Այս տարի տոնածառերը դառնում են ոչ միայն տոնական զարդարանքներ. դրանք իսկական արվեստի գործեր են, որոնք համատեղում են նորաձևությունը, դիզայնը և ժամանակակից տեխնոլոգիաները: Դուբայի շքեղ դիզայներական հյուրանոցներից մինչև շվեյցարական հանգստավայրեր, այս ծառերը ոգեշնչում են տոնական զարդարանքի նոր գաղափարներ։
Schiaparelli-ին՝ Mandarin Oriental Jumeirah-ում, Դուբայ

Դուբայի Mandarin Oriental Jumeirah հյուրանոցը ներկայացրեց Դանիել Ռոուզբերիի կողմից Maison Schiaparelli-ի համար նախագծված տոնածառը: Մի քանի մետր բարձրությամբ ծառը պատրաստված է դեպի ներս պտտվող 960 մետաղական ձողերից և զարդարված է 1458 կարմիր Swarovski բյուրեղներով։
Посмотреть эту публикацию в Instagram
Ծառի կենտրոնում կարմիր «բաբախող սիրտ» է, որը մեխանիկորեն զարկում է րոպեում 60 անգամ: Դիզայնը արտացոլում է Էլզա Շիապարելիի աշուն/ձմեռ 2025-26 Haute Couture հավաքածուի ազդեցությունը և ոգեշնչված է Էլզա Շիապարելիի կենդանակերպի թեմայից: Ծառը հյուրանոցի բացառիկ Սուրբ Ծննդյան առաջարկի մի մասն է, որը ներառում է եզակի Schiaparelli Suite-ը։
Burberry-ն՝ Claridges հյուրանոցում, Լոնդոն

Լոնդոնի Claridge հյուրանոցը, Burberry-ն և Դանիել Լին ներկայացրել են 16 ոտնաչափ բարձրությամբ Սուրբ Ծննդյան եղևնի: Burberry-ի ֆիրմային գործվածքներից պատրաստված զարդերը, վայրի տերևներից պատրաստված ժապավենները, տատասկները և կախովի զանգակները ստեղծում են ձիավարության դիզայնի կոնցեպտի նրբագեղ մեկնաբանություն:
Ներքևում ձեռքով փչված ապակե գնդիկներ են, ոսկե թագ և շախմատի խաղաքարեր: Հյուրերը կարող են վայելել Burberry-ի հատուկ Սուրբ Ծննդյան կոկտեյլ, այցելել աքսեսուարներով խանութ և ձեռք բերել սահմանափակ քանակությամբ թողարկված Claridge’s Bell Boy Teddy Bear ՝ Burberry-ի ֆիրմային տրենչով:
David Laport-ը՝ Pulitzer Amsterdam-ում, Ամստերդամ

«Couture Christmas» նախագծի շրջանակներում Pulitzer Amsterdam-ը համագործակցել է հոլանդացի նորաձևության դիզայներ Դեյվիդ Լապորտի հետ՝ ստեղծելու տոնածառ, որը ոգեշնչված է Լապորտի ոճին բնորոշ քանդակային ծալքերով և հյուսվածքներով:
Շամպայնագույն փուչիկներով զարդարված եղևնին գտնվում է հյուրանոցի այգում՝ ավանդական տոնական զարդարանքները վերածելով բարձր նորաձևության կոնցեպտի, միավորելով միջազգային կուտյուրը և հոլանդական արհեստավորությունը:
Charles Kaisin-ը՝ «Դոլդեր Գրանդ»-ում, Ցյուրիխ

Բելգիացի դիզայներ Չարլզ Կաիսինը ներկայացրեց ժամանակակից կոմպոզիցիա. կարմիր թելերի վրա կախված 1200 ոսկեգույն օրիգամի աղավնիներից պատրաստված տոնածառ, որոնք ստեղծում են ծառի ուրվագիծը: Աղավնիների մեղմ ճոճանակը խորհրդանշում է խաղաղություն և ստեղծագործական ազատություն, իսկ կոմպոզիցիան դառնում է լույսի և ոգեշնչման աղբյուր տոների համար:
Mercedes Bellido-ն՝ «The Madrid Edition»-ում, Մադրիդ

Իսպանացի նկարիչ Մերսեդես Բելիդոն առաջարկեց «Թռիչքը»՝ 250 սպիտակ կերամիկական աղավնիներից կազմված տոնածառ, որոնք խորհրդանշում են ներդաշնակություն և սեր: Ծառը տեղադրված է մետաղական կառուցվածքի վրա՝ հյուրանոցի հայտնի պարուրաձև աստիճանների մոտ: Յուրաքանչյուր արձանիկ պատրաստված է սպիտակ կավից, հավասարակշռելով փխրունությունն ու ամրությունը, ստեղծելով նուրբ շարժման և լուսավոր կառուցվածքի զգացողություն:
Shane Keeling-ը՝ «Art’Otel»-ում, Լոնդոն
Посмотреть эту публикацию в Instagram
Նկարիչ և կերամիկագործ Շեյն Քիլինգի կողմից ստեղծված ինը մետր բարձրությամբ «MAS-X.3» տոնածառը ստեղծվել է 90 վերամշակված կոտրված ճենապակյա զարդերից: Ինստալյացիան խորհրդանշում է և՛ փխրունությունը, և՛ ամրությունը, լուսավորված ներսից և ընդգծելով հարթ սպիտակ մակերեսների մանրամասները: Այս գեղարվեստական մեկնաբանությունը դարձել է հյուրանոցի ընդունելության գոտու կիզակետը՝ այս Սուրբ Ծնունդին հաղորդելով ժամանակակից տոնական երանգ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. քնարահարուհի Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին14:22, 3 հոկտեմբերի
Թիֆանի Թրամփը անհարմար իրավիճակում է հայտնվել արհեստական ինտելեկտի պատճառով13:03, 3 հոկտեմբերի
Քեթլին Թըրներն առաջին անգամ արձագանքել է Մայքլ Դուգլասի՝ գաղտնի սիրավեպի մասին խոստովանությանը. «Ի՜նչ աղմուկ է բարձրացել 40 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ»12:49, 3 հոկտեմբերի
«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետո12:18, 3 հոկտեմբերի
Բեն Աֆլեքին փորձել են ծանոթացնել Շակիրայի հետ. դերասանն ասում է, որ չի ցանկանում նոր սեր գտնել11:51, 3 հոկտեմբերի
Երկիրը՝ գլխավերևում. «Հայ ֆեստ»-ի բացումը Երևանում11:27, 3 հոկտեմբերի
Նախկին ամուսինը մասնատել է ինֆլուենսերի մարմինը և եփել այն բանջարեղենի հետ՝ հոտը թաքցնելու համար. Էբբի Չոյի սպանության ցնցող մանրամասները10:30, 3 հոկտեմբերի
Իլոն Մասկը լքել է իր չորս երեխաների մորը. Շիոբհան Զիլիսը խոստովանել է, որ բաժանումը հարված էր իր համար