Մինչ այնպիսի հայտնի աստղեր, ինչպիսիք են Նիկոլ Քիդմանը և Մեգան Թրեյնորը, ակտիվորեն դիմում են բոտոքսին՝ «իրենց շուկայական արժեքը» բարձրացնելու համար, Նիդերլանդներում արված մի նոր հետազոտություն ցույց է տվել, որ հնարավոր զուգընկերոջը գրավելու շատ ավելի արդյունավետ միջոց կարող է լինել… սովորական ժպիտը։
Տիլբուրգի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ բոտոքսի ներարկումները իսկապես կարող են մի փոքր բարձրացնել մարդու տեսողական գրավչությունը։ Սակայն այս ազդեցությունը եղել է շատ համեստ՝ ընդամենը 0.07 միավոր՝ 7 միավորանոց սանդղակով։ Օրինակ՝ 4 գնահատում ունեցող մարդը բոտոքսից հետո կարող էր ստանալ 4.07 միավոր։ Երիտասարդության ընկալման մակարդակը նույնպես բարելավվել է միայն 0.13 միավորով։
Համեմատության համար՝ պարզ ժպիտը բարձրացրել է գրավչությունը 0.4 միավորով՝ բոտոքսից վեց անգամ ավելի։ Իսկ շպարն ապահովել է նույնիսկ ավելի մեծ աճ՝ 0.6 միավոր։
Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ բոտոքս օգտագործող մարդիկ հաճախ ընկալվում են՝ որպես հետաքրքիր՝ կարճաժամկետ ռոմանտիկ հարաբերությունների կամ ընկերության համար (0.09 միավոր), սակայն չեն դիտվում որպես առավել գրավիչ՝ երկարաժամկետ հարաբերությունների համար։
Հետազոտությանը մասնակցել է 114 կամավոր, ովքեր անցել են բոտոքսի և ֆիլլերի ընթացակարգեր։ Նրանց արտաքին տեսքը գնահատել են ավելի քան 3000 մարդ՝ առաջ և հետո արված լուսանկարների հիման վրա, որոնք արվել են նույն պայմաններում։
Հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Բաստիան Յեգերը, նշում է, որ չնայած այս համեստ փոփոխություններին, շատ հիվանդներ հայտնում են սոցիալական վստահության աճի և իրենց թողած տպավորության բարելավման մասին։ Սակայն, ըստ նրա, սա կարող է պայմանավորված լինել պլացեբո-էֆեկտով. մարդիկ իրենց ավելի լավ են զգում, սկսում են ավելի վստահ վարվել, ինչը դրականորեն է ազդում սոցիալական հարաբերությունների վրա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին12:36, 15 հոկտեմբերի
Սելին Դիոնը Բարբի տիկնիկ է դարձել. Նրա պաշտամունքային կերպարը վերստեղծել են «Տիտանիկ»-ի զարդերով12:13, 15 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը ուղիղ եթերում տեկիլա է խմել և կատակել իր ամուսնու՝ Դեյվիդի «մեծ վարունգի» մասին11:38, 15 հոկտեմբերի
Թրամփի դարաշրջանի հակաթրենդը. ինչու են կանայք հրաժարվում «Մար-ա-Լագո դեմքից»11:17, 15 հոկտեմբերի
Աբու Դաբիի թագավորական ընտանիքի կոկաինային սկանդալ. ընտանիքի կին անդամին գտել են անգիտակից վիճակում՝ երեխայի կողքին10:30, 15 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոյի առեղծվածը. Շամանը պնդել է, որ դերասանին «թուղթ ու գիր» են արել Սոֆիա Վերգարայի պատճառով