Ի տարբերություն իրենց արևմտյան հասակակիցների, Ֆրանսիայում Z սերնդի կանայք ակտիվ սեքսով են զբաղվում:
Երկրի Ժողովրդագրական հետազոտությունների ազգային ինստիտուտի կողմից Ֆրանսիայի 10000 քաղաքացիների շրջանում անցկացված նոր հարցումը ցույց է տվել, որ երիտասարդ կանանց զգալի մասը փորձեր է անում բազմաթիվ սեռական զուգընկերների հետ: Տվյալների համաձայն՝ 25-ից 29 տարեկան կանանց 29%-ը սեռական հարաբերություն է ունեցել առնվազն 10 տարբեր տղամարդկանց հետ։
Դեռևս 2006 թվականին անցկացված հարցման ժամանակ նույն տարիքային խմբի կանանց միայն 8%-ն է ասել, որ այդքան շատ տղամարդկանց հետ է պառկել անկողնում:
Հետազոտող Մարի Բերգստրոմի խոսքով՝ արդյունքները վկայում են Ֆրանսիայում «սեքսուալ պրակտիկայի նորացման և հարաբերությունների դիվերսիֆիկացիայի մասին»։
Սա տեղի է ունենում Z սերնդի անդամների շրջանում սեռական ակտիվության նվազման մասին տարածված հաղորդումների ֆոնին:
ԱՄՆ-ում որոշ վիճակագրություն լուրջ անհանգստություն է առաջացրել։
Ընտանիքի աճի ազգային հետազոտության վերջին ուսումնասիրության համաձայն՝ Ամերիկայում 22-ից 34 տարեկան մեծահասակները չեն հետաքրքրվում սեքսով:
Այս տարիքային խմբի երիտասարդ տղամարդկանց 10%-ը և կանանց 7%-ը դեռ կույս են։
Միևնույն ժամանակ, Ֆրանսիայում անցկացված նոր հարցումը ցույց է տվել, որ Z սերնդի կանանց 19%-ն այդ երկրում իրենց նույնականացնում են որպես այլ բան, քան հետերոսեքսուալ:
Երիտասարդ ֆրանսուհիների 10%-ը ասում է, որ իրենք բիսեքսուալ են, իսկ 5%-ը նույնանում են որպես պանսեքսուալ: Մինչդեռ 2%-ը ճանաչվում է որպես լեսբուհի, ևս 2%-ը՝ ասեքսուալ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո