Տիեզերքում երեխա ունենալու գաղափարը հնչում է որպես նոր գիտաֆանտաստիկ բլոկբաստերի սյուժե։ Սակայն գիտնականները պնդում են, որ մարդկությունը գտնվում է նոր դարաշրջանի շեմին, երբ տիեզերքում վերարտադրությունը կդառնա իրականություն։
Վերջերս անցկացված ուսումնասիրության մեջ փորձագետների միջազգային խումբը նշել է, որ Երկրից դուրս պտղաբերության հարցերը պետք է առաջնահերթություն լինեն։ «Տիեզերքում վերարտադրության խնդիրը այլևս տեսական չէ, այլ չափազանց գործնական է»,-ասում է NASA-ի դոկտոր Ֆաթի Կարուիան, որի խոսքերը փոխանցում է Daily Mail-ը։
Ինչու է սա կարևոր
Մարսի գաղութացման և Լուսին երկարաժամկետ առաքելությունների ծրագրերը պահանջում են զրոյական ձգողականության, տիեզերական ճառագայթման և սթրեսի ազդեցության լիարժեք ըմբռնում ապագա ծնողների առողջության և սաղմերի զարգացման վրա։ Արդեն հայտնի է, որ ճառագայթումը կարող է լուրջ զարգացման խանգարումներ առաջացնել նորածինների մոտ, և նրանց մարմինները կարող են չհարմարվել Երկրի ձգողականությանը։
«Տիեզերքում մարդկային ներկայության ընդլայնման հետ մեկտեղ վերարտադրողական առողջության հարցերը այլևս չեն կարող մնալ քաղաքական կույր կետ»,-ընդգծում է Կարուիան։
Իրականությունն ընդդեմ Հոլիվուդի
1979 թվականի «Լուսնային մրցավազք» ֆիլմի նման ֆիլմերը տիեզերքում սեքսը և հղիությունը հեշտ են դարձնում։ Իրականում ֆիզիկական և կենսաբանական մարտահրավերները հսկայական են. ցածր ձգողականությունը, տիեզերական ճառագայթումը և սթրեսը կարող են ազդել հորմոնների, պտղաբերության և պտղի առողջության վրա։
Այնուամենայնիվ, գիտնականները պնդում են, որ սերմնահեղուկը և ձվաբջիջները կարող են տեղափոխվել տիեզերք հետագա արտամարմնային բեղմնավորման համար։ Միջազգային տիեզերական կայանն արդեն ունի սարքավորումներ կենսաբանական փորձերի համար, որոնք նման են Երկրի արտամարմնային բեղմնավորման լաբորատորիաներում կատարված փորձերին։
Առաջին երեխան տիեզերքում. Ե՞րբ սպասել այս իրողությանը
Կանխատեսումները ենթադրում են, որ առաջին երեխան կարող է ծնվել տիեզերքում արդեն 2031 թվականին։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ մինչև 2050 թվականը, եվրոպացի գիտնականները պատկերացնում են լիարժեք լուսնային գաղութներ, որտեղ ընտանիքները կարող են ապրել և երեխաներ մեծացնել։
«Լուսնի վրա առաջին բնակիչները կարող են հայտնվել արդեն 2030 թվականին՝ վեցից տասը գիտնականներ, ինժեներներ և մասնագետներ։ Մինչև 2040 թվականը կլինի մոտ 100, իսկ դարի կեսերին ընտանիքներ կարող են նույնիսկ ձևավորվել»,-ասում է պրոֆեսոր Բեռնարդ Ֆոյինգը՝ ESA-ի «Լուսնային գյուղ» ծրագրի դեսպանը։
Տիեզերական գաղութացումը բացում է ոչ միայն նոր հորիզոններ մարդկության համար, այլև ընտանիքի, մայրության և ծնող լինելու վերաբերյալ բոլորովին նոր հեռանկար։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 24 նոյեմբերի
Ծովափնյա լյուքս համարներ և Armani-ի առանձնատներ․ Եգիպտոսը նոր նախագիծ է պատրաստում ապահովված զբոսաշրջիկների համար22:27, 24 նոյեմբերի
«Նա չափազանցրել է իմ սեռական կարողությունները»․ ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը վիճարկում է 2,1 միլիարդ ֆունտ ստեռլինգ արժողությամբ ռեկորդային ամուսնալուծության գործը21:19, 24 նոյեմբերի
Յոթ մետրանոց «Սիուուու»․ Շանհայում տեղադրվել է Կրիշտիանու Ռոնալդուի հսկայական արձանը20:20, 24 նոյեմբերի
Միլիարդատերերի կանայք հակահարված են հասցնում․ դավաճանություններ, սկանդալներ և ամուսնալուծությունից հետո ստացած կարողություններ19:27, 24 նոյեմբերի
270 միլիոն դոլար արժողությամբ «Ցուկերբունկերն» ու Իսրայելի բանակից ստացած հակագազերը․ ինչպես են միլիարդատերերը պատրաստվում աշխարհի վերջին16:18, 24 նոյեմբերի
Սառը լոգանքներ, տեսախաղեր սաուդյան արքայազնի հետ և միլիարդավոր դոլարներ. ինչպես է Թրամփի փեսան ապրում «միլիարդատիրոջ բունկերում»15:25, 24 նոյեմբերի
Կարտոֆիլը, գետնանուշը և պանիրը այլևս առողջ կազմվածքի թշնամիները չեն. չորս սննդամթերք, որոնք սննդաբանները հանիրավի դեմոնացրել են14:40, 24 նոյեմբերի
3.8 միլիարդ դոլար մեկ օրում. GTA 6-ը գերազանցել է բոլոր ռեկորդները14:19, 24 նոյեմբերի
Հոլիվուդը կողոպուտների ալիքի մեջ է. հանցագործները ներխուժում են հայտնիների տներ, փորձագետները կոչ են անում նրանց անհետանալ սոցցանցերից13:12, 24 նոյեմբերի
Մահից հետո՝ ծառ. Հոլիվուդյան դերասանուհին մահից հետո կյանքը շարունակելու անսովոր միջոց է մտածել12:31, 24 նոյեմբերի
«Մի՛ հավատացեք ինտերնետում կարդացած ամեն ինչին». Մրայա Քերին արձագանքել է իր առողջության մասին լուրերին՝ տարօրինակ ելույթից հետո12:16, 24 նոյեմբերի
Քարդի Բին կրկին ցնցել է իր բաց հագուստով. ոսկե շղթաներով ջինսերը հազիվ էին ծածկում ռեփերի հետույքը