Բուսակերությունը և՛ կանանց, և՛ տղամարդկանց ավելի քիչ գրավիչ է դարձնում որպես պոտենցիալ զուգընկերներ: Այս եզրակացությանն են հանգել Վարշավայի համալսարանի գիտնականները։
Բուսակեր տղամարդիկ նաև դիտվում են որպես պակաս առնական: «Կանայք, ովքեր մերժում են ավանդական առնականությունը՝ հիմնված ուժի և գերակայության վրա, կարող են տարբեր կերպ ընկալել բուսակեր տղամարդկանց, քան նրանք, ովքեր ընդունում են ավանդական առնականությունը», - ասում են նրանք: «Սա, իր հերթին, կարող է բացատրել, թե ինչու որոշ կանանց համար բուսակեր տղամարդը «իսկական տղամարդ չէ»:
«Ուսումնասիրությունը հետազոտել է, թե ինչպես են դիետիկ համատեքստի տարբերությունները (միս ուտել կամ չուտել) ազդում ռոմանտիկ գրավչության վրա», - գրված է ուսումնասիրության մեջ, որը հրապարակվել է Social Psychological Bulletin ամսագրում:
Թիմը հավաքագրել է 18-ից 82 տարեկան 404 մասնակիցների, որոնց խնդրել են պատկերացնել ծանոթությունների հավելվածի օգտագործումը՝ զուգընկեր գտնելու համար:
Յուրաքանչյուր մասնակցի պատահականության սկզբունքով ցուցադրվել է չորս տեսակի պրոֆիլներից մեկը:
Սա ներառում էր էթիկական նկատառումներով բուսակեր, բնապահպանական նկատառումներով բուսակեր, առողջական պատճառներով բուսակեր կամ իրենց սննդակարգի մասին տեղեկություն չունեցող անձանց:
Յուրաքանչյուր պրոֆիլը դիտելուց հետո մասնակիցներին հարցրել են իրենց ընդհանուր վերաբերմունքի մասին տվյալ անձի նկատմամբ, որքանով էին նրանք պատրաստ հանդիպել նրա հետ, և որքանով էին արական կամ կանացի համարում նրան:
Արդյունքները ցույց են տվել, որ բուսակերները գնահատվել են ոչ այնքան գրավիչ:
Հետազոտողները ենթադրում են, որ ամեն ինչ կապված է համախոհների հետ հանդիպելու ցանկության հետ: «Քանի որ ուսումնասիրությունը ներառում էր միայն մսակերների, ուսումնասիրության բացատրություններից մեկն այն է, որ մարդիկ ցանկանում են հարաբերություններ հաստատել նրանց հետ, ովքեր հետևում են նմանատիպ սննդակարգի»,-գրված է հոդվածում,-«Սա համահունչ է նախորդ հետազոտություններին, որոնք ցույց են տվել, որ բուսակերները նախընտրում են ռոմանտիկ հարաբերություններ հաստատել այլ բուսակերների հետ:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ