Աշխարհի ամենաթանկ ու յուրօրինակ շունը վաճառվել է 5,7 մլն դոլարով. Իր տեսակի մեջ եզակի այս շունը գայլի և կովկասյան հովվաշնի խառնուրդ է, հայտնում է NY Post-ը։
Հնդկաստանում շան սիրահարը մեծ գումարներ է ծախսել Կադաբոմբ Օկամի մականունով «գայլ-շան» համար, որը համարվում է աշխարհի ամենահազվագյուտ շունը:
Քոթոթը ծնվել է ԱՄՆ-ում, նա ընդամենը ութ ամսական է, բայց արդեն 74 կգ-ից ավելի քաշ ունի, հասակը 76 սմ է։
Օկամին, ով կիսով չափ հովվաշուն է, հոգու խորքում պահակ շուն է, որը հայտնի է իր պաշտպանական բնազդներով և խելքով, և նրան «երբեք չի կարելի անլուրջ վերաբերվել»:
Քոթոթը վաճառվել է Բանգալորից հայտնի շնաբույծ 51-ամյա Ս.Սատիշին։
«Ես 50 միլիոն ռուբլի եմ ծախսել այս ձագուկի վրա, քանի որ սիրում եմ շներ, ես ուզում եմ ունենալ յուրահատուկ շներ և ներկայացնել նրանց Հնդկաստանում»,-ասել է Սաթիշը The Sun-ին:
Սաթիշն ունի ավելի քան 150 տարբեր ցեղատեսակի շներ:
Օկամիի ժամանումը Հնդկաստան, անշուշտ, մեծ ոգեւորություն առաջացրեց: Նրա մասնակցությամբ մեկ տեսահոլովակը, որը ցուցադրվել է ֆիլմի պրեմիերայի կարմիր գորգի վրա, որտեղ նրան տարել էր Սաթիշը, համացանցում հավաքել է 3 միլիոն դիտում։
Շների սիրահարը դադարել է շներ բուծել մոտ մեկ տասնամյակ առաջ, բայց այժմ գումար է վաստակում իր սուպեր շներին ցուցադրելով երկրպագուների ամբոխի մոտ՝ վաստակելով 2800 դոլարից (30 րոպեի համար) մինչև 11700 դոլար (հինգ ժամվա համար):
«Ես գումար եմ ծախսել այս շների վրա, քանի որ դրանք հազվագյուտ են: Բացի այդ, ես բավականաչափ գումար եմ ստանում, քանի որ մարդիկ միշտ հետաքրքրված են տեսնել նրանց»,-բացատրել է Սաթիշը,-«Նրանք սելֆի են անում և նկարվում։ Ես և իմ շունն ավելի շատ ուշադրության ենք արժանանում, քան դերասանները»:
Սաթիշն ունի նաև հազվագյուտ Չաու Չաու ցեղատեսակի շուն, որը հիշեցնում է չինական կարմիր և սպիտակ Ցինլինգ պանդայի․ նա շանը գնել էր անցյալ տարի՝ մոտ 3,25 միլիոն դոլարով:
Այս բոլոր շները լավ խնամված են, ապրում են յոթ ակր ֆերմայում, որտեղ յուրաքանչյուրն ունի ընդարձակ սենյակ վազքի համար: «Նրանց համար բավականաչափ տեղ կա քայլելու և վազելու համար: Նրանց խնամում է վեց հոգի»,-ասում է սեփականատերը,-«Նրանք օդորակիչի կարիք չունեն, քանի որ քաղաքում զով է, ու նրանք լավ խնամված են»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:19, 22 հոկտեմբերի
Քայլի Ջենների 50 միլիոն դոլարանոց Fantasy Bra-ն կվաճառվի. Ո՞վ կարող է ունենալ ամենաթանկ Fantasy Bra-ն12:35, 22 հոկտեմբերի
Սիդնի Սուինին լուսանկարվել է Սուրբ Ծննդյան ֆիլմերից ոգեշնչված բացահայտ ներքնազգեստով12:16, 22 հոկտեմբերի
Ֆրանսիացի թալանողները զղջում են iPhone-ի գողության համար. Apple-ը արգելափակել է սարքերը և հետևում է դրանց11:54, 22 հոկտեմբերի
Ինֆլուենսեր և տեսախաղերի ստեղծող Մանուել Օտտոն մահացել է՝ ինքնահրկիզվելով ուղիղ հեռարձակման ժամանակ11:40, 22 հոկտեմբերի
Ֆրանսիացի ուսանողուհին ծաղրել է ջարդերից տուժած գործարարներին, սակայն նրա շքեղ ապրելակերպը սկանդալ է առաջացրել11:20, 22 հոկտեմբերի
Մոնիկա Լևինսկին պատրաստվում է Բիլ Քլինթոնի հետ կապված սեքս սկանդալի մասին ևս մեկ բացահայտող գրքի թողարկմանը10:50, 22 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը նշել է իր 46-ամյակը ոճային. երկու համարձակ կերպար և հսկայական տորթ10:30, 22 հոկտեմբերի

09:00, 22 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 21 հոկտեմբերի
20 տարվա ամուսնությունը սո՞ւտ էր․ Ամուսնու մահից հետո նրա այրին բացահայտել է նրա երկակի կյանքը և որոշել վրեժ լուծել նրա սիրուհուց22:22, 21 հոկտեմբերի
«Աստված ինձ անհավանական բան ցույց տվեց». Մանուկ հասակում Հիսուսին պատկերած նկարչուհին բացահայտում է իր անհետացման առեղծվածը21:21, 21 հոկտեմբերի
Նյու Յորքի ամենամիստիկ թաղամասը․ նախկին մեկուսարաններ և ուրվականներով լի առանձնատներ