Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը արդեն 13 տարի շարունակ հանդիսանում է հայկական դասական մշակույթի ամենավառ խորհրդանիշներից մեկը։ Այն ոչ միայն ներկայացնում է համաշխարհային նշանակություն ունեցող կոմպոզիտորի երաժշտական ժառանգությունը, այլև միավորում է տարբեր երկրների երաժիշտների, դիրիժորների ու արվեստասերների՝ վերածվելով մշակութային մեծ կամրջի Հայաստանի և աշխարհի միջև։
Այս տարվա բացման հանդիսավոր երեկոն վստահված էր իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյին, որի երաժշտական մտածողությունը, հայ երաժշտության հանդեպ խորը հարգանքը և ստեղծագործական ճշգրտությունը փառատոնի առաջին իսկ ակնթարթից ստեղծեցին վառ ու բացառիկ մթնոլորտ։ Նրա ղեկավարությամբ Խաչատրյանի երաժշտությունը հնչեց շատ զգացմունքային և անկեղծությամբ՝ պահպանելով հայկական մեղեդայնության ներքին շունչը, բայց միաժամանակ փոխանցելով եվրոպական դասական դարաշրջանի նրբագեղությունը։

Դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն պատմում է, որ փառատոնի բացման համերգը իր համար պարզապես մասնագիտական պարտականություն չէր, այլ հուզիչ և կարևոր պահ.
«Ինձ համար մեծ պատիվ էր բացել այս փառատոնը։ Երևանում ղեկավարել Խաչատրյանի ստեղծագործությունը՝ իմ սիրելի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և ելույթ ունենալ տաղանդավոր ջութակահար ու ընկեր Հայկ Կազազյանի հետ, ինձ համար առանձնահատուկ նշանակություն ուներ։ Բեմ դուրս եկա լի զգացմունքներով, և այդ ամենը կիսեցի ինչպես երաժիշտների, այնպես էլ հանդիսատեսի հետ։ Չայկովսկու 5-րդ սիմֆոնիան իմ ամենասիրելի ստեղծագործություններից է, որտեղ ես կարողանում եմ ամբողջությամբ բացել իմ ներքին աշխարհը։ Այդ երեկոն իմ հիշողության մեջ կմնա երկար»։

Չնայած նման մեծամասշտաբ համերգներն իրենց հետ բերում են բազմաթիվ փորձություններ, դիրիժորը նշում է, որ այս երեկոն բացառություն եղավ։ Միակ անսպասելի իրավիճակը վերաբերում էր ծրագրային փոփոխությանը․ համերգից ընդամենը մի քանի ժամ առաջ ջութակահար Հայկ Կազազյանը փոխարինեց հիվանդ Ալեքսանդրա Կոնունովային։
Այնուամենայնիվ՝
«Չնայած կարճ փորձին՝ ամեն ինչ շատ հանգիստ ու բնական անցավ։ Հայկի հետ ես բազմիցս եմ աշխատել, և նրան հետ միասին երաժշտություն ստեղծելը միշտ հեշտ է։ Նույնը կարող եմ ասել նվագախմբի մասին․ մեր կապն այնքան խորն է, որ բեմում բառերի կարիք ընդհանրապես չկա։ Մենք իդեալական ձևով հասկանում ենք իրար»։

Այս ներդաշնակությունն է, որ դարձել է Խաչատրյանի միջազգային փառատոնի գլխավոր արժեքներից։ Դիրիժորը Հայաստան վերադառնալը չի համարում պարզապես աշխատանքային այց․ նրա համար դա ունի հետաքրքիր ջերմություն․
«Երբ կանգնած եմ բեմում, զգում եմ երաժիշտների ուժը և հանդիսատեսի ջերմությունը, ես բառացիորեն ինձ տուն վերադարձած եմ զգում։ Սա մի վայր է, որտեղ միշտ հաճելի է վերադառնալ»։

13-րդ միջազգային փառատոնը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Արամ Խաչատրյանի երաժշտությունը չի պատկանում միայն մեկ երկրին կամ մշակույթին՝ այն համամարդկային լեզու է, որը միավորում է սերունդներ ու ազգեր։ Իսկ այն, թե ինչպես իտալացի դիրիժորն այս անգամ բացեց փառատոնի դռները՝ համադրելով հայկական երաժշտության հոգևոր խորությունը և իր իսկ վարպետական արևմտաեվրոպական մեկնաբանությունը, դարձավ շրջադարձային և հիշարժան իրադարձություն։
Այսպիսի համերգները ցույց են տալիս, որ Խաչատրյանի երաժշտությունը շարունակում է ապրել՝ շարունակելով հուզել, ոգեշնչել և միավորել։ Եվ հենց այս կենդանի կապն է՝ երաժիշտների, հանդիսատեսի ու արվեստի միջև, որ տարիներ շարունակ պահում է այս փառատոնը միջազգային բարձր մակարդակի վրա։
Լուսանկնարները՝ Հայկ Ադամյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 4 նոյեմբերի
«Սեքս՝ պարտքի զգացումից ելնելով». Գիտնականները պարզել են, թե ինչու են զուգընկերները համաձայնվում մտերմության՝ առանց դա ցանկանալու22:31, 4 նոյեմբերի
Հպում, որը ստիպում է լաց լինել. Ի՞նչ է «տխուր պտուկի համախտանիշը»21:16, 4 նոյեմբերի
Ինչպես Բեռնար Արնոյի 28-ամյա որդին Louis Vuitton ժամացույցները վերածեց հավաքորդական իրերի20:25, 4 նոյեմբերի
«Փարիզ, մենք խնդիր ունենք». Ինչու են եվրոպական շքեղ ապրանքանիշերը կորցնում իրենց դիրքերը Չինաստանում19:16, 4 նոյեմբերի
Անսպասելի ավարտով կողոպուտ. գողը վերադարձրել է 292,000 դոլար արժողությամբ ժամացույցը՝ «Կներեք» գրությամբ16:35, 4 նոյեմբերի
Անժամանակյա դասականները նոր մեկնաբանություններով. Երևանը հյուրընկալում է 18-րդ Շեքսպիրյան փառատոնը15:52, 4 նոյեմբերի
Նորաձև սանրվածք, որից ճաղատանում են. Մասնագետները զգուշացնում են Բելլա Հադիդի միտման վտանգների մասին15:27, 4 նոյեմբերի
Bugatti-ի գործադիր տնօրենի Chiron-ը գողացել են գործարանից. Միլիարդատերը հետապնդել է գողին14:34, 4 նոյեմբերի
Փեսան խորանի մոտ անպարկեշտ շոու է սարքել. հարսանեկան համբույրը վերածվել է սկանդալի, հյուրերը շոկի մեջ էին14:14, 4 նոյեմբերի
Մերկ որովայն և կաշվե բաճկոն. Վերա Վոնգը 77 տարեկանում նորաձևության սադրանք է կազմակերպել13:33, 4 նոյեմբերի
«Ես նրան դավաճանել եմ երեք կանանց հետ և պոռնո դիտել». Քրիս Ռոքն առաջին անգամ բացահայտել է, թե ինչու է իր երկարատև ամուսնությունը ձախողվել12:41, 4 նոյեմբերի
Շերը արձագանքել է Մայքլ Դուգլասի քննադատությանը իր «Օսկար» մրցանակի վերաբերյալ