Մաշկի խնամքի The Ordinary ապրանքանիշը կրկին ընդլայնել է իր՝ գիտականորեն ապացուցված արտադրանքի շարքը: «Կաթնային» կոսմետիկայի ժողովրդականության ալիքին հետևող ընկերությունը ներկայացրեց Rice Lipids + Ectoin Microemulsion խոնավեցնող միջոցը՝ հեղուկ բանաձևով:
Այսպիսով, The Ordinary-ն ձգտում է մարտահրավեր նետել տարածված այն համոզմունքին, որ մաշկը իսկապես խոնավեցնելու համար քսուքները պետք է խիտ լինեն:
Նոր միկրոէմուլսիան պարունակում է սնուցող բաղադրիչներ, ինչպիսիք են բրնձի լիպիդները և ջոջոբայի յուղը, և խոստանում է մինչև 24 ժամ անկշիռ խոնավեցում: Ջոջոբայի յուղը աջակցում է մաշկի պաշտպանիչ շերտին, մինչդեռ ջրում լուծվող էկտեինը պահպանում է խոնավությունը՝ բանաձևին տալով ջրի և յուղի եզակի խառնուրդ: «Սա մեզ օգնեց ստեղծել մի արտադրանք, որը պարունակում է սնուցող լիպիդների և յուղերի զգալի քանակություն՝ միաժամանակ մնալով թեթև և հաճելի հպման համար», - մամուլի հաղորդագրության մեջ նշում է դոկտոր Բուշրա Յուսուֆը:
Ավելին, ապրանքանիշը ընդգծում է, որ այս նոր զարգացումը ևս մեկ անգամ ապացուցում է հյուսվածքի կարևորությունը մաշկի խնամքի մեջ: Մինչդեռ կորեական կոսմետիկ ապրանքանիշերն արդեն առաջարկում են անկշիռ խոնավեցում, The Ordinary-ն ձգտում է արևմտյան շուկային ներկայացնել այնպիսի արտադրանք, որը համատեղում է արդյունավետ բաղադրիչները հաճելի զգայական փորձի հետ: «Այսօրվա սպառողները փնտրում են ոչ միայն խոնավեցում: Նրանք ցանկանում են նորարարական բանաձևեր, որոնք համատեղում են նուրբ կառուցվածքը ապացուցված արդյունավետության հետ»,-նշում է The Ordinary-ն։
«Ռայսի լիպիդներ + էկտոին» միկրոէմուլսիոն խոնավեցնող միջոցն այժմ հասանելի է ապրանքանիշի պաշտոնական կայքում և արժե 13 դոլար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 25 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո