«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ֆրենկ Սինատրայի հազվագյուտ նամակը բացահայտում է որդու առևանգման դրաման

16:16, 15 սեպտեմբերի

Ամերիկյան երաժշտության լեգենդ Ֆրենկ Սինատրան, որը հայտնի է որպես «Chairman of the Board», աշխարհը լքեց ոչ միայն իր երգերով, այլև անկեղծ հույզերով լի նամակներով: Այս հազվագյուտ նամակներից մեկը, որը գրվել է 1964 թվականին իր որդու՝ Ֆրենկ Սինատրա կրտսերի առևանգումից հետո, կհանվի աճուրդի Bonhams-ի «Unplugged & Unforgettable Music Auction»-ում, հաղորդում է NYP-ն։

Վեց էջանոց նամակը ուղղված է Ֆրենկի բանտային քահանա Ռոջեր Շմիթին: Այնտեղ Սինատրան արտահայտում է իր ցնցումն ու զայրույթը 1963 թվականի հայտնի իրադարձությունների վերաբերյալ, երբ 19-ամյա Ֆրենկ կրտսերը առևանգվել էր Բարի Քինանի և Ջո Ամսլերի կողմից: ՀԴԲ-ի օգնությամբ երգիչը կարողացավ վճարել 240,000 դոլար փրկագին և վերադարձնել իր որդուն կենդանի։

«Այս նամակում արտահայտված զգացմունքները արտացոլում են մի մարդու, որը անկեղծորեն խոսում է՝ առանց մտածելու հանրության կարծիքի մասին։ Այս հազվագյուտ խոցելիությունը նամակը դարձնում է հատկապես արժեքավոր Սինատրայի երկրպագուների համար»,-ասել է Լոս Անջելեսի Bonhams-ի փոփ մշակույթի մասնագետ Քեթի Ալենը։

Հետաքրքիր է, որ առևանգողները պնդում են, որ Ֆրենկ կրտսերը բեմադրել է իր առևանգումը փառքի համար։ Նամակում Սինատրան կտրականապես հերքում է այս լուրերը։ 

Նամակը մնացել է ընտանիքի մոտ՝ եզակի պատմության շնորհիվ. ներկայիս վաճառողի հայրը բանտում աշխատել է քահանա Շմիդտի հետ, ով 1964 թվականին նամակը տվել էր ընտանիքին։

Վեց էջանոց պատմությունը, ինչպես սպասվում է, կվաճառվի մինչև 30,000 դոլարով՝ երկրպագուներին տալով եզակի պատկերացում 20-րդ դարի մեծագույն աստղերից մեկի անձնական աշխարհի մասին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search