Խնդիրներ անձնական կյանքո՞ւ։ Դա կարող է լինել այս հինգ ճակատագրական սխալներից մեկի պատճառով։
Հարաբերությունների փորձագետ Լուան Ուորդը բացահայտում է տղամարդկանց թույլ տված տարածված սխալները, որոնք կանանց մոտ ակնթարթորեն «վատ» զգացողություն են առաջացնում, եւ որոնք կարող դն սպանել գրավչությունը։
«Երբ տեսնում ես այն, այլևս չես կարող անտեսանելի դառնալ։ Իսկ կայծն անհետանում է»,-գրել է Ուորդն իր Instagram-ում։
Ահա հինգ ճակատագրական սխալ, ըստ փորձագետի.
«Քաղցր մանկական խոսակցություն»
Տղամարդիկ, ովքեր կնոջ հետ խոսում են այնպես, կարծես նա փոքրիկ լինի, նորածին կամ մուլտֆիլմի հերոս, հայտնվում են նրա «զզվանքի ցուցակում»։ «Նա քո «մայրիկը» չէ։ Այդ պահին նա արդեն մտքում դուրս է գալիս զրույցից»։
Ատամները փորփրելը սեղանի շուրջ
Ընթրիքի էթիկետի խախտումը հզոր հակաաֆրոդիզակ է։
«Մինչ կինը փորձում է զրույց սկսել, դուք ձեր ատամներն եք փորփրում։ Դա պարզապես հիգիենայի խախտում չէ, այլ բնազդային զզվանք է», - մեկնաբանում է Ուորդը։
Տարօրինակ լուսանկարներ ժամադրությունների էջերում
Փքված շուրթերով կամ չափազանց «փայլուն» արհեստական բանականության կողմից ստեղծված լուսանկարներով սելֆիները լիակատար ձախողում են։ «Եթե ձեր էջը այնպիսի տեսք ունի, կարծես դուք դիմում եք Marvel-ի քասթինգային մրցույթում սուպերհերոսի դերի համար, ապա նա ձեզանով չի հրապուրվի»։
«Գայթակղության» խաղը լուսանկարում
Տեսախցիկի մեջ «գայթակղիչ» նայելու ջանքերը հակառակ արդյունք են տալիս։ «Դուք կարծում եք, որ դա մաչոյի համար ճակատագրական տեսք է, իսկ նա կարծում է, որ դուք նկարահանվում եք էժանագին օդեկոլոնի գովազդում։ Այսքանը, նա գնաց»։
Զայրույթի պոռթկումներ տեխնոլոգիայի նկատմամբ
Նեղանալ հեռակառավարման վահանակից, նետել հեռախոսը, զայրանալ Wi-Fi-ի վրա՝ սա կիրք չէ, սա սպառնալիք է։
«Սա տղամարդկային տեսք չունի։ Սա ճնշում է։ Եվ երբ կինը ճնշման տակ է, նա իրեն անվտանգ չի զգում», - եզրափակում է Ուորդը։
Այսպիսով, եթե ուզում եք, որ կինը մնա ձեզ հետ, մի՛ խոսեք նրա հետ այնպես, կարծես նա կատվի ձագ լինի, մի՛ փորփրեք ատամները, մի՛ հրապարակեք ինքնահավանն լուսանկարներ, մի՛ չափազանցեք տեսախցիկի համար և մի՛ բարկացեք տեխնոլոգիայի վրա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո