Ի՞նչ հագնել առաջին ժամադրության ժամանակ։ Պարզվում է, որ ձեր հագուստի գույնը կարող է որոշիչ դեր խաղալ։ Այս մասին հայտնել է Նյու Յորքի Agape Match գործակալության գործադիր տնօրեն Մարիա Ավգիտիդիսը, որը հայտնի է իր հաջողակ ժամադրությունների պատմություններով։
Իր փորձի և հաճախորդների դիտարկումների հիման վրա՝ Ավգիտիսը կանաչը առանձնացնում է՝ որպես կանանց համար իդեալական գունային ընտրություն։ «Կանաչը կյանք է, աճ, առողջություն և հաջողություն։ Այն բառացիորեն նշանակում է «առաջ» շատ մշակույթներում, բայց միևնույն ժամանակ համընդհանուր կերպով գովաբանում է կանանց մեծ մասին։ «Այս պատկերը ենթագիտակցորեն դրական ասոցիացիաներ է առաջացնում», - բացատրել է նա Daily Mail-ին տված հարցազրույցում։
Տղամարդկանց համար նա խորհուրդ է տալիս ընտրել ավելի քիչ սպասված երանգ՝ յասամանագույն։ «Բաց մանուշակագույնը ստեղծում է բարեկամության և անվտանգության զգացում։ Եվ կանանց հատկապես դուր է գալիս, երբ տղամարդը հասանելի տեսք ունի՝ մեկն է, որի հետ նրանք կարող են ընկերանալ»,-ասում է Ավգիտիդիսը։
Նա հավելում է, որ այն տղամարդիկ, ովքեր հաճոյախոսություններ են ստանում յասամանագույն վերնաշապիկ կրելով, անմիջապես սկսում են ավելի վստահ զգալ իրենց։
Գույներ, որոնցից պետք է խուսափել
Ավգիտիդիսի խոսքով՝ սևը լավագույն ընտրությունը չէ առաջին ժամադրության համար, չնայած իր ժողովրդականությանը և բազմակողմանիությանը։
«Սևը բաց թողնված հնարավորություն է՝ նոր հանդիպած մարդու մոտ դրական հույզեր առաջացնելու։ Այն կարող է նորաձև թվալ, բայց միևնույն է, չափազանց մուգ է»։
Սպիտակն ու մոխրագույնը նույնպես ընդգրկվել են անցանկալի գույների ցանկում. դրանք կարող են թվալ չափազանց չեզոք և աննկատելի։
Եթե ձեր զգեստապահարանում կանաչ կամ յասամանագույն երանգներ չկան, կապույտն ու դեղինը կգան փրկության. այս գույները նույնպես դրական հույզեր և ասոցիացիաներ են առաջացնում։
Իսկ կարմիրի մասին ի՞նչ կասեք։
Թեև կարմիրը հաճախ ասոցացվում է կրքի և գրավչության հետ, Ավգիտիդիսը կարծում է, որ այն պետք է պահել երկրորդ ժամադրության համար։
«Առաջին հանդիպումը սեքսուալության մասին չէ, այլ միմյանց ճանաչելու մասին է։ Կարմիրը սկզբի համար կարող է չափազանց ագրեսիվ թվալ»։
Վերջին հաշվով, «ժամադրության» գույների տեսությունը ոչ միայն օգնում է ճիշտ տպավորություն թողնել, այլև ազդում է ձեր զգացողությունների վրա.
«Երբ դուք կրում եք «ձեր» գույնը, դուք ձեզ ավելի վստահ եք զգում, ավելի լայն եք ժպտում, ավելի ազատ եք ֆլիրտ անում և դառնում եք ձեր լավագույն տարբերակը»,-եզրափակել է փորձագետը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 նոյեմբերի
Նեյմարը ֆուտբոլային խաղադաշտը փոխում է օծանելիքի բիզնեսով․ բրազիլացի աստղը Դուբայի ապրանքանիշի համար նոր բույր կստեղծի22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար