Սերը կո՞ւյր է։ Հնարավոր է՝ այն նաև մի փոքր հիմար է, կամ առնվազն ընտրողական։ Ցյուրիխի համալսարանի նոր ուսումնասիրությունը պարզել է, որ բարձր ինտելեկտ ունեցող մարդիկ ավելի հակված են ավելի երկար մնալ միայնակ, քան իրենց՝ պակաս ինտելեկտ ունեցող հասակակիցները։
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ ինչպես սոցիալ-դեմոգրաֆիկ գործոնները, ինչպիսիք են կրթությունը, այնպես էլ հոգեբանական բնութագրերը, ինչպիսիք են ներկայիս բարեկեցությունը, օգնում են կանխատեսել, թե ով կմտնի ռոմանտիկ հարաբերությունների մեջ, իսկ ով՝ ոչ»,-ասել է ուսումնասիրության համահեղինակ Մայքլ Կրամերը։
Հարաբերությունների «ճգնաժամի» աճող միտման ֆոնին՝ վերջին 50 տարիների ընթացքում 25-34 տարեկան ամերիկացիների համամասնությունը, ովքեր ապրում են առանց զուգընկերոջ, կրկնապատկվել է՝ հասնելով տղամարդկանց 50%-ի և կանանց 41%-ի՝ գիտնականների եզրակացությունները հատկապես արդիական են թվում։
Հետազոտողները հետևել են Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից 16-ից 29 տարեկան ավելի քան 17,000 մասնակիցների՝ բացահայտելով գործոններ, որոնք մեծացնում են երկարատև միայնության ռիսկը։ Նրանց թվում էին երիտասարդ տղամարդիկ՝ բարձր կրթական մակարդակով, ապրում էին միայնակ կամ իրենց ծնողների հետ և ցածր հոգեբանական բարեկեցություն ունեին։ Մինչդեռ, ընկերների կամ հարևանների հետ ապրելը, ընդհակառակը, մեծացնում էր ռոմանտիկ հարաբերություններ սկսելու հավանականությունը։
Նշվել է, որ միայնության երկարատև ժամանակահատվածները բացասաբար են անդրադառնում բարեկեցության վրա. կյանքից բավարարվածությունը նվազում է, միայնության զգացողությունը մեծանում է, և դեպրեսիայի ռիսկը մեծանում է։ Մյուս կողմից, առաջին լուրջ հարաբերությունների մեջ մտնելը զգալիորեն բարելավում է երիտասարդների հուզական բարեկեցությունը։
«Երիտասարդության տարիներին երկար ժամանակ միայնակ մնալը կապված է մտավոր և հուզական առողջության համար չափավոր ռիսկերի հետ»,-եզրակացրեց Կրամերը։ Այլ կերպ ասած, որքան երկար սպասեք «մեկին», այնքան ավելի դժվար է առաջին քայլը կատարել ռոմանտիկայի աշխարհ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 19 նոյեմբերի
Birkin-ը՝ GTA 6-ի աշխարհից․ Hermès-ի խորհրդանշական պայուսակը պատվել է Vice City-ի ոճով փայլող բյուրեղներով22:19, 19 նոյեմբերի
Աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին, փանկ-ռոքի երկրպագու և ծանոթությունների հավելվածի ստեղծող․ արհեստական բանականության աշխարհի յոթ արտասովոր միլիարդատերերը21:34, 19 նոյեմբերի
WSJ․ Ի պաշտպանություն կաշվե բաճկոններ կրող միջին տարիքի տղամարդկանց20:20, 19 նոյեմբերի
600 միլիոն ֆունտ ստեռլինգ՝ «արժանապատիվ կյանքի» համար․ ռուսաստանցի օլիգարխի նախկին կինը ամուսնալուծությունից հետո ռեկորդային գումար է պահանջում19:35, 19 նոյեմբերի
Նյու Յորքի Հինգերորդ պողոտան կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ առևտրային փողոցը18:00, 19 նոյեմբերի

16:30, 19 նոյեմբերի
Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար15:26, 19 նոյեմբերի
Ֆլորենս Փյուն պատասխանել է քննադատներին․ դերասանուհին բացահայտել է նիհարելու և արտաքինի փոփոխության իրական պատճառները14:33, 19 նոյեմբերի
«Նա հիշաչար է». Քրիստինա Ռիչին պատմել է, թե ինչու է Շերը դադարել շփվել իր հետ14:14, 19 նոյեմբերի
Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է13:06, 19 նոյեմբերի
Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին12:31, 19 նոյեմբերի
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից». Մրայա Քերին քննադատության է արժանացել Բրազիլիայում ունեցած տարօրինակ ելույթից հետո