Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Պատրաստում ենք մաշկը ձմռան համար. լավագույն մարմնի կարագները

22:30, 29 նոյեմբերի

Նոյեմբերն ավարտվում է՝ հերթւ զիջելով ձմռանն ու ջեռուցման սեզոնին։ Եվ եթե ամռան տապից մեզ պաշտպանում են պուլպուլակները, ձմռանը երևանյան մառախուղի մեջ չոր մաշկի համար անվճար քսուքների դիսպենսերներ չկան։ Մենք կիսվում ենք լավագույն սնուցող քսուքների ընտրանիով։ 

Կարագների և քսուքների տարբերությունը.

Կարագները գործնականում ջուր չեն պարունակում, ինչը դրանց տալիս է խիտ, պինդ կառուցվածք, որը մաշկի հետ շփման ժամանակ յուղոտվում է։ Կարագների կոնսիստենցիան հիշեցնում է սառը կարագ։ Դրանք լավ պահպանում են խոնավությունը մաշկի մեջ։ Հիշեք, որ կարագները քսուքներ չեն. դրանք պարունակում են յուղեր, ինչը նշանակում է, որ դրանք ավելի երկար են ներծծվում։

Լավագույններից լավագույնը.

Biothal Citrus Babassu մարմնի կարագ

IMG_3743.jpeg (112 KB)

Առավելություններ. Շատ սնուցող, խոնավեցնում է նույնիսկ ճաքճքած մաշկը, շի կարագի բարձր պարունակություն, հաճելի, նուրբ ցիտրուսային բույր։

Թերություններ. Երկար ժամանակ է պահանջվում ներծծվելու համար, դժվար է գտնել պահեստում, արտադրողը առաջարկում է այլընտրանքային կրեմային կարագներ, բայց դրանց արդյունավետությունը զգալիորեն ցածր է։

Cashemere՝ Glow me-ից

IMG_3744.jpeg (85 KB)

Առավելություններ․ Հարմարավետ կառուցվածք, նուրբ բույր՝ շնորհիվ ասիական ցենտելլայի։

Թերություններ․ Դժվար է գտնել պահեստում, բայց արտադրողը այս կարագն առաջարկում է նաև Tobacco Caramel բույրով՝ ոգեշնչված հայտնի օծանելիքից։

be.Sage-ի շի և մակադամիայի մարմնի կարագ

IMG_3745.jpeg (101 KB)

Առավելություններ․ Կոշտ կառուցվածք, տնտեսող օգտագործում։

Թերություններ․ Չափազանց ուժեղ ընկույզի բույր։ Նաև հասանելի է մանգոյի տեսքով։

What If-ի շի կարագի սուֆլե

IMG_3746.jpeg (54 KB)

Առավելություններ․ սուֆլեի կառուցվածք, լավ ձևակերպված անբույր բանաձև, ավելի նուրբ, ընկույզի-կրեմային բույր։

Թերություններ․ երկար ժամանակ է պահանջվում ներծծվելու համար։

L'Occitane-ի գերհարուստ կրեմ

IMG_3747.jpeg (170 KB)

Առավելություններ․ լավ սնուցում է մաշկը։

Թերություններ․ երկար ժամանակ է պահանջվում ներծծվելու համար, պարունակում է սպիրտ և մակերևութային ակտիվ նյութեր, որոնք կարող են առաջացնել անհատական ​​անհանդուրժողականություն, շի կարագի ցածր կոնցենտրացիա (25%)։

Հուշումներ՝

Իրականում բարձրորակ կարագների մեծ մասը միշտ պարունակում է շի կարագ։ Կարևոր է ոչ միայն շի կարագի առկայությունը, այլև ճիշտ չափաբաժնով կոնցենտրացիան։ Եթե կասկածում եք, ընտրեք այն կարագները, որոնց շի կարագը նշված է երեք հիմնական բաղադրիչների շարքում։

Ամենալավ տարբերակը՝ կարագը քսել ամբողջ մարմնին ցնցուղ ընդունելուց հետո՝ տաք մաշկի վրա. դա թույլ կտա, որ այն ավելի լավ ներծծվի և երկար ազդեցություն ունենա։ Եթե կարագն օգտագործում եք որպես ձեռքի կրեմ, ապա քսելուց առաջ լավ կլինի նաև լվանալ ձեռքերը կամ գոնե խոնավեցնել դրանք անձեռոցիկով։

Ձեռքերն ու պարանոցը տարիքը մատնելու ամենախոցելի հատվածներից են, քանի որ այնտեղի մաշկը ավելի բարակ և նուրբ է, քան այլուր։ Ահա թե ինչու պարզ կրեմները բավարար չեն։ Յուղերը, որոնք կարագներում հանդիպում են նույնիսկ ամենաթանկ կրեմներից ավելի բարձր կոնցենտրացիաներով, փրկարար են։

Ռեգինա Մելիքյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search