Մարի Հարությունյանն աշխարհահռչակ «The Voice» երաժշտական շոուի գերմանական տարբերակի ժյուրիի սրտերը գրաված երկու հայուհիներից մեկն է։ Ինչպես Իվետա Մուկուչյանը, Մարին նույնպես անցել է առաջին փուլն ու ընդգրկվել երաժիշտ Խավիեր Նայդոյի խմբում։ NEWS.am STYLE- ի թղթակիցը կապ է հաստատել Մարիի հետ՝ իմանալու նրա տպավորությունները մրցույթից։
Մարի, պատմիր քո մասին։ Որտե՞ղ ես ծնվել, որտեղի՞ց են նախնիներդ։
Ծնվել եմ Գերմանիայի հյուսիսում գտնվող Շվերին քաղաքում, բայց ծնողներս Հայաստանից են։ Հատկապես հպարտ եմ մեծ նկարիչ Հովհաննես Այվազովսկու հետ ազգակցական կապով. նա իմ նախապապն է։
19 տարեկան եմ, երաժշտությունից բացի հետաքրքրվում եմ նաեւ պարով. լատինաամերիկյան, եւ իհարկե, սալսայով։ Պարում եմ նաեւ «Հրաշք» հայկական ժողովրդական անսամբլում ու երգում եմ ներկայիս բնակավայր Նյուրնբերգի հայ համայնքի երգչախմբում։ Երգել սկսել եմ 9 տարեկանից։ Մի քանի ելույթ եմ ունեցել, որոնցից մեկը՝ Հրանտ Դինքի հիշատակին նվիրված միջոցառմանը։
Որտե՞ղ եք հայերեն սովորել։
Ազատ խոսում եմ հայերեն, ծնողներս են սովորեցրել։ Իմ մայրենի լեզուն է, եւ ընտանիքիս համար շատ կարեւոր է տանը հայերեն խոսելը։ Ես նաեւ գրել ու կարդալ գիտեմ։
Ի՞նչ ես սպասում «The Voice of Germany» մրցույթից։ Որպես երգչուհի ի՞նչ հեռանկերներ այն կբացի քեզ համար։
Անկեղծ ասաց, չգիտեմ՝ ինչ սպասել։ Նախեւառաջ ինձ համար մեծ պատիվ էր, երբ մի քանի վայրկյան երույթից հետո ժյուրիի բոլոր անդամները միաժամանակ շրջվեցին, թեեւ արդեն հավաքել էին իրենց խմբերը։ Ես «կույր լսումների» վերջին մասնակիցն էի, այդ պատճառով առանձնապես հույսեր չունեի։ Հուսով եմ, որ մրցույթն ինձ կօգնի հաստատվել որպես պրոֆեսիոնալ երգչուհի, որպեսզի բեմ դուրս գամ ու պարզապես երգեմ հանդիսատեսի համար։ Սա իմ երազանքն է. ինձ դուր է գալիս պարզապես բեմում լինել ու երգել։ Երաժշտության մեջ առանձնահատուկ սիրելի ոճ չունեմ։ Երգում եմ ամեն ինչ, սկսած Բեյոնսեից վերջացրած Էթա Ջեյմսով։ Շատ սիրում եմ հայկական երգեր, օրինակ՝ «Դլե յամանը։
Իվետա Մուկուչյանի հետ նույն խմբում ես։ Արդեն հասցրե՞լ եք հայերեն զրուցել։
Այո, ճիշտ է, Իվետայի հետ նույն խմբում ենք։ Իհարկե, հայերեն ենք շփվում։
Եղե՞լ ես Հայաստանում եւ պատրաստվում ես, արդյո՞ք մոտ ապագայում այցելել։
Իհարկե՝ եղել եմ։ Այնտեղ իմ քեռորդիները, մորաքույրս, պապիկս են ապրում։ Նրանց այցելել ենք ընտանիքով։ Դեռեւս որոշակի ծրագրեր չունեմ, նախեւառաջ ուսմանս հարցերը պետք է լուծեմ այստեղ եւ չգիտեմ՝ ինչ կլինի հետո։ Բայց իհարկե, ապագայում կգամ Հայաստան։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները15:19, 7 մայիսի
«Սիրահարվեցի Հայաստանին». անգլիացի բլոգերի արձագանքը՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երգի տեսահոլովակին14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք