Հայտնի են դարձել Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հավակնորդները։ Առաջատարն է «Էմիլիա Պերեսը»՝ 13 անվանակարգով, որին հաջորդում են «Բրուտալիստը» և «Չարը»՝ 10-ական անվանակարգերով։
«Էմիլիա Պերես» մյուզիքլը հաջողություն ունեցավ՝ չնայած որոշ հակասություններին։ Ֆիլմի չորս «Ոսկե գլոբուսի» շահումները որոշ չափով մեղմացրել են ֆիլմի բազմաթիվ ասպեկտների քննադատությունը, այդ թվում՝ Սելենա Գոմեսի ենթադրյալ դժվարությունները կապված իր հերոսի իսպանական դիալոգների հետ և ֆիլմում տրանսգենդերների համայնքի ներկայացման հետ կապված տարբեր խնդիրները:
«Բրուտալիստ» ֆիլմի ռեժիսորն է Բրեդի Կորբեթը, գլխավոր դերերում՝ Էդրիեն Բրոուդին և Ֆելիսիթի Ջոնսը, ովքեր մարմնավորել են հունգարացի փախստականների, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գալիս են Միացյալ Նահանգներ։
Ջոն Մ. Չուի «Չարը» ֆիլմը առաջադրվել է լավագույն ֆիլմ անվանակարգում, ինչպես նաև անհատական անվանակարգերում աստղեր Սինտիա Էրիվոյի և Արիանա Գրանդեի համար, որոնցից վերջինս առաջադրվել է առաջին անգամ։
Դերասանական կատեգորիաներում գերակշռում են «Օսկարի»-ն առաջին անգամ հավակնող դերասաններ, այդ թվում՝ Կիրան Կալկինը, Դեմի Մուրը, Իզաբելլա Ռոսելինին և Զոի Սալդանան։
Քոնան Օ'Բրայենը վարելու է արարողությունը, որը տեղի կունենա մարտի 2-ին և եթեր կհեռարձակվի ABC հեռուստաալիքով:
Հավակնորդների ցանկը ներկայացված է ստորև.
Լավագույն ֆիլմ
«Անորա»
«Բրուտալիստ»
«Ընդհանուր անհայտ»
«Կոնկլավ»
«Դյունա. Երկրորդ մաս»
«Էմիլիա Պերես».
«Ես դեռ այստեղ եմ»
«Նիկելի տղաներ»
«Սուբստանցիա»
«Չար»
Գլխավոր դերի լավագույն տղամարդ դերասան
Էդրիեն Բրոդի, «Բրուտալիստ»
Թիմոթի Շալամե, «Ընդհանուր անհայտ»
Կոլման Դոմինգո, «Սինգ-սինգ»
Ռեյֆ Ֆաինս, «Կոնկլավ»
Սեբաստիան Ստեն, «Աշակերտը»
Գլխավոր դերի լավագույն կին դերասան
Դեմի Մուր, «Սուբստանցիա»
Սինտիա Էրիվո, «Չարը»
Կարլա Սոֆիա Գասկոն, «Էմիլիա Պերես»
Մայքի Մեդիսոն, «Անորա»
Ֆերնանդա Տորես, «Ես դեռ այստեղ եմ»
Երկրորդ պլանի լավագույն դերասան
Յուրա Բորիսով, «Անորա».
Կիրան Կալկին, «Իրական ցավ»
Էդվարդ Նորթոն, ««Ընդհանուր անհայտը»
Գայ Փիրս, «Բրուտալիստ»
Ջերեմի Սթրոնգ, «Աշակերտը»
Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
Մոնիկա Բարբարո, «Ընդհանուր անհայտ»
Արիանա Գրանդե, «Չարը»
Ֆելիսիթի Ջոնս, «Բրուտալիստ»
Իզաբելլա Ռոսելինի, «Կոնկլավ»
Զոի Սալդանա, «Էմիլիա Պերես»
Լավագույն ռեժիսոր
Շոն Բեյքեր, «Անորա»
Բրեյդի Քորբե, «Բրուտալիստ»
Ջեյմս Մենգոլդ, «Ընդհանուր անհայտը»
Ժակ Օդիար, «Էմիլիա Պերես»
Քորալի Ֆարժիթ, «Սուբստանցիա»
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:22, 21 նոյեմբերի
Մաքոլեյ Կալկինը վերադառնում է «Տանը մենակ» ֆիլմին. պաշտամունքային ֆիլմն անսպասելի շարունակություն կունենա14:18, 21 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը մի հարսնացուի համար կվերադարձնի անցյալի բույրը. հուզիչ պատմությունը գրավել է TikTok-ը13:12, 21 նոյեմբերի
«Նա հետ ուղարկեց իմ պաստան». Ջեյմի Օլիվերը 30 տարի անց հիշել է Ռոբերտ Դե Նիրոյի հետ կապված նվաստացուցիչ դեպքը12:01, 21 նոյեմբերի
Երբեմն մի ամբողջ կյանք է անցնում հինգ կանգառի արանքում, իսկ ամենակարևոր խոսքերը մնում են չասված. Քրիստ Մանարյանի «Հինգ կանգառ» դրաման11:12, 21 նոյեմբերի
Քրիս Փրատը բոլորից վա՞տ է համբուրվում. Ջենիֆեր Լոուրենսը կազմել է հոլիվուդյան աստղերի անսպասելի վարկանիշ10:30, 21 նոյեմբերի
«Պենելոպե, օ՜, Պենելոպե…». երբ սպասումը դառնում է ճակատագիր, իսկ հավատարմությունը՝ ընտրություն09:00, 21 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 20 նոյեմբերի
Կանայք հրաժարվո՞ւմ են «ալֆա արուներից»22:33, 20 նոյեմբերի
Ferrari-ն ավտոմեքենաների հանդեպ կիրքը վերածել է շքեղության․ այժմ երկրպագուները 9 հազար դոլար արժողությամբ պայուսակներ են գնում21:32, 20 նոյեմբերի
Սիլիկոնյան հովտի նոր միլիարդատերերը չգիտեն՝ ինչի վրա ծախսել իրենց գումարները20:45, 20 նոյեմբերի
«Ես վաղուց էի ցանկանում այցելել Հայաստան». Enigma-ի ոսկե ձայն Էնդրյու Դոնալդսն առաջին անգամ մենահամերգով հանդես կգա Երևանում20:21, 20 նոյեմբերի
Louis Vuitton-ի գլխավոր պարֆյումերը բացահայտել է, թե ինչպես է արաբական մշակույթը փոխում համաշխարհային օծանելիքի արդյունաբերությունը