Քանյե Ուեսթի կինը՝ Բիանկա Սենսորին, առաջին անգամ բացատրել է, թե ինչու է ընտրում նման գրգռիչ տեսք, որը պարբերաբար քննարկվում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում։ Նա ասում է, որ դա հանրությանը ցնցելու կամ մամուլում հայտնվելու համար չէ, այլ իր անձնական ընտրության և ինքնարտահայտման մասին է։
Բիանկան իր դիրքորոշումը անուղղակիորեն արտահայտել է՝ Interview Magazine-ին տված հարցազրույցում, որտեղ մեկ այլ կին ներկայացրել է իր տեսակետը։ Նա բացատրել է, որ հանրային դեմքերին անընդհատ քննարկում են, քննադատում և վերագրում այնպիսի բաներ, որոնք իրենք չեն ընտրել։ Դրա պատճառով նրանց շուրջ ի հայտ են գալիս բազմաթիվ «օտար» կերպարներ և սպասումներ։
Ի պատասխան՝ Բիանկան ասում է, որ որոշել է վերահսկել, թե ինչպես են իրեն տեսնում։ Նա հագուստն օգտագործում է որպես արտահայտվելու միջոց. սա իմ կերպարն է, և ես եմ որոշում, թե ինչպիսին կլինի այն։ Սա նրան փակի տակ դնելու զգացողություն չէ, այլ իր սեփական տեսքի իրավունքը վերականգնելու փորձ է։
Սենսորիի բաց հագուստները բազմաթիվ առիթներով հակասություններ են առաջացրել։ Ամենաաղմկոտ դեպքը տեղի ունեցավ «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ, որտեղ նա ներկայացավ թափանցիկ զգեստով, որը բացում էր գրեթե ամբողջ մարմինը։ Այդ ժամանակ առցանց բանավեճ ծավալվեց այն մասին, թե արդյոք նա կարող էր խախտել օրենքը։ Այդ ժամանակվանից ի վեր նա հայտնվել է այլ խիստ բաց հագուստներով, այդ թվում՝ ցանցերով, թափանցիկ զուգագուլպաներով և տոպերով։
Չնայած քննադատություններին և կոշտ մեկնաբանություններին՝ Բիանկան, ըստ երևույթին, մտադրություն չունի փոխելու իր մոտեցումը։ Նա շարունակում է հագնել այն, ինչ իրեն հարմար է համարում, և հստակեցնում է, որ ուրիշների կարծիքները չեն ազդում իր ընտրության վրա։
Photo: Jordan Strauss/Invision/AP
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով17:29, 21 նոյեմբերի
Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա հանկարծակի վերադարձի անսպասելի պատճառը16:19, 21 նոյեմբերի
Մելանիա Թրամփը քննադատել է ամուսնու շրջապատին. առաջին տիկնոջ խոսքով՝ Դոնալդին շրջապատել են միայն քծնողների15:22, 21 նոյեմբերի
Մաքոլեյ Կալկինը վերադառնում է «Տանը մենակ» ֆիլմին. պաշտամունքային ֆիլմն անսպասելի շարունակություն կունենա14:18, 21 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը մի հարսնացուի համար կվերադարձնի անցյալի բույրը. հուզիչ պատմությունը գրավել է TikTok-ը13:12, 21 նոյեմբերի
«Նա հետ ուղարկեց իմ պաստան». Ջեյմի Օլիվերը 30 տարի անց հիշել է Ռոբերտ Դե Նիրոյի հետ կապված նվաստացուցիչ դեպքը12:01, 21 նոյեմբերի
Երբեմն մի ամբողջ կյանք է անցնում հինգ կանգառի արանքում, իսկ ամենակարևոր խոսքերը մնում են չասված. Քրիստ Մանարյանի «Հինգ կանգառ» դրաման11:12, 21 նոյեմբերի
Քրիս Փրատը բոլորից վա՞տ է համբուրվում. Ջենիֆեր Լոուրենսը կազմել է հոլիվուդյան աստղերի անսպասելի վարկանիշ10:30, 21 նոյեմբերի
«Պենելոպե, օ՜, Պենելոպե…». երբ սպասումը դառնում է ճակատագիր, իսկ հավատարմությունը՝ ընտրություն09:00, 21 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ