Երևանը պատրաստվում է ամենասիրելի ըմպելիքներից մեկին նվիրված փառատոնին։ Արդեն չորրորդ տարին մայրաքաղաքի սրտում՝ Զաքյան փողոցում, կանցկացվի «Գարեջրի օրեր» կոչվող եռօրյա միջոցառումը, որը տեղի կունենա օգոստոսի 22-ին, 23-ին և 24-ին։ Փառատոնն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և «էվենտՏուրա» ընկերության ջանքերով։
Կազմակերպիչների խոսքով՝ այս միջոցառումը նպաստում է ոչ միայն հայկական գարեջրի հանրահռչակմանը, այլև գյուղատնտեսության զարգացմանն ու զբոսաշրջիկների հոսքին։
«Ես, որպես 18 տարի տարբեր փառատոնների կազմակերպիչ, կարող եմ ասել, որ դրանց շնորհիվ է զարգանում իրադարձային տուրիզմը։ Այս միջոցառումն արդեն 4 տարի է, ինչ անցկացվում է ու հայտնի է՝ որպես Գարեջրի փառատոն, և հույս ունենք, որ այն կշարունակի լինել սիրված՝ զբոսաշրջիկների և մեր հանրության կողմից։ Հիմա Հայաստանում շատ են փառատոնները, և դա ողջունելի է, քանի որ իրադարձային տուրիզմի ճյուղը պետք է զարգանա։ Գարեջրի փառատոնն ունի մեծ պոտենցիալ, որովհետև մենք ունենք պատմություն, որը կարելի է շատ լավ շահարկել, ներկայացնել՝ Հայաստան բերելով հենց այս ըմպելիքի սիրահարներին»,-այսօր՝ օգոստոսի 13-ին կայացած ասուլիսին, նշեց «էվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանը։
«էվենտՏուրա» ընկերության փոխտնօրեն Լիլիթ Ծառուկյանի խոսքով՝ փառատոնը ևս մեկ առիթ է Հայաստանը՝ որպես գարեջրագործության հնագույն երկիր ներկայացնելու համար։
«Փառատոնը տեղի է ունենալու Զաքյան-Խորենացի, Զաքյան-Լուսավորիչ խաչմերուկների հատվածում՝ օգոստոսի 22-ին, 23-ին և 24-ին, ժամը 16:00-ից մինչև 22:30-ը։ Միջոցառման նպատակը իրադարձային զբոսաշրջության զարգացումն է և Հայաստանը՝ որպես գարեջրագործության ամենահին երկրներից մեկը ներկայացնելը։ Դեռևս մ․թ․ա․ 5-րդ դարում, երբ Քսենոֆոնն այցելել է Հայաստան, նա իր աշխատության մեջ նշել է, որ հայերը պատրաստում էին խմիչք և այն պահում էին խառնարաններում, և այդ խմիչքը պատրաստվում էր գարուց։ Սա վկայում է այն մասին, որ այդ խմիչքը հենց գարեջուրն է եղել, և մենք կարող ենք այս պատմությունը վերցնելով ասել, որ, այո, մենք գարեջուր արտադրող ամենահին երկրներից ենք»,-շեշտում է նա։ Լիլիթ Ծառուկյանի խոսքով՝ 2024 թ-ին փառատոնին մասնակցել են 14 գարեջուր արտադրող ընկերություններ, իսկ այս տարի լինելու են ավելի քան 25 ընկերություններ։ «Հատկանշական է, որ արտադրողները Հայաստանի տարբեր մարզերից են՝ Սյունիք, Գեղարքունիք, Կոտայք․․․ Հիմնականում հայկական գարեջուր արտադտող ընկերություններ են մասնակցում, բայց կունենանք նաև 2-3 ներմուծող ընկերություններ»։
Փառատոնի գոտին բաժանված կլինի մի քանի մասերի՝ գարեջուր արտադրողների, սնունդ ներկայացնողների տաղավարներից մինչև խաղային հատված։ Կանցկացվի նաև մրցույթ և խաղարկություն՝ յուրաքանչյուր օր՝ 22:00-ին։
«Հայաստանում ունենք գրեթե 30 գարեջուր արտադրողներ․ եթե նախորդ տարիներին փոքր արտադրողները չէին մասնակցում փառատոնին՝ պատճառաբանելով, որ իրենց արտադրանքը չի բավականացնի 3 օրերի այցելուների համար, ապա այս տարի այդպիսի մի քանի ընկերություններ այնքան են մեծացրել իրենց արտադրանքի ծավալը, որ արդեն մասնակցում են փառատոնին և պատրաստ են սպասարկել այցելուներին»,-ուրախությամբ ընդգծեց Լիլիթ Ծառուկյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և վարչության ներկայացուցիչ Դիանա Կարապետյանը՝ ամփոփելով փառատոնային արդյունքները, հավելեց․
«Մենք ձգտում ենք, որ մեզ մոտ ամբողջ տարին փառատոնաշատ լինի՝ ձմեռային զբոսաշրջությանն աջակցող փառատոններից մինչև աշուն, որպեսզի տարին իրադարձային զբոսաշրջությամբ լի լինի և ցանկացած զբոսաշրջիկ կարողանա իրեն հարմար միջոցառում գտնել՝ սպորտայինից մինչև մշակութային»։
Ըստ նրա՝ 2025 թ-ի հուլիսին Հայաստան են եկել 263592 զբոսաշրջիկ, որը նախորդ տարվա համեմատ 10,9 տոկոսով ավել է։ Նա նշեց, որ ակտիվ են եղել նաև մայիս և հունիս ամիսները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 15 հոկտեմբերի
Ռասել Բրենդ. «Անողոք սեռական գիշատիչը», որը ցանկանում էր քնել 5000 կանանց հետ22:46, 15 հոկտեմբերի
Դերասան Սամվել Թադևոսյանը կպարգևատրվի «Ոսկե գլոբուս»-ի կողմից22:17, 15 հոկտեմբերի
Ադամանդներ, գունավոր քարեր և ոսկի. Patek Philippe-ը վերաիմաստավորում է կանացի դասականը21:24, 15 հոկտեմբերի
Gucci-ն և Louis Vuitton-ը չափն անցել են. գնորդներն ընտրում են Zara և Uniqlo խանութները20:30, 15 հոկտեմբերի
Հավակնության և առևտրի խաչմերուկում. Հայացք՝ 2026 թվականի Երևանի նորաձևության շաբաթին19:19, 15 հոկտեմբերի
Ֆուտբոլային մարզիչը, որը փորձում էր չնայել լրագրողի կրծքին, ինտերնետային աստղ է դարձել16:23, 15 հոկտեմբերի
«Նրանք դևեր են, որոնք հրեշտակ են ձևանում». ՆԱՍԱ-ի նախկին տիեզերագնացը պնդել է, որ ԱԹՕ-ները փորձում են մարդկությանը շեղել ճշմարտությունից15:16, 15 հոկտեմբերի
«Նա լավագույն ղեկավարն է». Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարը անսպասելիորեն գովաբանել է Թրամփին14:42, 15 հոկտեմբերի
Ջենիֆեր Էնիսթոնին մեղադրել են նվաստացուցիչ արարքի մեջ․ ռեժիսորի պնդմամբ՝ դերասանուհին իրեն փայլուն քարերով զարդարված ստրապոն է նվիրել14:21, 15 հոկտեմբերի
Գիշերային «էրեկցիաներ» կանանց մոտ. միլիոնատեր Բրայան Ջոնսոնի ընկերուհին 15,700 դոլարանոց «տեխնոտամպոն» է օգտագործում13:19, 15 հոկտեմբերի

13:05, 15 հոկտեմբերի
27 օր Հունաստանում, ուշացած վիզա ու նոր հումորային կերպար․ Իրինա Հարությունյանը՝ «Բարի Գալուստի» մասին