WWD-ն հաղորդում է, որ Tiffany & Co.-ն վերադառնում է կինո՝ ներկայացնելով ինչպես արխիվային, այնպես էլ ժամանակակից ստեղծագործություններ Օսկարակիր ռեժիսոր Գիլյերմո դել Տորոյի նոր՝ «Ֆրանկենշտեյն» ֆիլմում։
«Ֆրանկենշտեյն»-ը շարունակում է Tiffany & Co.-ի ավանդույթը՝ օգտագործել զարդեր պատմություն պատմելու համար, այլ ոչ թե պարզապես որպես զարդարանք, օգնելով կենդանացնել անմոռանալի կերպարներին և տեսարանները, ասել է Tiffany Patrimony-ի փոխնախագահ և ստեղծագործական տնօրեն Քրիստոֆեր Յանգը։
Ֆիլմը, որի գլխավոր դերերում են Օսկար Այզեքը, Ջեյքոբ Էլորդին, Միա Գոթը և Քրիստոֆ Վալցը, 2025 թվականի Վենետիկի կինոփառատոնում արժանացել է 14 րոպեանոց ծափահարությունների՝ առաջացնելով իրարանցում սոցիալական ցանցերում։

Սա առաջին անգամն է, որ Tiffany & Co.-ն կինոյում համատեղում է արխիվային գլուխգործոցները ժամանակակից արծաթե զարդերի, աքսեսուարների և առարկաների հետ։ Հագուստի դիզայներ Քեյթ Հոուլին ընդգծել է, որ զարդերը «իրենց սեփական գեղարվեստական ներդրումն» են ֆիլմի կերպարների և աշխարհի մեջ։
Ֆիլմում կներկայացվեն Ջուլիա Մանսոնի և Մետա Օվերբեքի դիզայներական աշխատանքները՝ Լուի Քոմֆորթ Թիֆանիի ղեկավարությամբ, ինչպես նաև Նյու Յորքի Tiffany High Jewelry-ի զարդերը և ֆիլմի համար հատուկ ստեղծված զարդերը։

Ֆիլմում կներկայացվեն Tiffany & Co.-ի 27 զարդեր՝ վզնոցներ, ապարանջաններ, մատանիներ, ականջօղեր, կրծքազարդեր, կախազարդեր, արծաթեղեն, մազերի սանր և գրպանի ժամացույց։ Միա Գոթը կրում է գրեթե բոլոր զարդերը, մինչդեռ Չարլզ Դենսը օգտագործում է գրպանի ժամացույց՝ որպես Լեոպոլդ Ֆրանկենշտեյն։
Tiffany & Co.-ի կապը կինոյի հետ արդեն իսկ արմատավորված է փոփ մշակույթում, մասնավորապես՝ «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմի միջոցով։ «Ֆրանկենշտեյնը» սահմանափակ թողարկմամբ կցուցադրվի հոկտեմբերի 17-ին, իսկ Netflix-ով՝ նոյեմբերի 7-ին։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»