Gucci-ն շարունակում է հարգանքի տուրք մատուցել իտալական ավանդույթներին և ֆլորենտական ժառանգությանը. ապրանքանիշը ներկայացրել է բարձրակարգ զարդերի և ժամագործության նոր շարքեր, որոնք ոգեշնչված են իտալական այգիներից և տան պատմական կանոնադրությունից, գրում է Robb Report-ը։
Labirinti Gucci հավաքածուն, որն առաջին անգամ ցուցադրվել է 2024 թվականին, համալրվել է 20 եզակի զարդերով։ Դրանց թվում է չոկեր վզնոցը, որը հղում է լաբիրինթոսում թաքնված շատրվանին. ադամանդների մաքուր գծերը ընդգծվում են 24.75 կարատանոց մեծ տանզանիտով և 5.94 կարատանոց Պարաիբա տուրմալինով։ Մեկ այլ գլուխգործոց է 6.02 կարատանոց բրազիլական ակվամարինով մատանին, որը զարդարված է էլեգանտ ժապավենով Պարաիբա տուրմալիններով և ադամանդե «թերթիկներով», որոնք նման են վարդի։

Gucci-ի պաշտամունքային մոտիվները, ինչպիսին է Horsebit-ը, նույնպես վերաիմաստավորվել են՝ հայտնվելով ապարանջանների, ականջօղերի, մատանիների և վզնոցների վրա։ Հավաքածուի իրական առանձնահատկությունը շքեղ ադամանդե ապարանջանն է, որը զարդարված է շափյուղաներով և 5.19 կարատ քաշ ունեցող մեծ քարով։
Զարդերի հավաքածուն եզրափակվում է թարմացված Marina Chain մոտիվով՝ ի պատիվ 60-ականների Իտալիայի ծովային մշակույթի։ Արխիվային շղթան վերածվել է վառ հավաքածուի՝ վզնոցով և ապարանջանով, որոնք զարդարված են ծիածանի բոլոր երանգների հարյուրավոր ռուբիններով, ցավորիտներով և շափյուղաներով։
Ժամացույցներ՝ ադամանդե տուրբիլյոններ և «Օդա Կոլիզեումին»
Gucci-ի բարձրակարգ ժամացույցների արտադրությունը թերացումներ չի կրում արհեստավորության և գեղագիտության առումով։ G-Timeless շարքը ընդլայնվել է հինգ նոր մոդելներով, որոնց ցուցանակները ոգեշնչված են ապրանքանիշի արխիվային մետաքսե շարֆերից։ Մանրանկարչական ոճով փորագրված և ձեռքով նկարված ցուցատախտակները պատկերում են ծաղկային կոմպոզիցիաներ, նավերով ծովային տեսարաններ, սավաննա և ձիավարի մասնակցությամբ տեսարան. յուրաքանչյուր մոդել հագեցած է ադամանդներով զարդարված տուրբիյոնով։

Հավաքածուն նաև ընդլայնվել է երկու նոր մոդելներով՝ Gucci 25H և Gucci Interlocking գծերով։ Gucci 25H ամֆիթատրոնը հղում է կատարում Կոլիզեյին և նախագծված է որպես կմախքային տուրբիլյոն ժամացույց՝ 3D էֆեկտով և բագետային ադամանդներով։ Բազմաշերտ վարդագույն ոսկուց պատրաստված պատյանով ժամացույցը տպավորիչ տեսք ունի և միևնույն ժամանակ մնում է գործնական։
Նոր Gucci Interlocking-ը 41 մմ-անոց տուրբիլյոն ժամացույց է՝ ցատկող ժամի ցուցիչով և պաշտամունքային՝ կրկնակի G տառով: Վարդագույն ոսկեգույն բարձիկի տեսքով պատյանը զարդարված է տարբեր չափսերի ադամանդներով և առանձնահատուկ շքեղ տեսք ունի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 6 նոյեմբերի
Կադրային զտում Kering–ում. Պիերպաոլո Պիչոլին լքում է Balenciaga-ն՝ երկու այլ ստեղծագործական տնօրենների հետ միասին22:33, 6 նոյեմբերի
Սկեսրոջ և հարսի պատերազմը. Նիկոլա Փելթցը կրկնօրինակում է Վիկտորյա Բեքհեմի խորհրդանշական կերպարները21:22, 6 նոյեմբերի
«Անցել է պատշաճության սահմանները». միլիարդատեր Բրունելո Կուչինելիին մեղադրել են դերասանուհիներին անպատշաճ կերպով դիպչելու մեջ20:28, 6 նոյեմբերի

20:18, 6 նոյեմբերի
«21-րդ դարի վատագույն սերիալը». քննադատները հողին են հավասարեցրել Քիմ Քարդաշյանի և Գլեն Քլոուզի դրամայի երկրորդ եթերաշրջանը19:10, 6 նոյեմբերի
Ջեյն Բիրկինի Hermès Birkin-ը՝ նրա ստորագրությամբ և անձնական հաղորդագրությամբ, աճուրդի է հանվել16:23, 6 նոյեմբերի
«Վիրավորանք իմ մշակույթին». Իտալացի խոհարարին ազատել են աշխատանքից՝ պիցցայի մեջ անանաս ավելացնելուց հրաժարվելու համար15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը