Ռուս ռոք երաժիշտ Վյաչեսլավ Բուտուսովը Երևանում կայանալիք համերգից առաջ համաձայնել է պատասխանել NEWS.am STYLE-ի մի քանի հարցերի։

Ձեր երգերը հաճախ արձագանք են գտնում սերունդների մեջ։ Այսօր երաժշտություն ստեղծելիս ի՞նչ պահեր կամ գաղափարներ են Ձեզ ոգեշնչում, և ինչո՞վ են դրանք տարբերվում նրանցից, որոնք Ձեզ ոգեշնչել են Ձեր կարիերայի սկզբում։
Հիմա իմ խնդիրն իմ ուղերձներում կրքերից ազատվելն է։ Ինձ համար կարևոր է, որ երգերը հնչեն խաղաղ, ինչպես սաղմոսներ։
Դուք երբևէ ունեցե՞լ եք ստեղծագործական բլոկադա։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման պահերին։
Եթե ես ուժասպառ եմ լինում երաժշտության մեջ, անցնում եմ դրան առնչվող գործունեության՝ գրելուն կամ նկարելուն։ Ավելի օգտակար է կարդալ կրթական գրականություն՝ սրբերի կյանքեր, սուրբ գրությունների մեկնաբանություններ։ Եվ ամենակարևորը ընտանիքի և ընկերների հետ անընդհատ շփումն է, քանի որ ցանկացած ստեղծագործության գագաթնակետը ընտանիքի ստեղծումն է։
Եթե երաժշտությունը չլիներ, ի՞նչ կանեիք կյանքում։
Ես կուսումնասիրեի ճարտարապետություն։
Կա՞ն երաժշտական գործիքներ կամ ձայներ, որոնք կցանկանայիք սովորել ապագայում՝ Ձեր երաժշտությանը նոր բան ավելացնելու համար։
Այժմ ես տիրապետում եմ սիմֆոնիկ հնչողությանը, և դա անսահման հնարավորությունների օվկիանոս է։
Ինչպե՞ս է թատրոնին և կինոնախագծերին Ձեր մասնակցությունը օգնում Ձեզ որպես երաժիշտ։ Կա՞ն արդյոք որևէ զուգահեռներ բեմի և ալբոմների համար երաժշտություն գրելու միջև։
Սա օգնում է տիրապետել երաժշտության այլ առանձնահատկություններին, ընդլայնում է մասնագիտական հորիզոնները և թույլ է տալիս զարգացնել բազմակողմանիությունը։
Ինչպե՞ս եք պահպանում ստեղծագործական ազատությունն ու ոգեշնչումն առօրյա կյանքում։
Ես փորձում եմ ամեն ինչ անել բարեխղճորեն՝ Աստծո փառքի համար։
Ձեր հարցազրույցներից մեկում Դուք նշել եք, որ երաժշտությունը կարող է ուժի աղբյուր լինել։ Կարո՞ղ եք կիսվել անձնական պատմությամբ, թե երբ է երաժշտությունը օգնել Ձեզ հաղթահարել կյանքի դժվար պահը։
Երաժշտություն ստեղծագործելու ամենօրյա պրակտիկան օգնում է պահպանել կենսուրախ միտք և ուրախ հոգի։
Հետ նայելով Ձեր կարիերային, ո՞ր ալբոմը կամ երգը կհամարեք ամենաանձնականը և ինչո՞ւ։
Դրանք բոլորը հավասարապես անձնական են, պարզապես արտացոլում են անհատականության զարգացման տարբեր ժամանակաշրջաններ։
Ստեղծագործ մարդիկ հաճախ ունենում են որոշ անձնական առանձնահատկություններ։ Դուք ունե՞ք որևէ ծես կամ սովորություն ձեր աշխատանքում և կյանքում։
Ամեն օր և ամեն սկիզբ ավարտվում է շնորհակալության աղոթքի ընթերցմամբ և վերևից օրհնություն խնդրելով։
Սեքսը և արվեստը երկու թեմաներ են, որոնք հաճախ հատվում են։ Ինչպե՞ս եք ընկալում այս միությունը երաժշտության մեջ։
Իմ կյանքում կա միայն սիրո հասկացությունը, որը պարունակում է ամեն ինչ, ինչ ամենաարժեքավորն ու անհրաժեշտն է։ Արվեստը պարզապես օգնում է պատկերել սիրո վիճակը։
Ծանո՞թ եք տեղական մշակույթին։ Կա՞ն արդյոք Ձեզ ոգեշնչող երաժշտական կամ այլ մշակութային հայկական ավանդույթներ։
Դժբախտաբար, ես հազվադեպ եմ այցելում Հայաստան և չունեմ հայկական ժողովրդական մշակույթին ծանոթանալու անձնական փորձ։
Իսկ ի՞նչ կասեք Հայաստանի մասին այլ տպավորությունների մասին։ Կա՞ արդյոք որևէ բան, որ երբևէ լսել կամ հայտնաբերել եք Հայաստանի և հայերի մասին։
Իհարկե, ես ծանոթ եմ մեծն Արամ Խաչատրյանի երաժշտությանը, Մարտիրոս Սարյանի և Իվան Այվազովսկու նկարներին, ես շատ եմ սիրում հայ դերասաններին՝ Արմեն Ջիգարխանյանին, Ֆրունզիկ Մկրտչյանին։
Եթե կարողանայիք աշխարհի ցանկացած վայրում ցանկացած ժամանակ համերգ տալ, որտե՞ղ կլիներ դա և ինչո՞ւ։
Լեռներում ինչ-որ տեղ։ Այնտեղ կա անաղարտ լռություն և զարմանալի բնական արձագանք։
Ի՞նչ եք ուզում, որ մարդիկ վերցնեն Ձեր համերգից կամ Ձեր ալբոմը լսելուց։ Ի՞նչ զգացողություն կամ հույզ եք ուզում փոխանցել։
Այն միտքը, որ մենք փրկված ենք։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:18, 13 հոկտեմբերի
Բելլա Հադիդն իր 30-ամյակը նշել է կարմիր բիկինիով և կովբոյական կոշիկներով10:30, 13 հոկտեմբերի
Ray-Ban-ի ժառանգորդը խոստովանել է, որ քնել է ավելի քան 2000 կանանց հետ09:00, 13 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 12 հոկտեմբերի
500 միլիոն դոլար արժողությամբ սուպերզբոսանավ, 3 միլիոն դոլար արժողությամբ ադամանդ և գաղտնի բնակարաններ. Ինչպես են Ջեֆ Բեզոսն ու Լորեն Սանչեսը ապրում Koru-ի վրա22:29, 12 հոկտեմբերի
Հինգ սխալ, որոնք լուռ կործանում են ամուսնությունները21:22, 12 հոկտեմբերի
Հեյլի Բիբերի «Rhode»-ը թողարկել է ելակի տեսքով պզուկների դեմ պլաստիր և մաշկի խնամքի համար աքսեսուար20:32, 12 հոկտեմբերի
Miu Miu-ի անփույթ մանիկյուրը՝ նորաձևության միտում, թե՞ ապստամբություն իդեալական գեղեցկության դեմ19:30, 12 հոկտեմբերի
«Դուբայը` երեք օրում. արևածագի փայլից մինչև Մարինայի կինեմատոգրաֆիկ մայրամուտները»16:21, 12 հոկտեմբերի
Գեղեցիկ դեմքերը գրավում են կանանց՝ անկախ սեռից. Գիտնականները պարզել են, թե ինչպես են տղամարդիկ և կանայք ընկալում գեղեցկությունը15:54, 12 հոկտեմբերի
Լեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններ15:30, 12 հոկտեմբերի
Սիլիկոնային հովտի միլիարդատերերը դարձել են Հոլիվուդի գլխավոր չարագործները. Մասկը, Ցուկերբերգը և Ալտմանը՝ մութ պատմությունների կենտրոնում14:38, 12 հոկտեմբերի
Թոբի Մագուայրը «ամուսնացրել է» նախկին կնոջը միլիարդատեր ժառանգորդի հետ՝ ամուսնալուծությունից ընդամենը մի քանի շաբաթ անց