44-ամյա Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ պատրաստ է կրկին ամուսնանալ։ Նա ուներ կատարյալ ծրագիր՝ լեգենդար ֆրանսիացի դիզայներ Մանֆրեդ Թիերի Մյուգլերի հարսանեկան զգեստ, որը, ցավոք, չստեղծվեց մինչև նրա մահը՝ 2022 թվականի հունվարին։
«Call Her Daddy» փոդքասթին տված հարցազրույցում Քիմը բացահայտել է, որ ցանկանում է, որ զգեստը մնա իր արխիվում, «եթե» երբևէ գտնի այդ հատուկ մեկին։ «Մենք պարզապես խոսում էինք դիզայնի մասին, և նա ասաց, որ կսկսենք այն պատրաստել։ Եվ ես ասացի. «Պարզապես վստահիր ինձ։ Ես ուզում եմ, որ այն իմ արխիվում լինի միայն մեկ օրով։ Ես ուզում եմ պատրաստ լինել»», - անկեղծացել է Քիմը։

Քարդաշյանը երկարատև ստեղծագործական կապ ուներ Մյուգլերի հետ. հենց Մյուգլերն է ստեղծել նրա կերպարը 2019 թվականի Met Gala-ի համար՝ դիզայների առաջին նոր աշխատանքը 20 տարվա ընթացքում։ Քիմը նաև վինտաժային Mugler զգեստներ է կրել կարմիր գորգին և սոցիալական ցանցերում։
Ավելին, Քիմի 12-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը, ասում է, որ երազում է կրկին տեսնել մորը հարսանիքին և նույնիսկ կատակում է, որ ժամանակն է, որ Քիմը «ամուսնանա, քանի դեռ ուշ չէ»։ «Նա անընդհատ հարցնում է ինձ. «Ո՞վ քեզ որևէ մեկի հետ կծանոթացնի։ Ի՞նչ ենք անելու»։ Եվ ես ասում եմ. «Վերջ տուր, ես պարզապես հանգստանում եմ»», - ասել է աստղը։
Քիմը պարզաբանել է, որ իր ապագա զգեստը և հարսանիքը կախված է այն մարդուց, ում հետ կորոշի կապել կյանքը։ Եվ չնայած նա կատակով նշել է ինչ–որ «սուպեր քեժուալ» գաղափարի մասին, այժմ արդեն պարզ է. Mugler զգեստը կմնա նրա երազանքը հնարավոր չորրորդ հարսանիքի համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:18, 30 օգոստոսի
Սեր, սեքս, ազատություն և Ստալին․ Զաբել Եսայան՝ իր ժամանակի գլխավոր ապստամբը18:16, 30 օգոստոսի
Տանիք, որը հիշում է հին Երևանը. աղավնատան պահապանի պատմությունը16:20, 30 օգոստոսի

14:19, 30 օգոստոսի
«Մաշկի դիետա»․ աշխատո՞ւմ է արդյոք կատարյալ մաշկ ունենալու համար TikTok-ի skin cycling մեթոդը12:30, 30 օգոստոսի
Հայկական ոճը դեմքերով․ ինչպես նորովի մատուցել ամառային սովորական հագուստը10:30, 30 օգոստոսի

09:00, 30 օգոստոսի
Կենդանակերպի նշաններ․ ձեր իդեալական սիրեկանի կերպարը19:21, 29 օգոստոսի
Խոհարարական նոր բացահայտում․ ԱՄՆ-ում կոչ են անում ուտել ձմերուկի կեղևը18:15, 29 օգոստոսի
«Ես նրանց չեմ կարոտում»․ Միշել Օբամայի խոստովանությունը դուստրերի մասին պառակտել է սոցիալական ցանցերը17:26, 29 օգոստոսի
Էփշտեյն, բռնաբարության մեղադրանքներ և սկանդալներ․ Նորվեգիայի նոր միապետը գահ է բարձրանում սկանդալներով արատավորված կնոջ կողքին16:57, 29 օգոստոսի

16:36, 29 օգոստոսի
6,2 միլիոն դոլարով բանան գնած միլիարդատերը դատի է տվել նախկին ընկերուհուն՝ 4,5 միլիոն դոլար հարսնացուի փրկագնի պատճառով