Հայաստան է այցելել աշխարհում ամենահայտնի հայկական ծագումով Serapian բրենդի ներկայացուցիչը՝ Ջովաննի Նոդարի Սերափյանը։ Սա բացառիկ այց էր, որը նշանավորեց նրա վերադարձը հայրենիք շուրջ 25 տարվա բացակայությունից հետո։ Ջովաննիի համար այս այցելությունն անձնական ու պատմական վերադարձ դեպի սեփական արմատները։
Serapian-ը համաշխարհային լյուքս դաշտի ամենահայտնի նորաձևության տներից է, որի պատմությունը սկսվել է 1928 թվականին Միլանում՝ հայ ներգաղթյալ Ստեֆանո Սերափյանից։ Նա, իր եղբոր՝ Արամայիսի հետ, 1920-ականներին տեղափոխվել էր Իտալիա։ Միլանում Ստեֆանոն հիմնել է իր առաջին արտադրամասը՝ հայկական արհեստագործական ավանդույթները համադրելով միլանյան նրբագեղության հետ։

Տասնամյակների ընթացքում Serapian–ը միշտ պահպանել է իր ընտանիքակենտրոն կառուցվածքը փոխանցելով արհեստագործական ավանդույթները սերունդ առ սերունդ։ Երրորդ սերնդի ներկայացուցիչներ Ջովաննի Նոդարի Սերափյանն ու Արտավազդ Սերափյանը մինչև այսօր շարունակում են պահպանել բրենդի հոգևոր և մշակութային ժառանգությունը՝ այն ադապտացնելով ժամանակակից պահանջներին։

Սերափյանի այցը Հայաստան ևս մեկ անգամ վերահաստատում է բրենդի՝ հայկական արմատների կարևորությունը և բացելու է նոր դռներ՝ մշակութային համագործակցությունների, ծրագրերի և ժառանգության պահպանման նախաձեռնությունների համար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:19, 27 նոյեմբերի
Ի՞նչ են կարդում միլիարդատերերը քնելուց առաջ21:30, 27 նոյեմբերի
Louis Vuitton-ը՝ խաչմերուկում․ ինչու է շքեղության աշխարհի ամենահարուստ ապրանքանիշը կորցնում իր գրավչությունը20:21, 27 նոյեմբերի
Շքեղությունը՝ աղբանոցից․ ինչու են դիզայներները պատռված ջինսերն ու կեղտոտ կոշիկները հազարավոր դոլարներով վաճառում19:27, 27 նոյեմբերի
Փարիզը կորցնում է իր փայլը հարուստների աչքերում․ անկարգությունները հարվածել են շքեղության բուտիկներին և վանել զբոսաշրջիկներին16:28, 27 նոյեմբերի
Վինտաժային օծանելիքները կրկին նորաձև են. Հինգ պաշտամունքային օծանելիք, որոնք կատարյալ նվեր են Նոր տարվա համար15:46, 27 նոյեմբերի
Քանյե Ուեսթը և Բիանկա Սենսորին կրկին հարսանիք կանեն15:21, 27 նոյեմբերի
«Չափազանց ծեր է նիհարելու համար». գեր ընձառյուծ Պան Բաոբաոն դարձել է սոցիալական ցանցերի աստղ և ստացել ցմահ ազատում դիետայից14:33, 27 նոյեմբերի
Ալեք Բոլդուինը հայտարարել է, որ Ջոն Ֆ. Քենեդիի սպանության հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը14:15, 27 նոյեմբերի
Բրեդ Փիթը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չի ուզում ամուսնանալ13:12, 27 նոյեմբերի
87 տարեկանում մահացել է 1960-ականների աստղ լեգենդար սուպերմոդել Վերուշկան12:44, 27 նոյեմբերի
Առնոլդ Շվարցենեգերը Սուրբ Ծննդյան նվերներ է գնում ողջ տարին. դերասանն անձամբ է անակնկալներ ընտրում իր երեխաների, թոռների և ընկերուհու համար12:19, 27 նոյեմբերի
Թրևիս Բարքերը բողոքել է Քորթնի Քարդաշյանի հետ իր ընտանեկան կյանքից. «Ես նրան գրեթե չեմ տեսնում»