Մինչև Դուա Լիպայի 30-ամյակը (տոնակատարությունը կկայանա օգոստոսի 22-ին) մնացել է մեկ շաբաթ, բայց երգչուհին որոշել է տոնակատարությունները սկսել շուտ։ Իբիցայում, որտեղ նա եղել է իր փեսացու Քալում Թըրների, ընտանիքի և մտերիմ ընկերների հետ, աստղը հայտնվել է փայլերով ասեղնագործված սպիտակ զգեստով՝ հետույքի վրա բաց կտրվածքով, ինչը քննարկումների փոթորիկ է առաջացրել ինտերնետում։

«Վաղ արձակուրդներ իմ սիրելի կղզում՝ իմ սիրելի մարդկանց հետ, ամենագեղեցիկ զգեստով, որը Սայմոնը պատրաստել է ինձ համար… Ես անհամբեր սպասում եմ 30 տարեկան դառնալուն!!!!», - երգչուհին մակագրել է լուսանկարների շարքը Ինստագրամում։

Խոսքը Լիպայի մտերիմ ընկեր ֆրանսիացի դիզայներ Սիմոն Պորտե Ժակեմյուի մասին է, ով նույնպես եկել է կղզի և ստեղծել այս զգեստը հատուկ նրա համար։

Կերպարը լրացվել է սպիտակ սրածայր բալետկաներով, մեծ արծաթե ապարանջաններով, փայլուն մատանիներով և մինիմալ դիմահարդարմամբ, որը շեշտել է երգչուհու արևայրուքը և երկար ալիքավոր մազերը։ Գրառման մեկնաբանություններում Ժակեմուսը գրել է. «Ես սիրում եմ քեզ, սիրելիս»։ Երկրպագուները նույնպես անտարբեր չեն մնացել. «Սայմոն, խնդրում եմ, ինձ այս զգեստն է պետք», - գրել է նրանցից մեկը։ Իսկ Spotify-ի էջում նշվել է. «Թագուհին, որը յուրաքանչյուր տարին դարձնում է անհամեմատելի»։

Շաբաթավերջին երգչուհին կիսվել է իր արձակուրդից լուսանկարների ևս մեկ շարքով. դրանցում նա կեցվածք է ընդունել փոքրիկ սև-սպիտակ կետերով բիկինիով, ինչպես նաև իր փեսացուի հետ լողափում։

«Հանգստանում եմ, նախքան 30-իս պարելը», - լուսանկարները մակագրել է Դուա Լիպան։

Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
