79-ամյա լեգենդար երգչուհի Շերը շուտով Netflix-ում կարող է ունենալ իր սեփական սերիալը: The Sun-ի տվյալներով՝ խոսքը յոթ սերիայից բաղկացած նախագծի մասին է՝ «Sharing Her Story» նախնական անվանմամբ, որի «բանակցությունները վերջին փուլում են»:
Յուրաքանչյուր սերիա նախատեսված է մոտ մեկ ժամ և կհամընկնի Շերի հուշագրությունների երկրորդ մասի թողարկման հետ, որը հաջորդում է նրա առաջին գրքի՝ 2024 թվականի նոյեմբերին հրատարակվելուն:
«Շերը մի քանի ամիս բանակցություններ է վարել Netflix-ի հետ, և գործարքը գրեթե ավարտվել է: Սերիալը բաղկացած կլինի յոթ սերիայից, որոնք մանրամասն կուսումնասիրեն նրա կյանքի վերելքներն ու վայրէջքները: Նախագծի բյուջեն գնահատվում է մոտ 13 միլիոն ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 17 միլիոն դոլար)»,-The Sun-ին ասել է աղբյուրը: Սերիալը նախատեսված է Շերի կյանքի ամենադրամատիկ և հիշարժան պահերը լուսաբանելու համար՝ սկսած նրա փոթորկալից ամուսնությունից հանգուցյալ Սոնի Բոնոյի հետ, որը երգչուհին նկարագրել է որպես կատարյալից հեռու, մինչև 1960-ականներին նրա արագ վերելքը որպես Sonny & Cher պաշտամունքային դուետի մաս, և հետագա մենակատարի կարիերան, որն ամրապնդեց նրա կարգավիճակը՝ որպես փոփ մշակույթի խորհրդանիշ։
Սերիալը կարող է նաև անդրադառնալ Շերի անձնական կյանքին Սոնիից բաժանվելուց հետո, ներառյալ նրա ամուսնությունը ռոք երաժիշտ Գրեգ Ալմանի հետ և նրա բարդ հարաբերությունները որդիների՝ Չազ Բոնոյի և Էլայջա Բլու Ալմանի հետ, ով երկար տարիներ պայքարում էր կախվածության դեմ։
Լուսանկարը՝ KEVIN WINTER/GETTY IMAGES
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո12:16, 24 նոյեմբերի
Քարդի Բին կրկին ցնցել է իր բաց հագուստով. ոսկե շղթաներով ջինսերը հազիվ էին ծածկում ռեփերի հետույքը