Բաժանումներն ավելի ծանր են տղամարդկանց, քան կանանց համար։ Բեռլինի Հումբոլդտի համալսարանի գիտնականները նշել են, որ, հակառակ տարածված կարծիքի, տղամարդիկ ավելի ցավագին են տանում հարաբերությունների խզումը, քան կանայք:
Հետազոտության համար թիմը վերլուծել է հետերոսեքսուալ հարաբերություններում գենդերային տարբերությունների ավելի քան 50 ուսումնասիրություն: Դրանց արդյունքները ցույց են տվել, որ տղամարդիկ ավելի սակավ են բաժանում նախաձեռնում, քան կանայք, երբ հայտնվում են պարտավորված հարաբերություններում: Ավելին, ավելի հավանական է, որ տղամարդիկ մենակություն են զգում բաժանումից հետո եւ ավելի քիչ են տեսնում բաժանման դրական կողմը:
«Հետերոսեքսուալ տղամարդիկ ավելի շատ կախված են զուգընկերներից՝ իրենց հուզական կարիքները բավարարելու համար, քան հետերոսեքսուալ կանայք»,- նշել է հետազոտության հեղինակ Այրիս Վարինգը: «Մի խոսքով՝ կայուն հարաբերությունները հոգեբանորեն ավելի կարեւոր են տղամարդկանց, քան կանանց համար»:
«Տղամարդիկ կարծես ավելի կենտրոնացած են հավատարիմ հարաբերությունների մեջ մտնելու վրա»,- ասել է Վարինգը: «Ավելին, տղամարդկանց բարեկեցությունն ու առողջությունն ավելի շատ են օգտվում նման հարաբերություններից, քան կանայք: Տղամարդկանց կյանքի տեւողությունն անգամ ավելի ուժեղ է կապված հավատարիմ հարաբերությունների հետ, քան կանանց պարագայում»:
Հետազոտողները ենթադրում են, որ տղամարդիկ ավելի էմոցիոնալ կերպով են ներգրավվում հարաբերություններում, քանի որ ավելի քիչ են ապավինում այլ մարդկանց աջակցությանը:
«Սոցիալական նորմերն ազդում են կանանց վրա, որպեսզի նրանք ավելի հաճախ իրենց զգացմունքները ներկայացնեն ուրիշներին եւ ավելի շատ աջակցեն միմյանց, քան տղամարդկանց»,- նշել է հետազոտության համահեղինակ Փոլ վան Լանգեն: «Անգամ փոքր երեխաներն են բախվում այս նորմերին, որոնք շատ ավելի նպատակահարմար են դարձնում այն, որ աղջիկներն ավելի շատ ներկայացնեն իրենց զգացմունքները, քան տղաները»:
Ուստի, հարաբերությունների խզումից հետո տղամարդիկ հաճախ զգում են սոցիալական շփման բացակայությունը, ինչը կարող է «հեռահար հետեւանքներ ունենալ առողջության եւ բարեկեցության համար»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո