Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Շոն «Դիդի» Քոմբսի դատավարությունը. ժյուրիի անդամներին ցուցադրվել են ռեփերի «անպարկեսշտ երեկույթներից» բացահայտ տեսանյութեր

15:20, 17 հունիսի

Շոն «Դիդի» Քոմբսի՝ սեռական թրաֆիքինգի և շորթման գործով դատավարության ատենակալները առաջին անգամ տեսել են սկանդալի կենտրոնում գտնվող տեսաապացույցները: AP-ն հաղորդում է, որ մեղադրողները ներկայացրել են մի քանի բացահայտ կադրեր, որոնք նկարահանվել են Քոմբսի կողմից այսպես կոչված «անսովոր հանդիպումների»՝ հրավիրված զուգընկերների հետ թմրանյութերով լի սեքս մարաթոնների ժամանակ։

Մի քանի րոպե տևողությամբ տեսանյութերը ստացվել են Քոմբսին միացված հեռախոսից և իշխանություններին տրամադրվել նրա նախկին ընկերուհի՝ երգչուհի Քեսիի (Կասանդրա Վենտուրա) կողմից։

Ձայնագրություններից մեկը թվագրված է 2012 թվականի հոկտեմբերի 14-ով՝ այն օրը, երբ մեղադրողները պնդում են, որ Քոմբսը հանդիպում է կազմակերպել Քեսիի և «Պատժիչ» մականունով սեքս աշխատողի (Շարաե Հեյս) հետ Նյու Յորքի Trump International Hotel-ում։

Դատարանը նաև կարդացել է նամակագրություն, որում Քեսին կազմակերպել է հանդիպումը Հեյսի հետ: Նա նշել է իր վարձատրությունը՝ որպես 200 դոլար կանխիկ, իսկ հանդիպման վայրը հաստատվել է ժամը 3-ին՝ Trump Hotel-ում։

Բացի այդ, ներկայացվել են ևս երկու տեսանյութեր, որոնք նկարահանվել էին 2012 թվականի հոկտեմբերի 20-ին և 2014 թվականի դեկտեմբերի 4-ին: Նախկինում ատենակալներին ցուցադրվում էին միայն այդ տեսանյութերի կադրերը, բայց այժմ նրանց ցուցադրվում են հատվածներ՝ լիարժեք ձայնով: Բացահայտ բովանդակության պատճառով դրանց դիտումը սահմանափակված էր ատենակալներով, փաստաբաններով, դատախազներով և անձամբ Քոմբսով. բոլոր մասնակիցները ականջակալներ էին օգտագործում ձայնը լսելու համար:

Ռեփերի փաստաբանները պնդում են, որ ձայնագրությունները միայն ապացուցում են ինտիմ շփումների անվնաս բնույթը, այլ ոչ թե հանցագործությունը: Այնուամենայնիվ, դատախազները նշում են, որ խոսքը կանանց համակարգված շահագործման և երեկույթների քողի տակ սեռական թրաֆիքինգի կազմակերպման մասին է:

55-ամյա Քոմբսը սեպտեմբերին ձերբակալվելուց հետո մնում է կալանքի տակ՝ առանց գրավի: Այս շաբաթ մեղադրանքի կողմը նախատեսում է ավարտել գործի իր մասի ներկայացումը, իսկ պաշտպանությունը կսկսի վկաներ կանչել:

Հետաքննությունը շարունակվում է վեց շաբաթ և ներառում է տասնյակ վկաների ցուցմունքներ, նամակագրություն, հյուրանոցային հաշիվներ և տեղեկատվություն Քոմբսի և նրա շրջապատի տեղաշարժերի մասին:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search