Երկար տարիներ հետազոտողները վիճել են այն մասին, թե արդյոք տղամարդկանց կողմից կանանց կրծքի վրա ֆիքսվելը բնածին է, թե պարզապես Արեւմուտքում մշակութային պայմանականության արդյունք։
Նրանք փորձել են պարզել, թե արդյոք տղամարդիկ, որոնք մեծացել են կուրծքը մերկացրած կանանց միջավայրում, ավելի քիչ են հետաքրքրվել կրծքով։ Թե՞ այդ մարմաջը նրանց մեջ դրված է ի սկզբանե։
Այս հարցերին պատասխանելու համար Վրոցլավի համալսարանի հետազոտողների խումբն ուսումնասիրել է դանի ցեղը Արեւմտյան Նոր Գվինեայում (Ինդոնեզիա)։
Դեռեւս մոտ 20 տարի առաջ դանի կանանց համար նորմ էր մերկ կրծքով շրջելը, բայց արեւմտյան ազդեցության տարածմամբ նրանց մեծ մասը սկսել է ծածկել կուրծքը։
Հետազոտությանը մասնակցել է 40 դանի տղամարդ, որոնք հասել են չափահասության, երբ կանանց համար մերկ կրծքով շրջելը նորմ էր, եւ 40 երիտասարդ տղամարդկանց, որոնք մեծացել են այն հասարակությունում, որտեղ կանայք ծածկել են կուրծքը։ Ինչպիսի՞ն էր արդյունքը։ Ոչ մի տարբերություն։
«Այդ երկու խմբերը չեն տարբերվում սեռական հարաբերության ժամանակ իրենց զուգընկերոջ կրծքին դիպչելու հաճախականությամբ կամ սեռական գրգռվածության հարցում, երբ տեսնում են կնոջ մերկ կուրծքը»,- նշվել է հետազոտությունում, որը հրապարակվել է Archives of Sexual Behaviour-ում:
Այլ խոսքով՝ անգամ այն հասարակությունում, որտեղ կուրծքը ազատ ցուցադրվել է, տղամարդիկ, միեւնույն է, այն գրավիչ են համարել։
Չնայած հետազոտությունն իրականացվել է միայն մեկ ցեղախմբում եւ հենվել է ավագ տարիքի տղամարդկանց հուշերի վրա, առաջատար հետազոտող Միխալ Ստեֆանչիկն ասել է, որ խելամիտ կլիներ ենթադրել, որ դա մշակութային պարտադրանք չէ։
«Մենք կարող ենք ասել, որ կուրծքը սեքսուալ է: Տղամարդկանց դուր է գալիս կուրծքը»,- ասել է նա Times-ի հետ զրույցում:
Սակայն նա ցանկացել է նշել, որ դա չի նշանակում, թե կուրծքը տղամարդկանց համար ամենակարեւորն է եւ վերջը: Իրականում, շատ դանի տղամարդիկ հայտնել են, որ կուրծքը կարեւոր գործոն չէ կյանքի ուղեկից ընտրելիս:
«Ես հաճախ եմ լսել, որ մարդիկ վիճում են, որ տղամարդկանց սերը կանանց կրծքի հանդեպ պարզապես արեւմտյան մշակույթի արդյունք է, եւ որ կան մշակույթներ, որտեղ կուրծքը տղամարդկանց համար մեծ նշանակություն չունի: Դա ինձ միշտ ճշմարտանման չի թվացել։ Արեւմտյան մշակույթը կարո՞ղ էր պատահաբար ստեղծել տղամարդու մոլուցք կանանց արմունկների կամ քթանցքների հանդեպ: Ես գտնում եմ, որ նոր հետազոտությունը համոզիչ է: Եվ դա ինձ թվում է նաեւ ողջախոհության հաղթանակ էքսցենտրիկ ակադեմիական տեսության նկատմամբ»,- նշել է Մալայզիայի Նոթինգհեմի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր Սթիվ Սթյուարտ-Ուիլյամսը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:02, 30 հոկտեմբերի
5 հայտնիներ, որոնք հայտնի են Հելոուինի ամենակրեատիվ կոստյումներով22:35, 30 հոկտեմբերի
«Կարող եմ աշխատել ներքնազգեստով». Ուփի Գոլդբերգը բացահայտել է մուլտֆիլմերի հնչյունավորման անսովոր առավելությունը21:32, 30 հոկտեմբերի
«Մինչ մենք հաշվում ենք յուրաքանչյուր դոլարը». Իվանկա Թրամփին քննադատել են մեկ գիշերվա համար 6 հազար դոլար արժողությամբ հյուրանոցում շքեղ հանգստի համար20:05, 30 հոկտեմբերի
Ջիգանը Օքսանա Սամոյլովայի դեմ հայց է ներկայացրել դատարան՝ կապված ալիմենտի պարտքի հետ19:30, 30 հոկտեմբերի
Դուբայի գաստրոնոմիական աշխարհը․ էմիրաթական խոհանոցից մինչև Michelin-ի երեք աստղ16:10, 30 հոկտեմբերի
«Մենք շատ ավելի զգուշավոր ենք դարձել». Քենդալ Ջենները պատմել է, թե ինչու Քարդաշյանների ընտանիքն այլևս տեսախցիկների առաջ չի անկեղծանում15:45, 30 հոկտեմբերի
Քանյե Ուեսթն առանց հրավերի բնակություն է հաստատել 295 միլիոն դոլար արժողությամբ առանձնատանը և չորս օր շարունակ այնտեղ գրասենյակ գործարկել15:05, 30 հոկտեմբերի
«Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում, ու դրա մասին տարածված պատկերացումները պարտադիր չէ, որ համապատասխանեն նաև ինձ». Սոնա Եսայան14:48, 30 հոկտեմբերի
Դոլլի Փարթոնի հուշագրությունները թեժ մրցակցությունից հետո վաճառվել են ռեկորդային՝ 13 միլիոն դոլարով14:18, 30 հոկտեմբերի
10 հազար տղամարդ՝ մեկ օրում․ OnlyFans-ի աստղ Լիլի Ֆիլիպսը ԱԲ-ի օգնությամբ ռեկորդ սահմանելու նոր միջոց է գտել13:11, 30 հոկտեմբերի
Հոլլի Բերին պարտվել է նախկին ամուսնուն՝ որդու խնամակալության համար դատական պայքարում12:30, 30 հոկտեմբերի
Քիմ Քարդաշյանը պահոցից հանել է Էլիզաբեթ Թեյլորի՝ 12,7 միլիոն դոլար արժողությամբ զմրուխտե վզնոցը