Բոլորը ցանկանում են իմանալ հիանալի սեքսի գաղտնիքը, և կան բազմաթիվ փորձագետներ, որոնք առաջարկում են իրենց տարբերակներն ու խորհուրդները:
Սակայն ութսունամյա պրոֆեսոր Ուիլյամ Յարբերն ասում է, որ գաղտնիքը բացարձակապես անհասանելի չէ:
Յարբերը պնդում է, որ բավական է պարզապես զուգընկերոջ հետ հարցը քննարկելը։ Պարզ հարցը հետևյալն է՝ «Ինչպե՞ս ես սիրում, երբ դիպչում են քեզ»։
Նա պնդում է, որ նրանք, ովքեր ցանկանում են հասնել սեռական բավարարվածության, պետք է այս հարցը տան նրան, ով հայտնվում է իրենց անկողնում:
«Սեքսուալության էությունը հաճելի հպում տալն ու ստանալն է»,- բացատրել է Յարբերը CNN-ին։
Վերջերս մի խումբ գիտնականներ հայտարարեցին, որ գտել են «գերազանց սեքսի» սահմանումը։
«Sexuality & Culture» ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը բացահայտել է երեք գործոն, որոնք նպաստում են հիանալի սեքսի:
Միսսուրիի համալսարանի գիտնականները հարցազրույց են անցկացրել տարբեր տարիքի, ծագման և սեռական կողմնորոշման 78 սեռական ակտիվ մասնակիցների հետ՝ պարզելու, թե ինչն է միջինից բարձր դարձնում սեռական փորձը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկանց մեծամասնությունը համաձայն է, որ օրգազմը, հուզական կապը և քիմիան կարևոր են:
Մասնակիցների մեծ մասը հայտարարել է, որ օրգազմը իրենց սեռական փորձի անբաժանելի մասն է: Ոմանք կենտրոնանում էին սեփական օրգազմի վրա, իսկ մյուսները փոխադարձ օրգազմը տեսնում էին որպես հիմնական բաղադրիչ:
Որոշ կանայք նույնիսկ մի քանի օրգազմի կարիք ուներ՝ սեքսը «հիանալի» համարելու համար:
Պարզվել է, որ էմոցիոնալ կապը բացառիկ սեքսի երկրորդ կարևոր գործոնն է:
Մեկ այլ վերացական, բայց կարևոր գործոն «հիանալի սեքսի» մեջ քիմիան է: Թեև քիմիան անհասանելի է, այն ընդհանուր առմամբ պահանջում է հուզական և ֆիզիկական արձագանք, որը «կա՛մ կա, կա՛մ չկա»:
Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն տարրերը, որոնք նպաստում են բավարարված սեռական փորձին, շատ տարբեր են, քանի որ «հիանալի սեքսը» դժվար է սահմանել:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը