Ֆրանսիացի հետազոտող Մարկ Թեյսիեն և Virgin Media O2-ը միավորվել են՝ ներկայացնելու ամռան ամենատարօրինակ և ամենաօգտակար գաջեթներից մեկը՝ Skincase-ը՝ սմարթֆոնի պատյան, որը նման է իրական մարդու մաշկին։
Սարսափելի է հնչում, այդպես չէ՞։ Այո՛։ Բայց գաղափարը հիանալի է. երբ դուք ենթարկվում եք ուլտրամանուշակագույն լույսի, Skincase-ի մակերեսը սկսում է «այրվել» իրական ժամանակում։ Այսպիսով, պատյանը հստակ ցույց է տալիս, որ ժամանակն է քսել արևապաշտպան քսուք՝ ոչ միայն ձեզ, այլև ձեր հեռախոսին։
«Իմ աշխատանքը հաճախ նպատակ ունի մեր թվային աշխարհը կապել մարմնի խնամքի հետ։ Skincase-ը փայլուն օրինակ է այն բանի, թե ինչպես կարող է տեխնոլոգիան խթանել առողջ ապրելակերպին և դրական փոփոխություններին»,-ասել է Թեյսիեն մամուլի հաղորդագրության մեջ։
Skincase-ը ամբողջությամբ սինթետիկ է. սիլիկոնային «մաշկը» լրացված է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ զգայուն տարրերով։ Պատյանը ստեղծվել է 3D տպագրության, ձեռքով քանդակագործության և նույնիսկ յուրաքանչյուր կնճիռի համար անհատական փորագրության միջոցով՝ առավելագույն ռեալիզմի համար։
Պատյանը գալիս է մաշկի երեք երանգներով, որոնցից յուրաքանչյուրը տարբեր կերպ է արձագանքում արևին, դառնում է ավելի մուգ կամ կարմրավուն, երբ ենթարկվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների բարձր մակարդակի։
Virgin Media O2-ը նշում է, որ գաղափարը ծագել է հետազոտություններից, որոնք ցույց են տալիս, որ մարդիկ օրական տասնյակ անգամ ստուգում են իրենց հեռախոսները, բայց մոռանում են նույնքան հաճախ քսել արևի ճառագայթներից պաշտպանող քսուքը։
«Մենք ցանկանում ենք ընդգծել, թե որքան վտանգավոր է արևի տակ մնալը և հիշեցնել հանգստացողներին մաշկը պաշտպանելու կարևորության մասին», - ասում է ընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Քրիս Հինդենախը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին12:36, 15 հոկտեմբերի
Սելին Դիոնը Բարբի տիկնիկ է դարձել. Նրա պաշտամունքային կերպարը վերստեղծել են «Տիտանիկ»-ի զարդերով12:13, 15 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը ուղիղ եթերում տեկիլա է խմել և կատակել իր ամուսնու՝ Դեյվիդի «մեծ վարունգի» մասին11:38, 15 հոկտեմբերի
Թրամփի դարաշրջանի հակաթրենդը. ինչու են կանայք հրաժարվում «Մար-ա-Լագո դեմքից»11:17, 15 հոկտեմբերի
Աբու Դաբիի թագավորական ընտանիքի կոկաինային սկանդալ. ընտանիքի կին անդամին գտել են անգիտակից վիճակում՝ երեխայի կողքին10:30, 15 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոյի առեղծվածը. Շամանը պնդել է, որ դերասանին «թուղթ ու գիր» են արել Սոֆիա Վերգարայի պատճառով