Hermès-ը ներկայացրել է մի քանի ժամացույցների շքեղ մոդելներ Watches & Wonders-ի միջոցառմանը։ Միավորելով բարձր ժամացույցի աշխարհը ժամագործության ժամանակակից վարպետության հետ՝ Hermès-ն առաջարկում է նմուշների ընտրանի՝ Arceau Le temps suspendu-ի, Hermès Cut Le temps suspendu-ի եւ Maillon libre-ի գլխավորությամբ:
Այդ մոդելները հանդես են գալիս որպես երեք նոր գործեր, որոնք ընդլայնում են ֆրանսիական շքեղության տան ժամացույցների շարքը։
Hermès Cut Le Temps Suspendu

Hermès Cut-ի վերջին հավաքածուն, որը թողարկվել է 2024թ., մատակարարվում է 39 միլիմետր վարդագույն ոսկե պատյանով: Ուրախ, սուր, բայց համարձակ երկրաչափությամբ յուրաքանչյուր մոդել գործի է դրվում Manufacture Hermès H1912 մեխանիզմի շնորհիվ: Hermès Cut Le temps suspendu ժամացույցը նախատեսված է կողմնորոշիչները խախտելու եւ արտասովոր տարածքներ ստեղծելու համար: Այն հասանելի կլինի մի քանի տարբերակներով, այդ թվում՝ կարմիր թվացույցով one-shot մոդելը:
Arceau Le Temps Suspendu

Վերիմաստավորելով 2011թ. մոդելը՝ Arceau Le Temps Suspendu-ն մատակարարվում է 42 միլիմետր պատյանով, զարդանախշ թվացույցով, որը բացահայտում է բացառիկ «Time stopped» մոդուլը: Յուրաքանչյուր մոդելում օգտագործվում է Manufacture Hermès H1837 մեխանիզմը, որը կարելի է տեսնել թափանցիկ պատյանի միջով: Ժամացույցը պատրաստված է սպիտակ եւ վարդագույն ոսկե պատյանով եւ համակցված է թվացույցի երեք գույներից մեկի հետ՝ sunburst blue, brun désert, rouge sellier: Ժամացույցի գլխավոր պահը ասիմետրիկ ականջիկներն են:
Maillon Libre Watch & Brochee

Հավաքածուն նորից պատկերացնում է խորհրդանշական խարիսխի շղթան ձեռքի ժամացույցի եւ բրոշ-ժամացույցի տեսքով: Երկու ժամացույցները կարելի է կրել տարբեր ձեւերով: Ձեռքի եզակի ժամացույցն առանձնանում է բարդ կառուցվածքով՝ կենտրոնում ադամանդներով կամ տեռակոտա-տուրմալինե քարերով: Ապարանջանի դիզայնը ժամացույցին հաղորդում է խաղացկուն եւ էլեգանտ տեսք: Ինչ վերաբերում է բրոշ-կախազարդին, այն ենթադրում է ավելի առնական տեսք եւ կարելի է կրել առանձին կամ կերպարանափոխել կաշվե լարի շնորհիվ։
Arceau Rocabar de Rire

Սահմանափակված ընդամենը 12 նմուշով՝ մոդելը ներկայացնում է ձիասպորտի մոտիվ զվարճալի անիմացիայով, փորագրությամբ եւ մանրանկարչությամբ: Թվացույցը նորից պատկերում է Դմիտրի Ռիբալչենկոյի նախագծած չարաճճի ձին Rocabar de rires մետաքսե շարֆի համար: Ժամերը, րոպեները եւ «իմպուլսի պահանջարկի» գործառույթները գործի են դրվում են Manufacture Hermès H1837 մեխանիզմի միջոցով, ինչը թույլ է տալիս տեսնել երիզումը եւ ողջ բրենդային սիմվոլիկան, որը զարդարում է նրա կամուրջները եւ ռոտորը շափյուղայե ապակու հետին կափարիչի միջոցով։ Ժամացույցն ունի ալիգատորի կաշվից ժապավեն, որն ընդգծում է ժամացույցի անտրացիտե, կարմիր եւ ծղոտե երանգները:
Arceau l’heure de la lune

Arceau l’heure de la lune ժամացույցն առաջին անգամ ներկայացվել է 2019թ., հասանելի է 12 նմուշից բաղկացած սահմանափակ քանակությամբ: Ժամացույցը ներկայացված է Blue Grey Moon, Vest եւ Erg գույներով, եւ ունեն պատյաններ եւ ականջիկներ՝ պատրաստված տարբեր նյութերից, քան այն ժամացույցները, որոնք համապատասխանում են թվացույցներին: Տարբերակներից մեկը մատակարարվում է սպիտակ ոսկուց եւ կապույտ տիտանից՝ լուսնաքարից պատրաստված թվացույցով: Մեկ այլ տարբերակը վարդագույն ոսկու եւ տիտանի կրկնությունն է՝ թվացույցով, որը կազմված է ամենամեծ հայտնի աստերոիդներից մեկի՝ Վեստայի կտորից։ Ինչ վերաբերում է երրորդ տարբերակին, այն մատակարարվում է Erg Chech աստղակերպի սպիտակ եւ վարդագույն ոսկե կտորով, որը վկայում է ներկայում անհետացած երկնային մարմնի մասին։
Arceau Le Temps Voyageur

Սկզբում 2022թ. ստեղծված Arceau Le temps voyageur-ը երկու՝ սպիտակ եւ վարդագույն ոսկու տարբերակներով է։ Մեխանիզմը աշխատում է բացառիկ մոդուլով՝ 122 բաղադրիչներից բաղկացած, որոնք ինտեգրւված են մեխանիզմում Manufacture Hermès H1837-ով։ Թվացույցի մշակումը կազմված է Planisphère d’un monde équestre մոտիվից, որն ստեղծել է Ժերոմ Կոլիարը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 28 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ07:47, 28 սեպտեմբերի
Թաթա Սիմոնյան. Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո12:31, 27 սեպտեմբերի
Հայկական ոճ. շքեղ կանացիություն և աշնանային զգեստապահարանի վառ էներգիա10:30, 27 սեպտեմբերի

09:00, 27 սեպտեմբերի
Հորոսկոպ. Վեներան երկար ժամանակ Կարիճում է․ ինչ սպասել բոլոր նշաններին18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները16:28, 26 սեպտեմբերի
Ծաղիկներ տան համար և ոչ միայն. Ո՞ր սոխուկավոր բույսերը տնկել սեպտեմբերին, որպեսզի շքեղ ծաղկեն