Թեեւ մաշկի ամենօրյա խնամքը սկսվում է ամենահիմնային գործողությունից՝ լվացվելուց, հենց այս փուլում են կատարվում ամենամեծ թվով սխալները։ Սխալ մոտեցումը կարող է առաջ բերել չորություն, ցան, դեմքի գունատություն եւ անգամ մաշկի ժամանակից շուտ ծերացում։
Կոսմետոլոգ Արմինե Աղաջանյանը պատմում է լվացվելիս թույլ տրվող ամենատարածված սխալների մասին, որոնք կարող են փչացնել անգամ ամենաթանկ խնամքը, եւ բացատրում է, թե ինչպես խուսափել դրանցից։
1. Հաճախակի լվացլվելը մաշկն ավելի մաքուր է դարձնում
Շատ կանայք կարծում են, որ որքան ավելի հաճախ են լվացվում, այնքան ավելի լավ է մաքրվում մաշկը։ Սակայն դա կարող է հանգեցնել ուղիղ հակառակ արդյունքի։ Ավելորդ մաքրումը քայքայում է մաշկի բնական պաշտպանական պատնեշը եւ խթանում սեբումի արտադրմանը։ Արդյունքում՝ ի հայտ են գալիս ճարպոտ փայլ, բորբոքում եւ նոր պզուկներ։ Օպտիմալ ռեժիմը օրական երկու անգամ լվացվելն է՝ առավոտյան եւ երեկոյան։
2. Տաք ջուրն ավելի լավ է լվանում
Տաք ջուրը հաճելի է թվում, հատկապես տարվա ցուրտ եղանակին, բայց այն կարող է չորացնել մաշկը եւ գրգռում առաջացնել։ Լվացվելու համար օգտագործեք տաք, հարմար ջուր։ Դա կօգնի պահպանել հիդրոլիպիդային մանտիան եւ խուսափել կարմրումից։
3. Դիմահարդարումը լվացվում է սովորական ջրով
Դիմահարդարումը մաքրելու փուլը բաց թողնելը հաճախ թույլ տրվող սխալ է։ Տոնալ քսուքի, տուշի եւ դիմափոշու մնացորդները կարող են մնալ անցքերում՝ բորբոքում առաջացնելով։ Լվացվելուց առաջ անպայման օգտագործեք միցելյար ջուր կամ հիդրոֆիլային յուղ, դա թույլ կտա մանրակրկիտ հեռացնել դիմահարդարման եւ աղտոտման մնացորդները։
4. Որքան ավելի ուժեղ է միջոցը, այնքան լավ
Շատ կանայք ընտրում են ագրեսիվ մաքրող մածուկներ այն հույսով, որ դրանք կապահովեն «խորքային» մաքրում։ Բայց այդ մածուկները հաճախ չորացնում են մաշկը եւ խախտում նրա հավասարակշռությունը։ Կարեւոր է ընտրել փափուկ մաքրող միջոցներ՝ առանց սպիրտի եւ չեզոք pH-ով։ Մանավանդ եթե մաշկը հակված է ակնեի կամ զգայուն է։
5. Կարելի է օգտագործել նույն սրբիչը
Ամեն օր նույն սրբիչով դեմքը չորացնելը սովորություն է, որը կարող է սրել մաշկի խնդիրները։ Սրբիչի վրա կուտակվում են մանրէներ, հատկապես բարձր խոնավությամբ լոգասենյակում։ Ավելի լավ է օգտագործել առանձին սրբիչ դեմքի համար եւ փոխել այն յուրաքանչյուր 1-2 օրը մեկ, կամ փոխարինել մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներով։
6. Յուղոտ մաշկը չպետք է խոնավեցնել
Լվացվելուց հետո շատերին թվում է, թե մաշկը առանց այդ էլ բավական «թաց» է։ Բայց չոր մաշկը սկսում է արտադրել ավելի շատ սեբում, որպեսզի փոխծածկի խոնավության պակասը։ Միշտ մաքրումն ավարտեք թեթեւ խոնավեցնող քսուքով, անգամ եթե մաշկը յուղոտ է։ Դա կօգնի պահպանել հավասարակշռությունը եւ կանխել ցանը։
7. Որքան ավելի հաճախ ես փոխում խնամքը, այնքան արդյունքն ավելի լավն է
Պզուկները եւ գրգռվածությունը կարող են լինել ոչ միայն ոչ ճիշտ մաքրման, այլեւ միջոցների քաոսային փոփոխման հետեւանք։ Յուրաքանչյուր միջոցի ժամանակ է պետք, որպեսզի այն ազդեցություն գործի։ Չարժե ամեն մեկ-երկու շաբաթը մեկ փոխել խնամքը. արդյունքը սովորաբար երեւում է 6-8 շաբաթ հետո։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 24 սեպտեմբերի
Z սերունդը ցանկանում է սեքս, բայց վախենում է հետևանքներից. Ինչու են երիտասարդ ամերիկացիները ավելի ու ավելի հաճախ հրաժարվում սեռական հարաբերություններից22:31, 24 սեպտեմբերի
Պանիրը թույլատրելի է, կարագը՝ զգուշությամբ. գիտնականները պարզել են, թե որ ճարպոտ սննդամթերքներն են իսկապես առողջարար21:16, 24 սեպտեմբերի
Աթենքը մարտահրավեր է նետում Դուբային. Ինչպես է հին մայրաքաղաքը վերածվում հարուստ արտագաղթողների համար նոր դրախտի20:10, 24 սեպտեմբերի
Քրեական անցյալով շքեղություն. Cartier մատանիները, Hermès-ի և Louis Vuitton-ի պայուսակները սկանդալից հետո վաճառվում են 2.4 միլիարդ դոլարով19:29, 24 սեպտեմբերի

16:44, 24 սեպտեմբերի
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահը զարմացրել է կրակոտ վերականգնողական ընթացակարգով16:19, 24 սեպտեմբերի
Բաց թևերը հանգեցրել են սկանդալի. դատավորը նկատողություն է արել փաստաբանին, իսկ կին գործընկերները վատաբանել են չափազանց բաց զգեստի համար15:16, 24 սեպտեմբերի
Bentley-ն ներկայացրել է իր առաջին «մատչելի» էլեկտրական ամենագնացը՝ Torcal-ը, 230,000 դոլարով14:53, 24 սեպտեմբերի
Համբույրներ, տնքոցներ և սեքսի իմիտացիա. Միլանում Diesel–ի շոուն ցնցել է հանդիսատեսին14:23, 24 սեպտեմբերի
Քիթ Հարինգտոնը կրկին խոսել է «Գահերի խաղի» Ջոն Սնոուի սփին-օֆֆի մասին. «Կա տարբերակ, որի դեպքում այն կարող է աշխատել»13:45, 24 սեպտեմբերի
«Երեխաները թաքնվել էին պահարաններում». Ջիգանը 10-ժամյա մղձավանջ է հրահրել՝ կրակոցներով և պատանդ վերցնելով էլիտար թաղամասում13:21, 24 սեպտեմբերի
Արքայազն Հարրին ԱԲ–ն անվանել է «գլխավոր շողոքորթ» և կոչ արել պաշտպանել երեխաներին դրանից