Art Basel Miami-ում Cartier-ն ներկայացրեց եռօրյա ցուցահանդես՝ «Into the Wild» վերնագրով, որը նվիրված էր ապրանքանիշի պաշտամունքային խորհրդանիշին՝ Panthère-ին: Հինգ սենյակ այցելուներին տանում են Cartier-ի ամենաճանաչելի մոտիվներից մեկի պատմության միջով՝ 1914 թվականի առաջին օնիքսե «բծավոր» զարդերից մինչև այսօրվա քանդակագործական զարդերի ձևերը:

Այցելուներին դիմավորում է սպիտակ ոսկուց և ադամանդից պատրաստված հովազի կրծքազարդ՝ համայնապատկերային տեսաերիզների ֆոնին: Առանձին սենյակ նվիրված է Ժաննա Տուսենին՝ Cartier-ի 20-րդ դարի կեսերի ստեղծագործական տնօրենին, ով հովազը դարձրեց տան խորհրդանիշը: Ցուցափեղկերում ներկայացված են արխիվային սեղմակներ, ապարանջաններ և հազվագյուտ իրեր Տուսենի դարաշրջանից:

Ցուցահանդեսը ուսումնասիրում է, թե ինչպես է Panthere-ը զարգացել նորաձևության պատմությանը զուգընթաց՝ 20-րդ դարի եգիպտական մոտիվներ, 1980-ականների համարձակ զարդեր և ժամանակակից մեկնաբանություններ:

Այցելուները տեսնում են Cartier-ի ներքին կառուցվածքը՝ մոմե քանդակները, որոնցից սկսվում է յուրաքանչյուր ստեղծագործություն, ադամանդներով, շափյուղաներով և օնիքսով «մորթեղեն» ներդիրի տեխնիկան և Panthère ժամացույցներում օգտագործվող զարդերի պատրաստման գործընթացները։

Եզրափակիչը նկարիչ Քլեր Սելեստի ինստալյացիան է՝ հսկայական թղթե անտառ, արհեստական արևադարձային բույսեր, թաքցված ցուցափեղկեր, որոնք պարունակում են ոչ միայն հովազներ, այլև կոկորդիլոսներ, թռչուններ, ընձուղտներ և զեբրեր։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»