ԱՄՆ նախկին և ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ 19-ամյա Բարոն Թրամփը, ամբողջ ամառն անցկացրել է ոչ թե սիրավեպի, այլ սեփական կարիերայի կառուցման վրա։ Այս մասին հայտնել է PEOPLE-ը՝ հղում անելով ընտանիքին մոտ կանգնած աղբյուրներին։
Բարոնը, որը աշնանը պետք է վերադառնա Նյու Յորքի համալսարան (Սթերնի բիզնեսի դպրոց), ակտիվորեն մասնակցել է գործնական հանդիպումների, մշակել տեխնոլոգիաներ և հիմք է դրել սեփական բիզնեսի համար։ Աղբյուրի խոսքով՝ նա «հոգ է տանում իր ֆինանսական շահերի մասին» և արդեն ներգրավված է տարբեր նախագծերում պոտենցիալ գործընկերների հետ։
Միևնույն ժամանակ, նա շատ ժամանակ է անցկացրել ընտանիքի հետ, բայց հոր երդմնակալությունից հետո՝ հունվարին, երբ Դոնալդ Թրամփը սկսեց իր երկրորդ նախագահական ժամկետը, հանրությանը չի երևացել ծնողների հետ։
Լուրեր այն մասին, որ Բարոնը ընկերուհի ունի, սկսել են շրջանառվել դեռևս մայիսին, բայց դրա հաստատում չկա։ PEOPLE-ի աղբյուրներից մեկը խոստովանել է, որ ինքը նույնպես ոչինչ չի լսել երիտասարդ Թրամփի սիրավեպերի մասին. «Դա պարզապես նրա համար այս պահին առաջնահերթություն չէ»։
2025 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ Բարոնը պլանավորում է հիմնել իր սեփական ընկերությունը. այդ ժամանակ լրատվամիջոցները գրում էին անշարժ գույքի նկատմամբ նրա հետաքրքրության մասին: Ավելի վաղ՝ 2024 թվականին, նա և իր երկու գործընկերները Վայոմինգում գրանցել էին Trump, Fulcher & Roxburgh Capital Inc. ընկերությունը, բայց լուծարել էին այն ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո՝ իբր լրատվամիջոցների ավելորդ ուշադրությունից խուսափելու համար: Նրանք պլանավորում են վերագործարկել բիզնեսը գարնանը։
Աղբյուրները պնդում են, որ Բարոնը «ձեռնարկատիրական է, խելացի և հաջողության հասնելու համար վճռական», և նրա ապագա գործունեությունը, ամեն դեպքում, կապված կլինի «Թրամփերի ընտանիքին և Սպիտակ տանը մուտք գործելու» հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ