Այսօրվա առցանց ծանոթությունների և սոցիալական ցանցերի աշխարհում ի հայտ է եկել մի հակասական, բայց արագորեն ժողովրդականություն վայելող համոզմունք. կանայք, ովքեր բացահայտ հայտարարում են, որ «ատում են տղամարդկանց», կարող են լինել լուրջ հարաբերությունների լավագույն զուգընկերները, գրում է NYP-ն։
TikToker Ջեյմս Ուայթը (@jameslwhitee) հրապարակել է վիրուսային տեսանյութ, որտեղ մանրամասն բացատրում է այս տեսությունը։ Նա կարծում է, որ կանայք, ովքեր հակակրանք են հայտնում տղամարդկանց նկատմամբ, իրականում կարող են լինել ամենանվիրված և հոգատար զուգընկերները, եթե, իհարկե, դուք նրանց համար գրավիչ եք։
«Եթե դուք տղամարդ եք և գտնում եք մի աղջկա, որը ատում է բոլոր տղամարդկանց, բայց սիրում է ձեզ, ապա դուք բախտավոր եք։ Բառացիորեն ընդմիշտ»,-բացատրում է Ջեյմսը՝ հավելելով, որ շատ տղամարդիկ սխալ են մեկնաբանում այս վերաբերմունքը կանանց մոտ։
Նա կարծում է, որ տղամարդկանց նկատմամբ արտահայտված հակակրանքը մի տեսակ ֆիլտր է։ «Այս բոլոր աղջիկները, ովքեր ատում են տղամարդկանց, ի վերջո գտնում են մեկին, ում սիրում են, հոգ են տանում, գնահատում և վերաբերվում են հատուկ խնամքով և քնքշությամբ»,-նշում է նա։
Եթե բոլոր տղամարդկանց նկատմամբ կասկածամիտ կինը որոշում է ձեզ թույլ տալ մտնել իր կյանք, դա ազդարարում է նրա մտադրությունների լրջության մասին։
Կանայք, ովքեր հիասթափություններ կամ հուզական տրավմա են ապրել, կարող են ստեղծել «կոշտ ճակատ»՝ իրենց պաշտպանելու համար։ Սակայն, այս պատնեշը հաղթահարել կարողացող տղամարդը ցուցադրում է իր լավագույն որակները, ինչը ստեղծում է ավելի խորը կապ՝ հիմնված նվիրվածության և վստահության վրա։
Բարձր չափանիշներ և խորը սկեպտիցիզմ ունեցող կնոջ հետ հարաբերությունները կարող են տղամարդուն ստիպել ապացուցել իր հուզական հասունությունը և անկեղծ նվիրվածությունը։ Այս տեսության կողմնակիցները կարծում են, որ այս դինամիկան հանգեցնում է ավելի ամուր և իմաստալից հարաբերությունների, որտեղ երկու զուգընկերներն էլ իրենց հարգված, հասկացված և գնահատված են զգում։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո