Նույնիսկ ամենաամուր հարաբերությունները կարող են ճաքել, եթե կինը ակամա անում է տղամարդու համար անընդունելի բան։ Եվ խոսքը դավաճանության մասին չէ։ Որոշ բաներ ավելի են ցավեցնում, քանի որ հարվածում են տղամարդու ինքնագնահատականին, ինքնավստահությանը կամ տղամարդկությանը։ Ուկրաինացի սեքսոպաթոլոգ Վիտալի Կուրսիկը պատմել է, թե ինչ չի կարող տղամարդը երբեք ներել կնոջը, նույնիսկ եթե սիրում է նրան։
Մասնագետի խոսքով՝ կան բաներ, որոնք տղամարդիկ կարող են արտաքուստ ներել, բայց իրականում երբեք չեն մոռանում, գրում է РБК-Украина-ն։
Ահա, թե ինչը տղամարդիկ ամենից հաճախ չեն ներում կանանց, նույնիսկ եթե նրանք դա ուղղակիորեն չեն խոստովանում.
Արժեզրկում
Երբ նրա ջանքերը «անբավարար» են, նրա նվաճումները «միջին» են, և նա այնպիսի մարդ է, ով «կարող էր ավելի լավ անել»։ Մարդը, ով անընդհատ լսում է նման հանդիմանություններ, վաղ, թե ուշ, հուզականորեն կհեռանա։ «Դու չես հաջողի» կամ «սա լուրջ չէ» արտահայտությունները սպանում են նման կնոջ կողքին աճելու ցանկությունը։
Հանրային նվաստացում
Նույնիսկ կատակով։ Հատկապես ընկերական շրջապատում։ Սա մեծ հարված է ինքնագնահատականին։ Նույնիսկ եթե նա այդ պահին ժպտում է, ներսում խորը ճաք է մնում։
Մանիպուլյացիա սեքսի միջոցով
Երբ սեքսը դառնում է արժույթի մի տեսակ, օրինակ՝ «դու արժանի ես դրան» կամ «դու չես ստանա այն, որովհետև...», տղամարդը կորցնում է իր հուզական անվտանգության և վստահության զգացումը։ Եվ հարգանքի հետ մեկտեղ անհետանում է նաև ձգողականությունը։
Դավաճանություն
Նույնիսկ զգացմունքային։ Նույնիսկ «պարզապես նամակագրություն»։ Նույնիսկ եթե նա ասում է, որ ամեն ինչ լավ է։ Դավաճանությունը խորը ազդեցություն ունի տղամարդու ինքնագնահատականի վրա։
Համեմատություն ուրիշների հետ
Նախկիններ, ընկերներ, այլ տղամարդիկ Instagram-ում։ Նման յուրաքանչյուր համեմատություն նման է նրա ինքնավստահությանը հարվածելուն։ «Նատալիայի ամուսինը միշտ ծաղիկներ է տալիս նրան» կամ «իմ նախկինը ավելի ուշադիր էր» արտահայտությունները չեն մոտիվացնում, այլ արժեզրկում են։ Երբ տղամարդը չի զգում, որ իր կնոջ համար լավագույնն է, նրա համար դժվար է դառնում սիրելը, հավելում է փորձագետը։
Վերահսկողություն և անընդհատ քննադատություն
Երբ նրա յուրաքանչյուր քայլը վերլուծվում է, յուրաքանչյուր որոշում մանրակրկիտ ուսումնասիրվում է, և անընդհատ ասվում է «ես ավելի լավ գիտեմ», տղամարդը կորցնում է այն զգացողությունը, որ կարող է նույնիսկ հարաբերություններում առաջնորդ լինել։
Ինչպես խուսափել սխալներից
Հաղորդակցվեք անմիջականորեն, առանց հեգնանքի
Աջակցեք, նույնիսկ եթե ամեն ինչ չեք հասկանում
Մի՛ խաղացեք գուշակության խաղը
Մի համեմատեք ձեր սիրելիին ուրիշների հետ
Շնորհակալ եղեք նույնիսկ փոքրիկ բաների համար
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո