Շուրթերի գունավոր բալզամների բումը շարունակվում է, և այժմ օծանելիքի Byredo ապրանքանիշը միացել է այս պայքարին՝ ներկայացնելով իր Lip Care Balms-ը․ այն բազմաֆունկցիոնալ բալզամների շարք է, որը խոստանում է ոչ միայն խորը խոնավեցում, այլև համարձակ երանգ։ Հաշվի առնելով, որ ապրանքանիշն արդեն արտադրել էր ինչպես ատլասե, այնպես էլ հեղուկ շրթներկեր, նոր արտադրանքը տրամաբանական շարունակություն էր՝ միայն թե ավելի առօրյա և «զգայական» խնամքի նկատմամբ կողմնակալությամբ։
Նոր արտադրանքը պարունակում է բնական վեգան բաղադրիչներ, այդ թվում՝ գերչակի յուղ, շի կարագ և կակաո։ Ըստ ապրանքանիշի՝ բանաձևը ապահովում է մինչև 24 ժամյա խոնավեցում՝ վերացնելով չորությունը՝ առանց յուղոտ զգացողություն թողնելու։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև բույրին. օծանելիքագործ Ջերոմ Էպինետը (Byredo-ի պաշտամունքային բույրերի հեղինակը) մշակել է հատուկ բույր՝ կարմիր մրգերի, փոշոտ ծաղիկների և վանիլային կրեմի նոտաներով. այժմ ձեր շուրթերը ոչ միայն շքեղ տեսք կունենան, այլև շքեղ կբուրեն։
Посмотреть эту публикацию в Instagram
Բալզամները հասանելի են հինգ երանգներով՝
Chromophobia- թափանցիկ, իդեալական է մինիմալիստների համար;
Celeste Nostalgia - մարջան կարմիր;
Chain Reaction - pH ռեակտիվ վարդագույն, որը փոխվում է ձեր մաշկի տեսակից կախված։
Cloud Bursting - հատապտուղ՝ մանուշակագույն երանգով;
Fantome Rapture-ը՝ մերկ շագանակագույն-բեժ երանգով։
Ցանկության դեպքում կարող եք քսել բարակ շերտ՝ բաց երանգ ստանալու համար կամ ստեղծել հարուստ գույն՝ մի քանի շերտեր ավելացնելով։ Մեկ բալզամի արժեքը 55 դոլար է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:36, 7 սեպտեմբերի
Սիարան հղի է. 40-ամյա երգչուհին սպասում է իր հինգերորդ երեխային11:19, 7 սեպտեմբերի
Ռոբ Ռեյների հետմահու հաղթանակը «Էմմի» մրցանակաբաշխությունում դաժան սպանությունից ինը ամիս անց10:55, 7 սեպտեմբերի
Եգիպտացի հայտնի հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահապատժի թմրանյութերի հետ կապված գործով10:30, 7 սեպտեմբերի
«Մի գդալ սեր», Coca-Cola Fest ու հարսանիքներ․ Instagram-ը՝ նախորդ շաբաթ09:00, 7 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ21:30, 6 սեպտեմբերի
Մաքուր միջավայրում մաքուր մտքեր են ծնվում․ Հակոբ Միկոյանի «ՄաքրաՊատումը»18:05, 6 սեպտեմբերի
«Գեղեցիկ կադրը դեռ կինո չէ». Հովհաննես Ղազարյանը՝ ռեժիսորի աչքի, դերասանի ազատության և ժամանակի մասին16:35, 6 սեպտեմբերի

15:57, 6 սեպտեմբերի
Էվիկն ու Յանն այսօր ամուսնանում են14:20, 6 սեպտեմբերի
Վազելին՝ կրեմի, դիմակի և բալզամի փոխարեն. կարո՞ղ է արդյոք մեկ միջոցը փոխարինել կոսմետիկ պարագաների կեսին12:20, 6 սեպտեմբերի
Հայկական ոճ. ճանապարհորդական գլամուր և քաղաքային շքեղություն11:35, 6 սեպտեմբերի

