55-ամյա Լորեն Սանչեսը՝ միլիարդատեր Ջեֆ Բեզոսի կինը, հրաժարվեց զոհաբերել ոճը հարմարավետության համար և հայտնվեց ուշադրության կենտրոնում Իբիցայի ժայռոտ ափին: Զույգը ափ իջավ իրենց շքեղ Koru զբոսանավից, որը արժե 485 միլիոն դոլար, անտարբեր չթողնելով ո՛չ զբոսաշրջիկներին, ո՛չ էլ պապարացիներին:

Չնայած քարոտ մակերեսին, Լորենը զբոսանքի համար ընտրեց ամուր կրեմագույն մինի զգեստ և բարձրակրունկներ՝ բռնելով ամուսնու ձեռքը, որպեսզի չկորցնի հավասարակշռությունը: Նա կերպարը լրացրեց կրեմագույն ձեռքի պայուսակով և արևային ակնոցով:

Զույգի ընկերակցությունը ոչ պակաս աստղային էր. նրանց միացան Լեոնարդո ԴիԿապրիոն և նրա 27-ամյա սիրեցյալը՝ իտալացի մոդել Վիտտորիա Չերետին: Վիտտորիան նույնպես դուրս եկավ սև kitten heels-ով՝ դրանք համադրելով ցածր գոտիով սև կիսաշրջազգեստի, վերնաշապիկի և ձեռքի պայուսակի հետ:

Լեոնարդոն, ինչպես միշտ, նախընտրեց ուշադրություն չգրավել. սև բեյսբոլի գլխարկը, դիմակը և ամբողջովին սև հագուստը թաքցնում էին դերասանին հետաքրքրասեր աչքերից: Երեկոյան աստղային խումբը, որին միացել էր նաև բրիտանական Vogue-ի նախկին գլխավոր խմբագիր Էդվարդ Էննինֆուլը, ուղևորվեց կղզու նորաձև ռեստորաններից մեկը՝ Amalur Ibiza, որը հայտնի է իր ժամանակակից միջերկրածովյան խոհանոցով՝ իտալական առոգանությամբ։
Ավելի վաղ այդ օրը Ջեֆն ու Լորենը Լեոյին և Վիտտորիային հանդիպել էին իրենց զբոսանավի վրա։ Սա զույգերի միասին արձակուրդն անցկացնող առաջին դեպքը չէ. անցյալ ամռանը նրանց նկատել էին Սարդինիայի ափին՝ այլ հայտնիների ընկերակցությամբ
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 սեպտեմբերի
«Սատանան Zara է հագնում». Աննա Վինտուրի նոր անհաջողությունը Met Gala-ում22:30, 4 սեպտեմբերի
100 միլիարդ դոլարն անհետացավ. Shein-ի և fast fashion-ի խելագար դարաշրջանն ավարտվո՞ւմ է21:16, 4 սեպտեմբերի
Շնոբելյան մրցանակ 2026. Ինչպես ճիշտ մաքրել քիթը, ինչու է դեռահասների և կեղտոտ ներքնազգեստի վրայից վատ հոտ գալիս21:05, 4 սեպտեմբերի
«Մամայի Բալա»-ն վերադառնում է․ նոր եթերաշրջանում՝ նոր խառնաշփոթ, սեր ու անսպասելի փորձություններ20:30, 4 սեպտեմբերի
«Մի գդալ սեր»՝ ֆիլմ, որի յուրաքանչյուր դետալում սեր կա․ պրեմիերա, կարմիր գորգ, խոստովանություններ20:20, 4 սեպտեմբերի
«Միլիարդատերերի բունկերի» խիստ կանոնները. Ինչպես են աշխարհի հարուստները ապրում Ինդիան Քրիքի փակ գյուղում19:33, 4 սեպտեմբերի
6.6 տրիլիոն դոլարը գնում է կանանց. Միլիարդատերերի կանայք պատրաստվում են շահել համաշխարհային հարստության պատմության մեջ ամենամեծ ջեքփոթը16:34, 4 սեպտեմբերի
Ֆանտաստիկ ճանապարհորդություն. սուպեր զբոսանավերը և շքեղ լայներները գերհարուստ արկածախնդիրներին տանում են աշխարհի ծայրը15:43, 4 սեպտեմբերի
£87 արժողությամբ կրծկալ և £74,000–անոց Birkin. Ջորջինա Ռոդրիգեսը շքեղ նորաձևության շքերթ է կազմակերպել Վենետիկում15:24, 4 սեպտեմբերի
Amouage-ը իր սահմանային գծում. երկու նոր բույրեր կայծակի, բեմի և գոյատևելու ցանկության մասին14:36, 4 սեպտեմբերի
Փոքր Rolex-ները մեծ գումարներ են բերում. Ինչու են կանացի ժամացույցները ռեկորդներ սահմանում երկրորդային շուկայում14:13, 4 սեպտեմբերի
Առանց ղեկի և ոտնակների. Tesla-ն ոսկե ռոբոտաքսի է բերել Տեխասի փողոցներ