«Միսս Ջամայկա» Գաբրիել Հենրիի՝ «Միսս Տիեզերք»-ի նախնական մրցույթի ժամանակ անկումից հետո, մրցույթի կազմակերպության նախագահ Ռաուլ Ռոչան ավելի շատ տեղեկություններ է հաղորդել նրա հոսպիտալացման և վերականգնման մասին, գրում է E! News-ը։
Գաբրիել Հենրին ապաքինվում է։ «Միսս Ջամայկա»-ի՝ «Միսս Տիեզերք»-ի նախնական երեկոյան զգեստների անվանակարգում անկումից և պատգարակով դուրս գրվելուց մի քանի օր անց, մրցույթի կազմակերպության նախագահը կիսվել է նրա վերականգնման վերաբերյալ իր մտքերով։
«Վերջին չորս օրերի ընթացքում եղել են դժվար պահեր և անսպասելի մտահոգություններ»,-նոյեմբերի 24-ի հայտարարության մեջ ասել է Ռաուլ Ռոչան։ «Այնուամենայնիվ, տրամադրված գերազանց բժշկական օգնության շնորհիվ յուրաքանչյուր խնդիր հաջողությամբ լուծվել է։ Այսօր մենք ուրախ ենք հայտնել, որ վերջին բժշկական եզրակացությունը հաստատում է, որ բժիշկ Գաբրիել Հենրին լավ առողջական վիճակում է և մոտ է դուրս գրվելուն»։
Չնայած կազմակերպությունը կշարունակի տեղեկատվություն տրամադրել միջադեպի վերաբերյալ, Ռոչան նշել է, որ «նրա առողջությանը վերաբերող հարցերը պետք է հաղորդվեն միայն համապատասխան ժամանակ և բացառապես ընտանիքի հայեցողությամբ, կամ բժիշկ Հենրիի կողմից, եթե նա որոշի դա անել»։
Այնուամենայնիվ, Ռոչան բացատրել է, թե ինչպես է «Միսս Տիեզերք» կազմակերպությունը արձագանքել այն բանից հետո, երբ 28-ամյա գեղեցկուհին, որը կյանքին սպառնացող վնասվածքներ չէր ստացել, ամբողջությամբ ընկել է բեմից՝ հարթակով քայլելիս։
«Բեմի վրա տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո միջոցներ են ձեռնարկվել նրա անվտանգությունն ու բարեկեցությունն ապահովելու համար»,-նշվում է հայտարարության մեջ։ «Ես անձամբ բարձրացա բեմ՝ նրան օգնելու, համակարգեցի շտապ բժշկական օգնությունը և վերահսկեցի նրա՝ անհապաղ տեղափոխումը հիվանդանոց։ Ես ներկա էի շտապօգնության բաժանմունքում նրա ընտանիքի հետ, որոնց հետ ես անմիջապես խոսեցի։
Ես խորհուրդ տվեցի մի շարք նախազգուշական միջոցներ, որոնցից մի քանիսը գերազանցում էին ստանդարտ արձանագրությունը, որպեսզի ապահովվի առավել ճշգրիտ գնահատումը, մոնիթորինգը և բժշկական հսկողությունը»,-շարունակել է նա։ «Նաև ներգրավվել են լրացուցիչ բժշկական մասնագետներ՝ բազմաթիվ մասնագիտական գնահատականներ տրամադրելու և նրա վիճակի վերաբերյալ լիակատար պարզություն ապահովելու համար»։
Ռոչան նաև վստահեցրել է երկրպագուներին, որ կազմակերպությունը ստանձնել է «բոլոր ծախսերի 100 տոկոսը», ներառյալ կացարանը, տրանսպորտը և «նվիրված անձնակազմը, որը նշանակվել է ընտանիքին ուղեկցելու և օգնելու ողջ գործընթացի ընթացքում»։
Այժմ կազմակերպությունը կենտրոնացած է մրցույթի մասնակցի բարեկեցության վրա։
Լուսանկարը՝ Մոհան Ռաջ/Getty
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 7 նոյեմբերի

18:18, 7 նոյեմբերի
Ռիչարդ Բրենսոնն ու Ռեյ Դալիոն չեն հանդուրժում բամբասողներին. ինչի՞ համար են միլիարդատերերը պատրաստ աշխատանքից հեռացնել աշխատակիցներին17:33, 7 նոյեմբերի
Ռոբերտ Փաթինսոնն ու Նիկոլաս Հոլթը հավակնում են Ջեյմս Բոնդի դերին16:37, 7 նոյեմբերի
Շքեղ ծննդյան տոն՝ հարկատուների հաշվին. Մարոկկոյում 93 հազար դոլար է ծախսվել Իվանկա Թրամփի անվտանգության ապահովման համար15:29, 7 նոյեմբերի
Ջեսիկա Սիմփսոնի սեքսուալ վերածնունդը. 46-ամյա աստղը խելքահան է լինում երիտասարդ սիրելիի համար14:23, 7 նոյեմբերի
Վարսակի և նուշի կաթը կարող են վնասել առողջությանը13:23, 7 նոյեմբերի
Դեմքին սպագետտիով լի ափսե է շպրտել. հարսնացուն կատաղել է, երբ ընկերուհին հրաժարվել է գիրանալ13:01, 7 նոյեմբերի

12:21, 7 նոյեմբերի
«Բրիջերթոնների» աստղ Սաբրինա Բարթլեթն ամուսնացել է Տոսկանայում. շքեղ հարսանիք ու հուզիչ կադրեր11:18, 7 նոյեմբերի
Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինն ընդամենը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել OnlyFans-ում10:30, 7 նոյեմբերի
Մեգան Մարքլի հորը ձեռնաշղթաներով դուրս են բերել ծերանոցից. մանկական պոռնոգրաֆիայի գործով նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում09:00, 7 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ