Bugatti-ն կրկին միավորել է հիպերմեքենաների ճարտարագիտության և բարձր ժամագործության աշխարհները՝ ներկայացնելով Bugatti Tourbillon և Bugatti Tourbillon Baguette մոդելները, որոնք ստեղծվել են Jacob & Co.-ի հետ համագործակցությամբ: Երկու ժամացույցներն էլ արտացոլում են Bugatti-ի վերջին հիպերմեքենայի ԴՆԹ-ն՝ կիսվելով դրա մեխանիկական արվեստով և նորարարության ոգով, գրում է HypeBeast-ը:

Bugatti Tourbillon ժամացույցը վերաիմաստավորում է հիպերմեքենայի վահանակը՝ Jacob & Co.-ի ամենաարագ 30 վայրկյան թռչող տուրբիլյոնով, որը գտնվում է ցուցիչի ձախ կողմում, կենտրոնական ժամային և րոպեային ենթացուցիչով և բարդ 80-ժամյա էներգիայի պահուստի ցուցիչով: Աչքի ընկնող առանձնահատկությունը շափյուղա-բյուրեղյա շարժիչի բլոկային ավտոմատն է, որը պարունակում է 16 տիտանից մխոց, որոնք աշխատում են 22.37 մմ շարժիչի լիսեռով: Կոճակի սեղմումով մխոցները շարժման մեջ են մտնում՝ կրկնելով Bugatti-ի V16 շարժիչի դրաման:

Հատկանշական է, որ ժամացույցի պատյանը, որի չափսերն են 52 x 44 մմ, արտացոլում է Bugatti-ի դիզայնի լեզուն՝ սկսած ճաղավանդակից և հետևի թևից մինչև կողքերին գտնվող շափյուղյա «պատուհանները», որոնք բացահայտում են մեխանիզմը: Բացառիկության գագաթնակետին ձգտող հավաքորդների համար Bugatti Tourbillon Baguette-ը բարձրացնում է դիզայնը՝ 328 բագետային կտրվածքով ադամանդներով, 18 ռուբիններով և 18 կարատանոց սպիտակ ոսկուց պատրաստված պատյանով, որը շեշտում է բարձրակարգ զարդերի նրբագեղությունը: Ժամացույցը կարտադրվի ընդամենը 18 օրինակ։
«Միասին Bugatti-ն և Jacob & Co.-ն առաջ են մղում ճարտարագիտության և արվեստի սահմանները», - ասել է Bugatti International-ի կառավարիչ տնօրեն Վիբկե Շտոլը՝ հավելելով. «Յուրաքանչյուր իր գլուխգործոց է, որը նախատեսված է սերունդներ շարունակ մնալու համար»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
00:43, 22 սեպտեմբերի

23:01, 21 սեպտեմբերի
Մեկ ամիս ապրելով 90-ամյա իտալացու պես. բլուրները, մակարոնեղենը և թարմ մթերքները անսպասելիորեն փոխեցին առողջական վիճակը22:22, 21 սեպտեմբերի
Այսպիսի դեմքը մոռանալ հնարավոր չէ. բրիտանացիները բեմադրել են ծամածռությունների ամենախենթ առաջնությունը21:21, 21 սեպտեմբերի
Օրական ընդամենը երկու գդալ. գիտնականները անսպասելի կապ են հայտնաբերել լոլիկի և հիշողության միջև20:33, 21 սեպտեմբերի
Սերը միլիոնների համար. ինչպես են փողի որսորդները ստիպում միլիարդատերերին սիրահարվել իրենց20:08, 21 սեպտեմբերի

19:22, 21 սեպտեմբերի
Michelin-ը այժմ գնահատում է գինեգործարանները. գինու աշխարհը կասկածամտորեն է տրամադրված17:01, 21 սեպտեմբերի
Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը Գլենդելում․ գույնի, կտավի և նորաձևության երկխոսություն16:30, 21 սեպտեմբերի

16:16, 21 սեպտեմբերի

15:45, 21 սեպտեմբերի
Շերոն Սթոունը պատմել է մի ամոթալի դեպքի մասին. նկարահանումներից հետո դերասանուհու ներքնազգեստը վաճառել են15:41, 21 սեպտեմբերի
Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի և Վարդենիսի օրվա առթիվ, անսպասելիորեն, համերգային ծրագրից հանվել է