Հայ փոփ սենսացիա Կարո Այրումյանը պատրաստվում է առաջին անգամ իր հիթերը կատարել Լոս Անջելեսում։ Բլոգերի համերգը տեղի կունենա նոյեմբերի 8-ին՝ համաշխարհային ճանաչում ունեցող Dolby Theatre-ում, որտեղ Կարոն հանդես կգա կենդանի ելույթներով։
Ամենաերիտասարդ հայ մեգաաստղերից մեկը՝ Կարո Այրումյանը, գրավել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում ոչ միայն իր հետաքրքիր տեսանյութերով, այլև յուրահատուկ ձայնով, խարիզմայով և հիթային երգերով, որոնց թվում են՝ «Մի փորձիր», «Մոռանամ», «Նայիր լուսնին» և «Ուր ա էն միակը»։ Այս տարվա սկզբին Կարո Այրումյանը երկու անընդմեջ համերգ է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որոնց տոմսերը վաճառվել են սեղմ ժամանակում՝ հավաքելով ավելի քան 20,000 երկրպագուների՝ ռեկորդ, որը ամրապնդեց նրա կարգավիճակը որպես Հայաստանի ամենապահանջված երիտասարդ կատարողներից մեկը։
Դոլբիում անցկացվող գիշերը խոստանում է անմոռանալի փորձառություն լինել՝ կենդանի նվագախմբի կատարմամբ, գերժամանակակից լուսային շոուով և Character Dance Studio-ի ելույթներով, ինչպես նաև զվարճալի անակնկալներով՝ երեխաների, մեծահասակների և ամբողջ ընտանիքի համար։
«Ես անչափ ուրախ եմ վերջապես ելույթ ունենալ Լոս Անջելեսի իմ երկրպագուների համար»,-ասում է Կարո Այրումյանը,-«Այս համերգը շատ բան է նշանակում ինձ համար. այն լինելու է երաժշտության, սիրո և կապի տոնակատարություն ամբողջ ընտանիքի համար»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:38, 25 նոյեմբերի
«Միսս Տիեզերք 2026»-ում հաղթել է Ջենիֆեր Բարետոն Պուերտո Ռիկոյից12:20, 25 նոյեմբերի
«Հիսուս, տրոլներ և սկանդալներ». «Միսս Տիեզերք 2026»-ը վերածվել է խելագարության հաղթողի թագադրումից առաջ11:56, 25 նոյեմբերի
Մեգան Մարքլի հայրը մանկական պոռնոգրաֆիա պահելու մեղադրանքով կարող է դատապարտվել 40 տարվա ազատազրկման11:33, 25 նոյեմբերի
«Ես ուզում եմ լաց լինել, երբ տեսնում եմ սա». Քիմ Քարդաշյանը նշել է իր կյանքի ամենամեծ նորաձևության ձախողումը11:17, 25 նոյեմբերի
«Ծնկի իջեք իմ առջև». Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, ստեղծել է իր հսկայական ռոբոտի կրկնօրինակը10:30, 25 նոյեմբերի
«Ինչո՞ւ երբեք տաբատ չես հագնում». Ջենիֆեր Լոպեսի որդին չի գնահատել մոր սադրիչ բեմական հագուստները09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին