Յուրաքանչյուր կին երազում է առողջ մաշկի մասին, բայց երբ դեմքին ցան է հայտնվում, կարմրություն կամ ճարպոտ փայլ, վստահությունը պահպանելն ավելի է բարդանում։ Խնդրահարույց մաշկը պահանջում է ոչ միայն հատուկ խնամք, այլեւ համբերություն։ Կոսմետոլոգ Արմինե Աղաջանյանը պատմում է, թե ինչու է այդքան կարեւոր հասկանալ խնդիրների պատճառը, եւ ինչպես համակողմանիորեն մոտենալ բուժմանը։
Ճանապարհի սկիզբը. պարզեք ձեր մաշկի տեսակը
Ցանկացած խնամք սկսվում է այն ընկալումից, թե որ տեսակին է պատկանում ձեր մաշկը։ Դա կարեւոր է, որպեսզի ճիշտ ընտրեք միջոցները.
- Յուղոտ մաշկը ամենից հաճախ է տառապում պզուկներից եւ խցանված ծակոտիներից:
- Չոր մաշկը կարող է ջրազրկվել եւ հակված լինել գրգռման:
- Կոմբինացված մաշկը տարբեր հատվածների նկատմամբ հատուկ մոտեցում է պահանջում։
- Նույնիսկ նորմալ մաշկը կարող է ցան ունենալ, եթե պատշաճ խնամք չիրականացվի:
Սակայն մաշկի հետ կապված խնդիրները միայն դրա տեսակի հետ չեն կապված։ Հաճախ ցանը եւ կարմրությունը կապված են ներքին գործոնների հետ՝ հորմոնների, սննդի կամ սթրեսի։
Ի՞նչն է մաշկի խնդիրներ առաջացնում։
1. Հորմոններ. դեռահասությունը, հղիությունը, դաշտանադադարը կամ հորմոնալ անհավասարակշռությունը հաճախ հանգեցնում են պզուկների՝ ակնեի:
2. Վատ սնունդ. քաղցրավենիքը, յուղոտ եւ տապակած մթերքները կարող են բորբոքում առաջացնել։
3. Խնամքի բացակայություն. սխալ միջոցների օգտագործումը կամ հիմնական խնամքի անտեսումը (օրինակ՝ մաքրումը) կվատթարացնի մաշկի վիճակը:
4. Սթրես եւ քնի պակաս։ Մշտական լարվածությունը եւ քնի պակասը ազդում են մաշկի վրա. առաջանում են գունատություն եւ բորբոքում։
Ինչպե՞ս խնամել խնդրահարույց մաշկը
Խնդրահարույց մաշկի խնամքը պահանջում է ոչ միայն ճիշտ միջոցներ, այլեւ կարգապահություն։
Մաքրում. առանց դրա անհնար է
Առավոտյան եւ երեկոյան օգտագործեք նուրբ մաքրող միջոցներ: Խուսափեք օճառից եւ ալկոհոլ պարունակող տոնիկներից՝ մաշկը չորացնելուց խուսափելու համար: Շաբաթը մեկ անգամ խորապես մաքրեք ծակոտիները՝ օգտագործելով կավե կամ ածխե դիմակներ։
«Մի չարաշահեք մաքրումը: Դեմքը շատ հաճախ լվանալը կարող է ավելի շատ ճարպի արտադրման տեղիք տալ»:
Խոնավեցում. անգամ յուղոտ մաշկին այն անհրաժեշտ է
Յուղոտ մաշկը նույնպես խոնավացման կարիք ունի։ Ջրազրկված մաշկը ավելի շատ ճարպ է արտադրում՝ փորձելով վերականգնել հավասարակշռությունը: Ընտրեք թեթեւ գելեր եւ հեղուկներ, որոնց վրա նշված է՝ «ոչ կոմեդոգեն»: Գիալուրոնաթթվով միջոցները կօգնեն մաշկը հագեցնել խոնավությամբ՝ առանց ծակոտիները խցանելու:
Կետային օգնություն. պայքարում ենք բորբոքումների դեմ
Տեղային ցաների դեպքում օգտագործեք սալիցիլաթթու կամ ցինկ պարունակող միջոցներ: Դրանք թեթեւացնում են բորբոքումները եւ չորացնում պզուկները: Եթե պզուկները խորն են, դիմեք կոսմետոլոգի։ Մասնագետը կընտրի պրոֆեսիոնալ միջամտություններ, ինչպիսին են քիմիական պիլինգը կամ լազերային բուժումը:
Ճիշտ սնվելը. գեղեցկությունն սկսվում է ներսից
Դիետան կարեւոր դեր է խաղում մաշկի առողջության համար։
- Նվազեցրեք շաքարի, ֆաս ֆուդի եւ յուղոտ սննդի օգտագործումը:
- Ձեր սննդակարգում ավելացրեք հակաօքսիդանտներով հարուստ մթերքներ՝ բանջարեղեն, հատապտուղներ, խոտաբույսեր:
- Մի մոռացեք օմեգա-3 ճարպաթթուների մասին՝ դրանք նվազեցնում են բորբոքումները:
Կարեւոր է՝ մաշկի բուժումն անհնար է առանց սննդակարգում փոփոխություններ կատարելու։ Դա հաջողության գլխավոր գործոններից մեկն է։
Համբերություն եւ կանոնավորություն
Խնդրահարույց մաշկի բուժումը արագ գործընթաց չէ։ Նվազագույն դասընթացը 6 ամսից մինչեւ մեկ տարի է։ Կարեւոր է կանոնավոր կերպով հետեւել ձեր մաշկի խնամքի ռեժիմին, նույնիսկ եթե արդյունքներն անմիջապես տեսանելի չեն:
Արմինեն ընդգծում է. «Շատերը կիսատ են թողնում բուժումը՝ անմիջապես արդյունք չտեսնելով։ Սակայն առողջ մաշկ ձեռք բերելը ժամանակ եւ համակարգված մոտեցում է պահանջում»:
Մասնագիտական միջամտություններ խնդրահարույց մաշկի համար
Եթե տնային խնամքը հաջողության չի բերում, կոսմետոլոգը կարող է առաջարկել ավելի խոր մեթոդներ.
- Ուլտրաձայնային մաքրում. մաքրում է ծակոտիները եւ նվազեցնում բորբոքումը:
- Քիմիական պիլինգ. հեռացնում է մաշկի վերին շերտը՝ բարելավելով նրա հյուսվածքն ու գույնը։
- Մեզոթերապիա. սնուցող կոկտեյլներ մաշկի խոր վերականգնման համար:
- Լազերային բուժում. օգնում է հաղթահարել ակնեն եւ հետակնեն:
Խնդրահարույց մաշկը դատավճիռ չէ, այլ ձեր մարմնի ահազանգն այն մասին, որ նա օգնության կարիք ունի: Բուժումը ժամանակ կպահանջի, բայց պատշաճ խնամքի, սննդակարգին հետեւելու եւ մասնագիտական աջակցության դեպքում անպայման արդյունք կլինի: «Գեղեցիկ մաշկը կախարդանք չէ, այլ խնամք սեփական անձի հանդեպ: Գլխավորը ձեր ժամանակն է եւ գործընթացին վստահելը: Ինտեգրված մոտեցումը միշտ լավագույն արդյունք է տալիս»,- ամփոփել է Արմինե Աղաջանյանը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին12:36, 15 հոկտեմբերի
Սելին Դիոնը Բարբի տիկնիկ է դարձել. Նրա պաշտամունքային կերպարը վերստեղծել են «Տիտանիկ»-ի զարդերով12:13, 15 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը ուղիղ եթերում տեկիլա է խմել և կատակել իր ամուսնու՝ Դեյվիդի «մեծ վարունգի» մասին11:38, 15 հոկտեմբերի
Թրամփի դարաշրջանի հակաթրենդը. ինչու են կանայք հրաժարվում «Մար-ա-Լագո դեմքից»11:17, 15 հոկտեմբերի
Աբու Դաբիի թագավորական ընտանիքի կոկաինային սկանդալ. ընտանիքի կին անդամին գտել են անգիտակից վիճակում՝ երեխայի կողքին10:30, 15 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոյի առեղծվածը. Շամանը պնդել է, որ դերասանին «թուղթ ու գիր» են արել Սոֆիա Վերգարայի պատճառով09:00, 15 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ