«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Պամելա Անդերսոնը և Լիամ Նիսոնը պաշտոնապես հանդիպում են, և «դա իրական է»  

12:13, 30 հուլիսի

58-ամյա Պամելա Անդերսոնը և 73-ամյա Լիամ Նիսոնը պաշտոնապես հանդիպում են, և աղբյուրները հայտնում են, որ «դա իրական է», հաղորդում է Daily Mail-ը։

Դերասանների միջև կայծը, ըստ լուրերի, ծագել է դեռևս 2024 թվականի մայիսին՝ «Մերկ ատրճանակ» կուլտային կատակերգության նոր տարբերակի Ատլանտայում նկարահանման հրապարակում։

Այդ ժամանակվանից ի վեր զույգը ավելի ու ավելի հաճախ է միասին հայտնվում կարմիր գորգի վրա՝ սկզբում Նյու Յորքում, ապա Լոնդոնում, որտեղ նրանք չեն ամաչում սիրալիր լինելուց։ Օրինակ՝ Նյու Յորքի պրեմիերայի ժամանակ ET-ին տված հարցազրույցի ժամանակ Պամելան նույնիսկ փորձել է համբուրել Լիամի շուրթերը, նախքան ամաչկոտորեն հեռանալը։

Իսկ ավելի ուշ, Extra-ի հետ զրույցում դերասանուհին խոստովանել է. «Մենք պարզապես սիրում ենք միմյանց»։ Ինչին Նիսոնը հավելել է. «Ամեն ինչ բնականորեն զարգացել է։ Մենք ոչինչ չենք ստիպել, մենք պարզապես թույլ ենք տվել, որ այն աճի»։

Աստղերին մոտ կանգնած աղբյուրների համաձայն՝ դերասանները երկար ժամանակ միասին ժամանակ են անցկացնում տեսախցիկներից հեռու, այդ թվում՝ Պամելայի Կանադայում գտնվող տանը։

«Պեմը եփում է, հոգ է տանում այգու մասին... ամեն ինչ շատ տնային է, և Լիամը իսկապես վայելում է դա։ Նա նույնիսկ օգնում է», - ասել է ներքին աղբյուրը։

Նիսոնը, զույգի ընկերների խոսքով, «մինչև ականջները սիրահարված է», ծաղիկներ է նվիրում Պամելային և ժամանակ է անցկացնում նրա որդիների և շների հետ։

Հետաքրքիր է, որ դեռևս 2023 թվականի հոկտեմբերին Լիամը PEOPLE-ին տված հարցազրույցում վստահորեն հայտարարել է, որ այլևս ժամադրությունների չի գնում։

Հիշեցնենք, որ դերասանը ամուսնացած է եղել Նատաշա Ռիչարդսոնի հետ 1994 թվականից մինչև նրա ողբերգական մահը՝ 2009 թվականին։ Դրանից հետո նա կարճատև հարաբերություններ է ունեցել, բայց ընդհանուր առմամբ նախընտրում էր մենակությունը։ Սակայն, Պամելայի համար, կարծես թե, նա փոխել է իր միտքը. «Ես խենթանում եմ նրա համար։ Նա զարմանալի է։ «Աստղային տենդի կաթիլ անգամ չկա, պրոֆեսիոնալ է, զվարճալի և շատ հեշտ է աշխատել նրա հետ», - խոստովանել է նա PEOPLE-ին տված նույն հարցազրույցում։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search