Լաս Վեգասում «Ալեջիանտ» մարզադաշտում «Քաուբոյ Քարթերի» վերջին համերգի ժամանակ Բեյոնսեն երկրպագուներին անակնկալ է մատուցել, որը նրանք երբեք չեն մոռանա. նրան բեմում միացել են Destiny’s Child խմբի անդամներ Քելլի Ռոուլանդը և Միշել Ուիլյամսը։
Սա եռյակի առաջին համատեղ ելույթն էր մի քանի տարվա ընթացքում։ Հանդիսատեսի ոգևորված ճիչերի ներքո արտիստները կատարել են իրենց հիթերի խառնուրդը, այդ թվում՝ Independent Women–ը, Lose My Breath–ը և Bootylicious–ը։ Երաժշտական ցանկում անսպասելիորեն ներառվել է նաև Բիյոնսեի «Energy (2022)» մենակատարային երգը, որից հետո եռյակը փաստացի կատարել է «Mute Challenge»-ը՝ համերգի մի պահ, երբ ամբողջ մարզադաշտը սառել է լիակատար լռության մեջ։
Ականատեսների և TikTok տեսանյութերի համաձայն՝ Բեյոնսեն կարճ ժամանակով անհետացել է բեմից, բայց շուտով տպավորիչ կերպով հայտնվել է բեմի տակից՝ Ռոուլանդի և Ուիլյամսի հետ։ Հանդիսատեսը պայթել է զգացմունքներից, երբ նրանք մտել ե Independent Women երգի հնչյունների ներքո։

«Destiny’s Child, գրողը տանի», ժպիտով հայտարարել է Բեյոնսեն, նախքան եռյակը սկսել է պարել Lose My Breath (2004) երգի հնչյունների ներքո։ Ելույթն ավարտվել է երեք անդամների գրկախառնությամբ, և Բիյոնսեն ասել է. «Ծափահարություններ Destiny’s Child-ին»։
Destiny’s Child-ը վերջին անգամ միասին ելույթ է ունեցել 2018 թվականին՝ լեգենդար Coachella փառատոնում։ Նախկին անդամներ ԼաՏավիա Ռոբերսոնը և ԼեՏոյա Լաքեթը նույնպես վերամիավորվել են խմբի հետ 2023 թվականին՝ Renaissance Tour-ի ժամանակ։

Հիշեցնենք, որ Destiny’s Child-ը ստեղծվել է Հյուստոնում 90-ականների սկզբին և թողարկել է իր դեբյուտային ալբոմը 1998 թվականին։ Խմբի վերջին ալբոմը՝ Destiny’s Fulfilled-ը, թողարկվել է 2004 թվականին։ Չնայած հազվադեպ համատեղ ելույթներին, անդամների յուրաքանչյուր հանդիպում բեմում առաջացնում է կարոտի և հիացմունքի ալիք ամբողջ աշխարհի երկրպագուների շրջանում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները11:18, 9 սեպտեմբերի
«ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա 2-րդ մաս10:43, 9 սեպտեմբերի
Խորը կտրվածքներ, թափանցիկ զգեստներ և մինիմալիստական գործվածք. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է բաց զգեստների արխիվը10:20, 9 սեպտեմբերի
Զվարճալի իրավիճակներ, քաղաքական հումոր ու «Մուշեղի մահը»․ «Ֆուլ Հաուսը» վերադարձավ ներկայացման տեսքով (VIDEO)