վերջում... Ձեր մաշկը, ինչպես դուք, վերականգնման կարիք ունեք։ Նրան ժամանակ եւ խնամք տվեք. մաքրեք, խոնավացրեք, պաշտպանեք արեւից: Եվ մի մոռացեք հանգստանալ. լավ քունն ու ճիշտ սնուցումը ավելի լավ են աշխատում, քան ցանկացած քսուք:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search