Քանի որ Միացյալ Նահանգներում սեռական հետաքրքրության ընդհանուր անկում է նկատվում, մեկ վտանգավոր սովորություն արագորեն ժողովրդականություն է ձեռք բերում՝ չնայած իր պոտենցիալ մահացու հետևանքներին։ Խեղդումը՝ սեքսի մեջ, որը խթանվում է պոռնոգրաֆիայի կողմից և շատերի կողմից ընդունվում է որպես նորմալ արարք, կարող է հանգեցնել ուղեղի անդառնալի վնասվածքի և նույնիսկ մահվան, հաղորդում է NYP-ն։
«Archives of Sexual Behavior» ամսագրում հրապարակված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 35 տարեկանից փոքր ավստրալացիների կեսից ավելին առնվազն մեկ անգամ խեղդում է ապրել սեռական հարաբերության ժամանակ։
Սեռական խեղդումը ենթադրում է զուգընկերոջ պարանոցը ձեռքերով, ոտքերով, գոտիներով կամ պարաններով սեղմելը՝ գրգռվածությունը մեծացնելու համար։ Չնայած պոռնոգրաֆիկ բովանդակության մեջ այն սովորաբար անվանում են «խեղդում», այն բժշկական տեսանկյունից սխալ է՝ սա չի վերաբերում շնչուղիների խցանմանը, այլ ուղեղի արյան հոսքի սահմանափակմանը։
Նույնիսկ երբ զուգընկերների միջև կա լիակատար համաձայնություն, ռիսկը մնում է բարձր, ասում է Ինդիանայի համալսարանի հանրային առողջապահության պրոֆեսոր, դոկտոր Դեբբի Հերբենիկը։
«Խեղդվելու դեպքում սեքսով զբաղվելու անվտանգ միջոց չկա»,-ընդգծում է Հերբենիկը։
Նա նշում է, որ պարանոցը «սարսափելիորեն խոցելի» տարածք է, և նույնիսկ կարճատև սեղմումը կարող է հանգեցնել գիտակցության կորստի և մշտական վնասվածքի:
Նույնիսկ գազավորված ըմպելիքի տարան բացելու համար անհրաժեշտ ջանքերը կարող են բավարար լինել ուշագնացություն առաջացնելու համար։ Ավելին, գիտակցության կորուստն արդեն իսկ թեթև տրավմատիկ ուղեղի վնասվածքի նշան է, իսկ խեղդման բազմակի դրվագները կարող են հանգեցնել ճանաչողական գործառույթների կայուն վատթարացման:
«Ռիսկերը կավելանան յուրաքանչյուր նոր փորձի հետ»,-զգուշացնում է Մելբուռնի համալսարանի պրոֆեսոր Հեզեր Դուգլասը։
Հնարավոր հետևանքներից են հիշողության հետ կապված խնդիրները, կենտրոնացման նվազումը, ցնցումները, միզարձակման անզսպությունը, դեպրեսիան, անհանգստությունը և նույնիսկ վիժումը։ Բացի այդ, խեղդումը կարող է կաթվածի պատճառ դառնալ. 2022 թվականի ուսումնասիրության համաձայն՝ այն կաթվածի երկրորդ ամենատարածված պատճառն է 40 տարեկանից փոքր կանանց մոտ։
Որոշ ուսումնասիրություններ խեղդումը համեմատում են խոշտանգումների հետ՝ նշելով, որ այն միաժամանակ խաթարում է և՛ արյան շրջանառությունը, և՛ շնչառությունը։
Նոր հետազոտության համաձայն՝ խեղդման ժողովրդականության աճը կապված է պոռնոգրաֆիայում դրա գերիշխման հետ։ Մեծ Բրիտանիան արդեն քննարկում է սեռական խեղդում պատկերող պոռնո բովանդակության արգելքի հարցը, այն բանից հետո, երբ անկախ վերանայումը պարզել է, որ այդ արարքը դարձել է «նորմալ» և ընկալվում է որպես «անվտանգ»։
Հերբենիկը նաև ընդգծում է, որ «կոպիտ սեքսի» հասկացությունն այսօր կտրուկ փոխվել է. թեթև ծեծից և կծելուց այն զարգացել է մինչև խեղդում, ապտակ, մարմնին և սեռական օրգաններին հարվածներ, «համաձայնեցված բռնություն» և նույնիսկ իրական ծեծ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո